ՀՀ ԱԳՆ-ն չի բացահայտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը. Sputnik Արմենիա

Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչպես են կողմերը միմյանց փոխանցում իրենց առաջարկները։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները փոխանակվում են դիվանագիտական խողովակներով»,- պատասխանել են ԱԳՆ–ից՝ չմանրամասնելով։