Համլետ Մանուկյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Հայաստանի թիմը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում:
15-ամյա Համլետ Մանուկյանը կրկնակի աշխարհի չեմպիոն հռչակվեց: Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության երիտասարդների երկրորդ աշխարհի առաջնությունում ( 17 տարին լրացած) օղակների վարժության եզրափակիչում Համելտ Մանուկյանը 13.633 միավորով դարձավ ոսկե մեդալակիր։
Էրիկ Բաղդասարյանը գրանցեց 13.400 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը գրավել են առաջին և երկրորդ տեղերը։