Մոդելը Քիմ Քարդաշյանի հետ դատավարությունից հետո ազատվել է արհեստական կրծքերից ու հետույքից
34-ամյա ամերիկացի մոդել Բլեք Չայնան ազատվել է արհեստական կրծքերից և հետույքի սիլիկոնից։ «Բրենդային» մեծ հետույքն ու կրծքի իմպլանտները դադարել են սազել աստղին, գրում է People-ը։
Բլեք Չայնան (իսկական անունը՝ Անժելա Ուայթ), ով հայտնի դարձավ ռեալիթի շոուի հեռուստաաստղ Ռոբ Քարդաշյանի հետ սիրավեպի և հետագայում նրա քրոջը՝ Քիմին, զրպարտության համար դատի տալու շնորհիվ, առաջին անգամ 19 տարեկանում է իր հետույքում սիլիկոնային ներարկումներ արել։ Հետագայում նա զղջացել է դրա համար բացասական կողմնակի ազդեցությունների պատճառով և որոշել է հեռացնել սիլիկոնն իր մարմնի այդ հատվածից։
«Սովորաբար իմ վիրահատությունները տևում էին առավելագույնը չորս ժամ։ Այս մեկը ութ ու կես տևեց, ժողովուրդ», - բացատրել է նա՝ խորհուրդ տալով աղջիկներին մեծացնել իրենց հետույքը սեփական ճարպով, այլ ոչ թե սիլիկոնով:
Բացի այդ, Բլեք Չայնան կրծքերի իմպլանտների հեռացման վիրահատության է ենթարկվել․ «Ես շատ, շատ, շատ ուրախ եմ։ Փոքրացրի կուրծքս։ Սա իմ լավագույն որոշումն էր», - ասել է մոդելը:
Նա նաև ազատվել է երկար եղունգներից։ «Թող շնչեն հին բարի օդը։ Ես ուզում եմ թոշակի անցնել երկար, սուր եղունգներից», - ծիծաղել է նա: