Բրիտանացին, ով ութ անգամ ամուսնացած է եղել, խոստովանել է, որ ցանկանում է ծերանոց գնալ

Բրիտանացին, ով ութ անգամ ամուսնացած է եղել, բողոքել է ամուսնական կյանքից հոգնելուց։ Ըստ Somerset Live-ի՝ 74-ամյա Ռոն Շեփարդն ամուսնացել է ութ անգամ, նրա ամենաերկար ամուսնությունը տևել է 13 տարի, իսկ ամենակարճն ավարտվել է 10 ամիս հետո։
Տղամարդը տարբեր ամուսնություններից ութ երեխա ունի, որոնց ծննդյան համար շնորհակալ է նախկին կանանց։ Այժմ տղամարդը չի շփվում նախկին կանանց հետ և տառապում է մի շարք հիվանդություններով՝ Պարկինսոնի հիվանդությամբ, դեմենցիայով, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունով և արախնոիդիտով։ Տղամարդը շարժվում է անվասայլակով և հազվադեպ է դուրս գալիս բնակարանից։
Նա խոստովանում է, որ սպասում է այն պահին, երբ կկարողանա տեղափոխվել Ուայթ կղզում գտնվող ծերանոց, որտեղ ավելի մոտ կլինի իր որդիներին ու թոռներին։ Շեփարդը չի բացառում, որ հաստատությունում կարող է հանդիպել արժանի կնոջ, սակայն նշում է, որ իրենց շփումը կլինի ընկերական։