ԵԱ․ Մարիամ Մկրտչյանի և Պոլինա Կոբակի հաղթանակները

Չեռնոգորիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի եւ վաստակել են 4-ական միավոր՝ առաջատարներից հետ մնալով կեսական միավոր, հայտնում է sport.news.am-ը։
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Մարիամ Մկրտչյանն (3,5 միավոր) եւ Պոլինա Կոբակը (3 միավոր)։
Աննա Սարգսյանը խաղաց ոչ ոքի եւ ունի 3 միավոր։ Սուսաննա Գաբոյանը (2 միավոր) պարտություն կրեց։
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։