00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանովԱնկարայում հայտնել են հրթիռների գործարանում պայթյունի հնարավոր պատճառըՄեզնից խլում են ազգային գոյության իրավունքը. «Հայաքվեն» պետք է հակադրվի դրանՏիգրան Սարգսյանը Երևանում է. նա իր տանը մեծ խնջույք կանի. Armlur.amԱրագածոտնում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 5 վիրավորներից 1-ը երեխա էFrance Football-ը հոկտեմբերի 30-ին կորոշի 2023թ. Ոսկե գնդակի հաղթողինՓարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձևԳյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացունԳլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսԱյնթափում 21-ամյա վարորդը Toyota Corolla-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա հիվանդանոցում մահացել է

Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ.Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը մասնակցել է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստերին: Պատգամավորը ելույթ է ունեցել մարտի 16-ի նիստում:

«Հանձնաժողովի հարգելի' անդամներ,

Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի շրջանակում ստեղծվել է երկու աշխատանքային խումբ. մեկը` կանաչ հանրային կառավարման հարցերի, մյուսը` կառավարման: Երկու աշխատանքային խմբերի առաջին նիստերն արդեն կայացել են: Ներկայացրել եմ ԵԽԽՎ-ն` որպես տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող: Մեր հանձնաժողովի հետաքրքրությունների տեսանկյունից իմ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է կառավարման բազմաստիճան համակարգի եւ կանաչ հանրային կառավարման նոր մոտեցումները 2030 թվականի օրակարգով նախատեսված կայուն զարգացման նպատակներին հասնելու գործընթացի հետ կապելը:

Կանաչ հանրային կառավարման վերաբերյալ իմ հիմնական մեկնակետը հետեւյալն էր. ժողովրդավարական հասարակությունների նոր մարտահրավերներին դիմակայելու համար հանրային կառավարումը պետք է առնվազն լինի վստահելի, թվային, կանաչ: Հանրային կառավարման ոլորտում փոփոխություններն առաջին հերթին պետք է ազդեն դրա դերակատարների մտածելակերպի փոփոխության վրա: Կանաչ կամ թվային հանրային կառավարումը չի կարող եւ չպետք է ընկալվի միայն նորագույն տեխնոլոգիական լուծումների համատեքստում: Կանաչ օրակարգի առաջնորդության եւ քաղաքական մոտիվացիայի հարցերն արդիական են դառնում: Կանաչ խնդիրները միայն կանաչ կուսակցությունների մարտահրավերները չեն:

Լիարժեք կանաչ հանրային կառավարման նոր մարտահրավեր է դառնում էներգետիկ անվտանգության ստեղծվող իրավիճակը: Շատ երկրներ ստիպված են վերանայել կանաչ անցման հետ կապված իրենց նախկին որոշումները: Միեւնույն ժամանակ, հասարակության մի մասի մոտ կա ընկալում, որ կանաչ որոշումներից շատերը թանկ արժեն եւ իրենց բարեկեցության վրա են ազդում, ինչը հանգեցնում է նրանց բացասական արձագանքին եւ նոր բնապահպանական լուծումների նկատմամբ դիմադրությանը:

Միեւնույն ժամանակ, կարեւոր է, որ կանաչ կառավարման բուն էության եւ դրան առնչվող հիմնախնդիրների ըմբռնումը բոլոր միջազգային կազմակերպությունների համար նույնը լինի: Կանաչ օրակարգի զարգացման շատ խթաններ ձեւավորվում եւ ազգային մակարդակին են հասնում միջազգային կազմակերպությունների եւ վերազգային հաստատությունների կողմից, որոնք ունակ են մարտահրավերներին լուծում տալ առավել գլոբալ եւ անդրազգային մոտեցմամբ: Կարեւոր է գնահատել նաեւ կանաչ կառավարման որակի եւ մեր կազմակերպության անդամ երկրների ժողովրդավարության զարգացման մակարդակի միջեւ հարաբերությունները:

Կցանկանայի ձեզ հետ կիսել իմ այն դիտարկումը, որ կանաչ հանրային կառավարումն առողջ շրջակա միջավայրի իրավունքի իրականացման համատեքստում որոշակի թերահավատությամբ է ընկալվում: Նպատակահարմար կլինի, որ մեր կազմակերպությունն այս թեմային մոտենա այն տեսանկյունից, որ մաքուր, առողջ եւ կայուն միջավայր ունենալու մարդու իրավունքի իրականացումը կայուն զարգացման նպատակներին հասնելու հիմքերից է: Այս առումով կարեւոր է ուսումնասիրել կազմակերպության անդամ երկրներում առողջ շրջակա միջավայրի իրավունքը` որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկը ներդնելու, կամ այլ կերպ ասած: Նախարարների կոմիտեի հանձնարարականների կատարումը: Կարծում եմ` հետաքրքիր կլինի նաեւ բացահայտել կանաչ հանրային կառավարման առումով տեմպի, ձեւերի եւ բովանդակության միջեւ տարբերությունը մեր կազմակերպության պետությունների միջեւ:

Բացի այդ, պատեհ կլիներ այս թեմայով ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի հետ համատեղ լսումներ անցկացնել` հասկանալու համար, թե որտեղ եւ ինչ խնդիրներ են առաջանում այս առումով` իրավական, գաղափարական, տնտեսական, թե ներքաղաքական։

Ավելին, օգտակար կլինի մոնիտորինգի հանձնաժողովին առաջարկել կանաչ կառավարման ոլորտում իրերի դրության հարցը մոնիտորինգային առաքելությունների եւ հաշվետվությունների ներկայացման պարտադիր առարկա դիտարկել

Հարգելի' գործընկերներ, կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ, որտեղ մեկտեղված են պետական եւ մասնավոր, տեղական եւ քաղաքացիական ջանքերը, սահմանվում են խաղի գործնական եւ համընդհանուր ճանաչում ունեցող կանոններ: Կանաչ հանրային կառավարումը պետք է նաեւ դրսեւորի խնդիրներն ու դրանց պատճառները միասնաբար ըմբռնելու կարողություն եւ որոշումների կայացման հարցում առաջարկի կոնսենսուսային մոտեցում

Կանաչ հանրային կառավարման համատեքստում կառավարման բազմաստիճան համակարգը կարող է դառնալ արդյունավետ եւ պատեհաժամ մոտեցում ապահովող հիմնական մեխանիզմներից մեկը: Բնապահպանական խնդիրների դեպքում մենք բախվում ենք տեղական, ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերների, որոնք բոլորից պահանջում են իրենց դերակատարումն ունենալ:

Օգտակար կլինի նաեւ կանաչ հանրային կառավարումը տեղակայել «երեք R»-երի մոտեցումով պայմանավորված լավ ժողովրդավարական կառավարման համատեքստում:

Առաջին` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի արձագանքող (responsive), ինչը նշանակում է խրախուսել եւ պահպանել ի հայտ եկած խնդիրների եւ դժվարությունների ազնիվ ու բաց քննարկման հնարավորությունը. չպետք է լինեն փակ թեմաներ կամ անհասանելի գորշ գոտիներ:

Երկրորդ` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի պատասխանատու (responsible), ինչը նշանակում է, որ ակնկալվող արդյունքները, որոնք կսահմանվեն, պետք է ունենան արդյունավետության գնահատման հստակ չափանիշներ, եւ դրանց ձախողումը պետք է հետեւանքներ ունենա

Երրորդ` կանաչ հանրային կառավարումը պետք է լինի պատշաճ (relevant), ինչը նշանակում է, որ բոլոր որոշումները պետք է լինեն ժամանակին, ռեսուրսներով հագեցած եւ համապատասխանեն Կայուն զարգացման նպատակներին:

Կանաչ հանրային կառավարումը պետք է խուսափի վնասակար փոխզիջումների եւ երկակի ստանդարտների պրակտիկայից: Հատկապես այսօր կլիմայական եւ բնապահպանական հարցերի շուրջ փոխզիջումներն անընդունելի են, քանի որ դրանց ընդունմանը չի մասնակցում երկրորդ առանցքային կողմը` ապագա սերունդները: Այս առումով կանաչ հանրային կառավարման հիմնական ակնկալիքը կարելի է բնութագրել որպես մարդկության տեխնոլոգիական առաջընթացի եւ հնարավոր բնապահպանական նոր վնասների բացառման միջեւ անհրաժեշտ հավասարակշռության ապահովում: Նաեւ մեծ մարտահրավեր է, երբ ժամանակակից տեխնոլոգիաները թարմ միջոցներ են ապահովում ոչ միայն պատերազմների եւ ռազմական գործողությունների համար, այլեւ խոր առճակատման պատուհան են բացում ռազմավարական ազդեցության նոր միջավայրերում` Արկտիկայում եւ տիեզերքում:

Եզրափակելով` կցանկանայի տեղեկացնել հանձնաժողովին, որ «Կանաչ հանրային կառավարումը լավ ժողովրդավարական կառավարման համատեքստում» համաժողովը, որը կազմակերպել է Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեն (CDDG): Նախարարների կոմիտեի Իսլանդիայի նախագահության հետ համագործակցությամբ, տեղի կունենա 2023 թվականի ապրիլին:

Համաժողովը, ի թիվս այլոց, կներկայացնի անդամ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների լավ փորձը, կքննարկի տեղական, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում պետական կառավարման հնարավորություններն ու մարտահրավերները` առաջարկությունների բացահայտման նպատակով: Համաժողովի աշխատանքների ընթացքը եւ արդյունքները կներառվեն հանրային կառավարման մասին զեկույցում»,- ասել է պատգամավորը:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
10 Հուն
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանովԱնկարայում հայտնել են հրթիռների գործարանում պայթյունի հնարավոր պատճառըՄեզնից խլում են ազգային գոյության իրավունքը. «Հայաքվեն» պետք է հակադրվի դրանՏիգրան Սարգսյանը Երևանում է. նա իր տանը մեծ խնջույք կանի. Armlur.amԱրագածոտնում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 5 վիրավորներից 1-ը երեխա էFrance Football-ը հոկտեմբերի 30-ին կորոշի 2023թ. Ոսկե գնդակի հաղթողինՓարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձևԹուրքիայում հրթիռների գործարանում պայթյուն է որոտացել. կան զոհեր (տեսանյութ) Գյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացունԳլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսԱյնթափում 21-ամյա վարորդը Toyota Corolla-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա հիվանդանոցում մահացել էԿարսի անկման ու 1920-ի հայ-թուրքական կործանարար պատերազմի գլխավոր դասերը․ ՇարմազանովՍուտ է` ապրել միշտ էլ ուզում ես. Արսեն Մկրտչյանը 2 վիրահատության է ենթարկվելՏոկիոյի օդանավակայանում միմյանց են բախվել երկու ինքնաթիռ, տուժածներ չկանՀետախուզվող հայտնաբերվեցԱմերիկյան մեկ դոլարը գնվում է 381 դրամ, վաճառվում՝ 388 դրամ նվազագույն փոխարժեքովՍիրուշոն նոր ֆոտոշարք է ներկայացրելԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ԱՀ ՊՆՆավթի գները նվազել ենՄխիթարյանն ու խաղընկերները վերջին մարզումն են անցկացրել ՉԼ եզրափակչից առաջԱյսօր Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքըՀունիսի 10-ի աստղագուշակԱլավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներՀունիսի 10. Օրվա խորհուրդԻնչու Բաքուն հրաժարվեց հանդիպումից. «Հրապարակ»«Հրապարակ». Ղեկավարությունն է որոշելու«Ժողովուրդ». Կարևոր կառույցը ղեկավար չունի«Հրապարակ». Իշխանություններում չեն կողմնորոշվում«Փաստ». Կհաջողվի՞ սկսել Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն քրեականացնելու ստորագրահավաքը«Հրապարակ». Գեւորգ Պապոյանի նախագիծը բունտ է հասունացրել կառուցապատողների մոտ«Ժողովուրդ». Անդրանիկ Թևանյանը ցանկանում է քաղաքապետի թեկնածու լինել. ում հետ է բանակցում«Հրապարակ». Կարծիք հայտները մե՞ղք է«Փաստ». «Սորոսականները» խիստ նեղված են«Ժողովուրդ». Թաղապետի օգնականն առաջինն է կրակել իր մեքենայից. բացառիկՀարսնացուներն սկսել են զանգվածաբար հրաժարվել հարսանեկան սպիտակ զգեստներիցԵրգիչ Մեթյու Հիլին պատմել է, թե ինչպես է փոխվել իր կյանքը Թեյլոր Սվիֆթից բաժանվելուց հետոՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի զրույցիցԱդրբեջանն ականանետ է կիրառել Կախակնի դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Հորդորում ենք այլ կերպ չմեկնաբանել հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները․ ՀՀ ԱՆ Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ Փղերը փրկել են ընձառյուծին քաղցած առյուծներից (տեսանյութ)Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկել Ուկրաինային «ԶՊՄԿ»-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունեց իր մեղքը և զղջաց կատարվածի համար. «Հետք» «Իմ մեծ շնորհակալությունն եմ ուզում փոխանցեմ յուրաքանչյուրիդ»․ Գայանե Հակոբյանը գրառում է կատարելԹրամփին կարող է սպառնալ մինչև 400 տարվա ազատազրկում«Ընդդիմադիր» Արսեն Թորոսյանի ֆենոմենը (տեսանյութ)Ինքնաթիռի հարբած ուղևորը կծել է ոստիկանի ոտքից (տեսանյութ)ՔՊ-ական պատգամավորը չի ցանկանում վնասել Սամվել Ալեքսանյանի բիզնեսինԼեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա․ Կոպիրկին․ «Իրավունք» Փարիզի Քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախում մարդասիրական օգնության անհրաժեշտության մասին
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել