Մեր ժամանակ գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, սրանց ժամանակ թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր մոտ․ Սերժ Սարգսյան
Մեր ժամանակ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած դիվանագիտության ընթացքում, ցավոք, թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես չգիտեմ, թե ինչ կտա հայ-թուրքական հարաբերությունները, որովհետեւ շատ բան է խառնվել։ Մենք հրապարակել էինք մեր բանակցությունների փաթեթը, դուք տեղյա՞կ եք՝ իրենք ինչի՞ մասին են բանակցում, ի՞նչ են խոսում։ Հաճախ կրկնում են, որ առանց նախապայմանների է, շուտ-շուտ կրկնում են, որ հանկարծ չմոռանան, բայց մենք ի՞նչ գիտենք՝ առանց նախապայմանների՞ է, թե՞ նախապայմաններով»,- ասաց երրորդ նախագահը։
Տեսանյութը՝ 24News.am-ի։