«Հանրապետություն» կուսակցությունը լինելու է Երևանի քաղաքապետարանի նոր կազմում. Անի Խաչատրյան

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ, որի հավաստմամբ` «Հանրապետություն» կուսակցոթյունը լինելու է Երևանի քաղաքապետարանի նոր կազմում, իսկ քաղաքապետի թեկնածուի և ցուցակում ներգրավված մարդկանց մասին կհայտարարեն, երբ կլինի ընտրությունների մեկնարկը։
«Ի տարբրություն այլ քաղաքական ուժերի, մենք շարժվում ենք օրենքով նախատեսված հերթականությամբ։ Նախընտրական ծրագիրը ներկայցվում է քարոզարշավի մեկնարկին, և, վստահաբար, մեր ծրագիրն ու գործունեությունը լինելու է լավագույն Երևան ունենալու մեր տեսլականներով, բայց այն չի լինելու թրենդային և գեղեցիկ տեսահոլովակների, անկատար խոստումների հարթության վրա։
Մենք ներկայացնելու ենք այն ինչ կարող ենք ու այն, ինչ անելու ենք, որպեսզի 2028 թվականին նորից չկրկնենք 2023-ի խոստումները, ինչը արել են միշտ բոլոր ժամանակների իշխանությունները»,- կարևորեց նա։