Մոսկվայի բնակչին բերման են ենթարկել մզկիթի շինհրապարակում խոզի գլուխ թաղելու կասկածանքով

Մոսկվայում բերման են ենթարկել կառուցվող մզկիթի տարածքում խոզի գլուխ թաղած տղամարդուն, հայտնում է «Осторожно, Москва»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի արևելքում գտնվող Կոսինո-Ուխտոմսկի շրջանում։ Պարզվել է, որ վերջերս այն տարածքում, որտեղ մեծ մզկիթի կառուցման աշխատանքներ են ընթանում, մի տղամարդ խոզի գլուխ է թաղել։ Նա այդ արարքը կատարել է մարտի 14-ի երեկոյան:
Ավելի ուշ սոցցանցերում հրապարակված տեսանյութում տեղի ունեցածի հեղինակը խնդրել է այդ արարքը դիտարկել որպես բողոքի նշան։ Տեսանյութն ավարտվում է այն հայտարարությամբ, որ արարքը կատարված է։ Հայտնի է, որ տեղի բնակիչներից շատերը զանգվածաբար դեմ են արտահայտվել թաղամասում մզկիթի կառուցմանը։
Տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Ոստիկանության աշխատակիցներն արդեն պարզել են, որ հենց նա է մասնակցել տեսանյութի նկարահանմանն ու մզկիթի շինհրապարակի պղծմանը, որը նա իրականացրել է իր ծանոթի հետ։
Ներկա պահին իրավապահները ստուգում են հավատացյալների զգացմունքները վիրավորելու փաստը։