Ռեփերը ձերբակալվել է ընկերոջ վրա մահակով հարձակվելուց հետո

Ամերիկացի ռեփեր Բրիթնի Թեյլորը ձերբակալվել է՝ բեյսբոլի մահակով իր ընկերոջ և իր երկու երեխաների հոր վրա հարձակվելու համար։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Հրատարակության տվյալներով՝ Թեյլորը հարձակվել է Աֆիզի վրա այն բանից հետո, երբ նա թռել է Նյու Յորք՝ տեսնելու իրենց երկու տարեկան և ութ ամսական երեխաներին։
Աֆիզը ոստիկաններին պատմել է, որ վիճաբանությունից հետո Բրիթնին երեխաների աչքի առաջ հարվածել է իր դեմքին, մահակով հետապնդել իրեն, հարվածել գլխին, ինչի հետևանքով դեմքին կտրվածք է ստացել։
Ռեփերը մեղադրվում է հարձակման և երեխային վտանգի տակ թողնելու, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեջ։