Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է․ նա ռեգիոնալ մակարդակում վայելել է աշխարհի հզորների հարգանքն ու աջակցությունը․ Վահե Գրիգորյան

Այսօր Հայաստանի Հանրապետության միակ հիմնադիր, ՀՅԴ անդամ Սարգիս Հովհաննիսյանի, նույն ինքը` Արամ Մանուկյանի ծննդյան օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավագետ Վահե Գրիգորյանը։
Արամ Մանուկյանի քաջությունը, իրական Հայրենասիրությունը,արտաքին ու ներքին քաղաքական իրադրության վերաբերյալ ճկուն վերլուծական միտքն ու տաղանդն էին,
որ թույլ տվեցին Հայությանը վերածնվել և վերականգնել Հայկական պետականությունը:
Արամ Մանուկյանից հետո մնացած անձինք Հայաստանը ստացել են զուտ որպես ժառանգություն, այնպես որ Մանուկյանը միակն է, ով կարող է կոչվել ՀՀ հիմնադիր:
Հանուն արդարության պետք է նշեմ, որ Իմ կարծիքով Արամ Մանուկյանի բացառիկ դերակատարությունը ու կենսագրությունը առ այսօր ըստ արժանվույն գնահատված և արժևորված չէ. նա իրապես բացառիկ անձնավորություն է եղել, հմուտ գործիչ և ռեգիոնալ մակարդակում վայելել է աշխարհի հզորների հարգանքն ու աջակցությունը: