10 անգամ ձերբակալված տղամարդը գողացված մեքենայով գնացել է ոստիկանություն՝ իր իրերը վերցնելու

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակիչը, ով 31 օրվա ընթացքում 10 անգամ ձերբակալվել է, գողացված մեքենայով գնացել է ոստիկանական բաժանմունք՝ իր իրերը վերցնելու։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Ֆրեզնոյից 38-ամյա Քիթ Չեսթեյնին փետրվարի 19-ից ի վեր ընդհանուր առմամբ 33 օրենքի խախտման մեղադրանք է առաջադրվել: Նրա հաշվին կա՝ վեց ավտոմեքենաների գողություն, ալկոհոլի, թմրանյութերի ազդեցության տակ ավտոմեքենա վարել, վանդալիզմ և խարդախություն։ Տղամարդուն մեկ ամսվա ընթացքում տասն անգամ ձերբակալել են։
Հերթական անգամ ամերիկացին ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա գողացված մեքենայով ժամանել է ոստիկանական բաժանմունք՝ իր իրերը վերցնելու։ Ոստիկանները մեքենան կանգնեցրել են հենց Կլովիս քաղաքում բաժանմունքի շենքի դիմաց։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնում են, որ Չեսթեյնը գողացված մեքենայի միակ ուղևորն էր և գնում էր բաժանմունք՝ անձնական իրերը հավաքելու: