«Առաջին խաղն է էս մարդու»․ Պետրակովը քմծիծաղ տվեց հարցից հետո․ «Հրապարակ»

Մեր հաղթաթղթերի մասին չեմ խոսի,սակայն կարող եմ ասել, որ Թուրքիայի հավաքականը բավականին լավ տպավորություն է թողնում։ Այս մասին քիչ առաջ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։
Լրագրողների վերջին հարցը Պետրակովին այդքան էլ դուր չեկավ, նա պատասխանի փոխարեն սկսեց քմծիծաղ տալ։
Պետրակովից հետաքրքրվեցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ, եթե Թուրքիայից Հայաստանի հավաքականը պարտություն կրի։
«Առաջին խաղն է էս մարդու»,- նրա փոխարեն արձագանքեց թարգմանիչը։