Շոյգուն ու Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում քննարկել է հացահատիկի գործարքը, ընդգծել հացահատիկի անխափան մատակարարման կարևորությունը։
ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ բանակցություններն անցկացվել են թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Աքարն ու Շոյգուն քննարկել են Սևծովյան նախաձեռնության իրականացման արդյունքները, սիրիական և ԼՂ կարգավորման հարցերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Անկարան ևս մեկ անգամ հայտարարել է, թե «կշարունակի նպաստել տարածաշրջանում խաղաղության ապահովմանը և մարդասիրական օգնության տրամադրմանը»։