Մենք միջնորդ չենք հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում. ԱՄՆ Պետդեպ

«Մենք միջնորդ չենք հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում և չենք մրցակցում Ռուսաստանի Դաշնության հետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպ-ի խոսնակ Նեդ Փրայսը՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան:
«Դա երկու կողմերի քննարկան հարց է, և մենք միջնորդ չենք։ Մենք պարզապես երկու երկրների գործընկերն ենք և հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ օգնելու կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Մենք Մոսկվայի հետ չենք մրցակցում, այլ ձգտում ենք հասնելու այս երկու երկրների միջև երկարատև վեճի կարգավորմանն ու լուծմանը, որը մարդկային կյանքեր է խլում, ինչպես դա տեղի ունեցավ մարտի 5-ին: Մեր շահը համընկնում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերի հետ, այն է՝ խաղաղության ու անվտանգության հաստատումը», - ասել է Նեդ Փրայսը: