00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ինչ հարցեր են քննարկել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը Քիշնևում Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյանի, Միշելի և Ալիևի հաջորդ հանդիպումը Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել CNN Prima NEWS հեռուստաընկերությանը PR-ի «առաջամարտիկների» թոփ 10-յակըՏեր Միքայել Աջապահյանը միացել է «Ոչ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքին Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը Ադրբեջանի ռմբակոծություններից զոհված Վաղարշակի և Վիկտորյայի օրը պետք է լիներ նաև այսօր․ Արցախի ՄԻՊ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել Հետմահու պարգևատրվել է փոխգնդապետ Կարեն Հակոբյանը Ադրբեջանը կշարունակի զինվել. Հասանովը հանձնարարել է շարունակել «հայերի գործունեության անխափան դիտարկումը»

Պետք է պահպանենք և սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը մարտի 22-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 44-րդ նստաշրջանի ընթացքում` «Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացումը» թեմայով նիստի ժամանակ:

«Պարո'ն նախագահող,

Պարո'ն Գլխավոր քարտուղար,

Հարգելի' գործընկերներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս քննարկմանը մասնակցելու հրավերի համար: Մենք առնչվում ենք անվիճելիորեն կարեւոր եւ արդիական թեմայի` ամբողջ գլոբալ միջազգային հանրության եւ հատկապես Եվրոպայի խորհրդի համար, որը պետք է դառնա կայուն զարգացման գաղափարների առաջմղման եւ դրված նպատակներին հասնելու հիմնական դերակատարներից: Ցանկանում եմ նաեւ շնորհավորել զեկուցողներին կատարած շատ պատասխանատու աշխատանքի համար:

Նկատառումներս առնչվում են երեք հիմնական հարթությունների. առաջին` ԿԶՆ-ներին հասնելու բարդ միջավայրի վերաբերյալ իմ գնահատականները, երկրորդ` ԿԶՆ-ների տեղայնացման նոր խնդիրները եւ երրորդ` որոշ առաջարկություններ այն մասին, թե ինչպես կարող ենք առավել արդյունավետ տեղայնացնել դրանք:

Մենք անցել ենք ԿԶՆ-ներին տանող ճանապարհի ուղիղ կեսը, եւ այսօր լավ հնարավորություն է գնահատելու, թե որտեղ ենք, ինչպես նաեւ` նախանշելու առաջ շարժվելու նոր ճանապարհային քարտեզ: Կայուն զարգացման նպատակներն առաջընթացի համար խիստ ցանկալի չափորոշիչներ են, եւ տեղյակ եք այն գնահատականներին` համաձայն որոնց, ցավոք, դրանք կարող են թղթին մնալ մինչեւ 2030 թվականը: Նման սպասելիքներն առաջանում են նոր գլոբալ սպառնալիքների, շարունակական առճակատումների եւ աշխարհում բեւեռացվածության խորացման ճնշման ներքո:


Թույլ տվեք սկսել` կարեւորելով, որ բոլորս պետք է ընդունենք եւ գիտակցենք այն փաստը, որ ԿԶՆ-ները մեր միասնական նպատակներն են, որոնք ընդունվել են ՄԱԿ-ում` որպես գործելու համընդհանուր կոչ: Փորձագետների եւ տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իմ քննարկումները թույլ են տալիս առանձնացնել իրագործման գործընթացի հետ կապված հետեւյալ հիմնախնդիրները.

1.Կառավարության տարբեր մակարդակների եւ մասնավոր հատվածի դերակատարների մասնակցությունը ԿԶՆ օրակարգի իրականացման գործում: Բավական բարդ է եւ երբեմն դժվար համակարգել 2030 օրակարգում տարբեր մասնակիցների ներդրման, ինչպես նաեւ` նրանց ներուժի գնահատումը` դրանք էլ ավելի շատ ոլորտներում ու բաժիններում ներդնելու նպատակով:

2.ԿԶՆ-ների իրագործման գնահատումը: ԿԶՆ-ներին հասնելուն ուղղված քաղաքականության պլանավորման եւ իրագործման հարցում չկան ոլորտային եւ աշխարհագրական տարբեր հարթությունները հաշվի առնող համապարփակ եւ ընդգրկուն մոտեցումներ: Դրանք նաեւ զուրկ են ներառական, մասնակցային մեխանիզմներից: Գործընթացը թույլ չի տալիս բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավումն ու քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացմանը:

3.Անհրաժեշտ տվյալների բացակայությունը: Շատ երկրներ պայքարում են ԿԶՆ-ների եւ դրանց իրականացման վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրման հարցում: Տվյալների հավաքագրումը երկրներում իրականացվում է տարբեր կերպ, ինչը դժվարացնում է ԿԶՆ թիրախների եւ ցուցանիշների գնահատումը գլոբալ համատեքստում:

4.Կայուն ֆինանսական մեխանիզմներ: Շատ ԿԶՆ-ներ կառավարությունների պատասխանատվության ներքո են, ինչն ավելի է դժվարացնում դրանց ձեռքբերումների ֆինանսավորման համար միջոցներ գտնելը: Կարեւոր է ունենալ մասնավոր հատվածի եւ դոնոր համայնքի պատշաճ եւ արդյունավետ ներգրավվածություն` արդյունավետ գործող կայուն ֆինանսական մեխանիզմներ ու գործիքներ մշակելու եւ իրականացնելու համար:

Հարգելի' գործընկերներ, մեզ վիճակված է ապրել բազմաճգնաժամ ժամանակահատվածում (pilicrisis): Ինչպես ցույց են տալիս Եվրոպայում կատարված վերջին ուսումնասիրությունները, ի թիվս բազում խնդիրների` ներկայումս քաղաքացիների համար ամենախիստ մտահոգությունը կենսաապահովման ծախսերի աճն է: Աղքատությունն ու սոցիալական մեկուսացումը նույնպես շատ են մտահոգում նրանց: Covid-19 համավարակի, աճող գնաճի եւ էներգետիկ ճգնաժամի հետեւանքները շարունակում են ազդել կյանքի որակի վրա: Եվրոբարոմետրի համաձայն թե' Ուկրաինայում պատերազմի հնարավոր տարածվելն այլ երկրների վրա, թե' կլիմայի փոփոխության արտակարգ դրությունը ԵՄ քաղաքացիների մեծամասնության գլխավոր անհանգստությունն են:

Այս ամենից զատ մենք բախվում ենք նաեւ գլոբալ մարտահրավերների: Հատկապես հետխորհրդային տարածքում զարգացումը հանգեցրել է անբնական իրավիճակի, երբ շատ ազգեր կանգնած են ժողովրդավարության կամ անվտանգության միջեւ դժվարին ընտրության առաջ: Աշխարհում առկա տեղաշարժերը ստիպում են մեզ մտածել չորրորդ հարթության մասին, որտեղ զարգանում են ԿԶՆ-ները: Տնտեսական աճից, սոցիալական պատասխանատվությունից եւ բնապահպանական հավասարակշռությունից զատ մենք պետք է մտածենք նաեւ անվտանգության, կամ, այլ կերպ ասած, կյանքի համար ապահով եւ խաղաղ միջավայրի մասին:

Նկատի ունենալով բոլոր այս մարտահրավերները` այդուհանդերձ պետք է ադեկվատ եւ ռացիոնալ լինենք` հասնելու համար կայուն զարգացման նպատակներին: Նախ` պետք է գիտակցենք եւ գնահատենք այն փաստը, որ մինչեւ 2030 թվականը 17 ԿԶՆ-ներին հասնելու ռիսկերը տարեցտարի ավելանում են` պայմանավորված աշխարհաքաղաքական տուրբուլենտությամբ եւ գլոբալ անվտանգության ճարտարապետության խաթարմամբ: Առողջ բանականությունը պետք է դրսեւորվի այն գիտակցմամբ, որ կյանքը, այնուամենայնիվ, շարունակվում է, եւ պետք է անդադար նոր լուծումներ գտնենք, որոնք առկա ռեսուրսներն առավելագույնս օպտիմալ կօգտագործեն եւ կընդլայնեն մեր գործընկերությունն ու համագործակցությունը:

Ինչ վերաբերում է տվյալ ժամանակահատվածում ԿԶՆ-ների տեղայնացմանը, երբ ճանապարհի կեսն արդեն հետեւում է, կառաջարկեի սկսել դրանց իրագործման նոր ճանապարհային քարտեզի մշակմամբ` նոր առաջադրանքներ-նոր լուծումներ: Նման մոտեցումը մեր աշխատանքին ռացիոնալություն կհաղորդի: Թույլ տվեք առաջարկել ԿԶՆ-ների հետագա տեղայնացման գործում ի գիտություն ընդունել հետեւյալ նոր մոտեցումները.

*   Մեր աշխատանքի միջանկյալ արդյունքների գույքագրում (inventorization) եւ համեմատական վերլուծություն մինչեւ 2015 թվականը մեր ունեցածի եւ ազգային, տարածաշրջանային ու տեղական մակարդակներում այսօր եղածի միջեւ:

*   ԿԶՆ-ների միջեւ առաջնահերթությունների սահմանում (prioritization)` ընդգծելով առավել անկայուն կամ դժվար հասանելիները եւ ցուցակագրելով նրանք, որոնք առավել համապատասխան եւ կարեւոր են ազգային ու տեղական մակարդակում` հաշվի առնելով առկա ռեսուրսների շրջանակը եւ սահմանափակ ժամանակը:

*   Համաժամանակեցումը (synchronization)` որպես համալիր միջոցառում համագործակցության ուղղահայաց եւ հորիզոնական մակարդակներում ԿԶՆ-ներին հասնելու արդյունավետ եւ արձագանքող միջավայր ստեղծելու համար:

Միեւնույն ժամանակ, ԿԶՆ-ների առավել արդյունավետ եւ օպտիմալ տեղայնացման նպատակով կառաջարկեի դիտարկել աշխատանքի եւ համագործակցության այնպիսի մեխանիզմների ներուժը, ինչպիսիք են`

*  Խորհրդակցական (deliberative) ժողովրդավարությունը

*  Լավ ժողովրդավարական կառավարման 12 սկզբունքները

*  Կառավարման բազմաստիճան համակարգը

*  Անդրսահմանային համագործակցությունը

*  Թվային եւ կանաչ հանրային կառավարումը:

ԿԶՆ-ների առավել խոր եւ արդյունավետ տեղայնացման համար կարող ենք դիտարկել կառավարման բազմաստիճան այնպիսի համակարգի մշակումն ու իրականացումը, որը կներառի հետեւյալ գործառույթները` համակարգում, ռացիոնալացում, խորհրդատվություն եւ հավասարեցում:

Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի աշխատանքային խումբը ենթադրում է, որ կառավարման բազմաստիճան համակարգը, որի հիմքում ընդունված որոշումների եւ առաջարկությունների օգտակարության նախադրյալն է, պետք է հետեւյալ բնութագրերն ունենա.

- Յուրաքանչյուր մակարդակի համապատասխան դերերի, գործառույթների, իրավասությունների եւ գործունեության պատշաճ կերպով հաշվի առնելը, ինչը ենթադրում է փոխադարձ հարգանքի սկզբունք:

- Այն նպատակ ունի որոշել ճիշտ ոլորտը, որի վերաբերյալ պետք է որոշումներ կայացվեն, եւ տնտեսական խնդիրների վերաբերյալ գործողություններ ձեռնարկելու ճիշտ մակարդակը` միաժամանակ պահպանելով համապատասխան ինքնությունները, ինչը, ըստ էության, փոխլրացման սկզբունքն է:

- Այն հիմնված պետք է լինի հարգանքի, արդար երկխոսության, թափանցիկության եւ վստահության վրա, որը փոխըմբռնման սկզբունքն է:

Եզրափակելով խոսքս` թույլ տվեք նշել այն հիմնական նախապայմանները, որոնք հաջողությամբ կարող են պսակել մեր աշխատանքը: Մենք պետք է`

1. Պահպանենք եւ սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները` որպես մեր ընդհանուր ժողովրդավարական մշակույթի հիմք:

2. Արմատավորենք հանրային բարիքների հավասար եւ արդար բաշխման ու կառավարման սկզբունքները` որպես հասարակության մեջ վստահության ապահովման հիմնական գործոն:

3. Ապահովենք որակյալ կրթության առկայությունը եւ դրա հասանելիությունը` որպես անկախ, ինքնաբավ, ակտիվ եւ սկզբունքային քաղաքացի ունենալու առանցքային պայման:

4. Համակողմանիորեն ձգտենք վերականգնել եւ պահպանել անվտանգ, առողջ, մաքուր եւ կայուն շրջակա միջավայր:

Եվ վերջապես, մենք պետք է հնարավորինս մոբիլիզացնենք երիտասարդների դրական եւ ստեղծագործ էներգիան, հավաքագրենք եւ ամենաակտիվ կերպով ներգրավենք նրանց` աշխարհում գլոբալ վերափոխումների ձեւավորման գործում:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է Արմեն Գեւորգյանը:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
1 Հուն
Ինչ հարցեր են քննարկել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը Քիշնևում Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյանի, Միշելի և Ալիևի հաջորդ հանդիպումը Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել CNN Prima NEWS հեռուստաընկերությանը Շվեդ ամուսիններին թույլ չեն տվել իրենց երեխային անվանել «Պուտին»PR-ի «առաջամարտիկների» թոփ 10-յակըՏեր Միքայել Աջապահյանը միացել է «Ոչ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքին Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը Ադրբեջանի ռմբակոծություններից զոհված Վաղարշակի և Վիկտորյայի օրը պետք է լիներ նաև այսօր․ Արցախի ՄԻՊ Հայկական պանելը հուսալի ձեռքերում է․ «Հրապարակ»Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել Հարբած դեռահասը կամրջից ընկել է ռելսերի վրա և ողջ մնացելՀետմահու պարգևատրվել է փոխգնդապետ Կարեն Հակոբյանը Ադրբեջանը կշարունակի զինվել. Հասանովը հանձնարարել է շարունակել «հայերի գործունեության անխափան դիտարկումը» Մոլդովայում ընթանում է հնգակողմ հանդիպումը (տեսանյութ)Անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետի լիազորությունները դադարեցվել են Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Վրաստանի վարչապետ 42-ամյա Քիմ Քարդաշյանն ակնարկել է նոր սիրավեպի մասինԳինու փառատոնի առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ Դիլիջանի քրեականի պետը ներողություն է խնդրել անչափահաս տղայից․ քրեական հետապնդում չի հարուցվել. News.am Գարեգին Բ-ն Հունգարիայի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի ոտնձգություններին Մոլդովայում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Շոլց-Մակրոն-Ալիև հնգակողմ հանդիպումը Տեղի է ունեցել Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումըԵվրոպացի իրավապահները ոչնչացրել են մրգերի և բանջարեղենի արկղերով թմրանյութ տեղափոխող հանցավոր խումբ Անչափահաս մատուցողին ծեծի ենթարկելը խայտառակություն է․ ԻՔՄ-ն գրություններ է պատրաստում ԿԳՄՍ նախարարը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Գնել Սանոսյանը Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրենին Ուկրաինայի Զինված ուժերը փորձել են Բելգորոդի շրջանով ճեղքել սահմանը. ՌԴ ՊՆՀիվանդանոցին ասում եք՝ մեզնից հեռու մնացեք, ձեր յուղով տապակվեք. Թորոսյանը՝ Ավանեսյանին Ծայրահեղ մտահոգ ենք Արցախում ստեղծված իրավիճակով․ «Միասին» շարժումը դիմում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 2023թ. հունվար-մայիսին ՊԵԿ-ն ապահովել է 2022թ. համեմատ 19.7%-ով ավելի հարկեր և տուրքեր27-ամյա գորիսեցու «Կամազ»-ում ապօրինի հատված 18 խմ բոխի է հայտնաբերվել Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն ռեկորդային գումարով վաճառում է Ferrari Enzo-նԱրարատ կատարած այցի ժամանակ Արամ Հովհաննիսյանը քննարկել է ծառայողական կարգապահության մասին հարցեր ԿԳՄՍ նախարարն ԱՄՆ դեպանի հետ քննարկել է ՀՀ գյուղերում անգլերենի ուսուցմանը նպաստող համատեղ ծրագրերըՄինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի նվազում ունենք. Անահիտ Ավանեսյան «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ փողոցներ Մեսին հեռանում է ՊՍԺ-իցԱրցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր Նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելուՔովիդին ուղղված 5 մլրդ դրամը վերադարձվել է բյուջե, համավարակը ավարտված է. ֆինանսների նախարար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 1-ի համեմատ նվազել էԼաչինի միջանցքի շրջափակման պատճառով շուրջ 550 երեխա զրկվել է տուն վերադառնալու իրավունքից․ Արցախի ՄԻՊ Արևմուտքը Բելառուսում իշխանափոխության սցենար է պատրաստում. ԼուկաշենկոԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում ներկայացնում է 2022-ի բյուջեի արդյունքները․ ՈՒՂԻՂ«Չգիտեմ՝ Փաշինյանը փաստաթուղթ կստորագրի, թե ոչ, բայց բոլորի համար այդ բանակցությունների ելքը վճռված է»ԱԺ այգին միայն այսօր բաց կլինի. Ալեն Սիմոնյանը կարծում է՝ ընդդիմադիրներն այգին կօգտագործեն քաղաքական նպատակներով Դոնի Ռոստովի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովին Ադրբեջանցի լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին, որին նա չպատասխանեց (տեսանյութ)Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործության դեպք. Գրանցվել է 22 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 25 մարդ
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել