00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետՀանրային քրեական հետապնդում են հարուցել Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ Նոյեմբերին Բելառուսում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերըՀՀ-ում կորոնավիրուսի շտամներ են շրջանառվում Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը․ Aravot.am«Զանգեզուրի միջանցքը» կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, Իրանը վճռականորեն դեմ է դրան․ Իրանի նախագահ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետԵրևանում շենքի նկուղում հայտնաբերվել է 6 հատ տրատիլ և զինամթերք. պարեկները սահմանազատել են տարածքը Հերիք է անդրադառնաք Սյունիքին, Կապանին և այլ վայրերի. ՓաշինյանԳնել Սանոսյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու մասին Թուրքիայի պահանջին

«Թաքնված թվեր, անճշտություններ»․ ինչպե՞ս է հաջողվել գործարար Ղուկաս Գրիգորյանի ընկերությանը հաղթել խոշոր տենդերում

Երևանի քաղաքապետարանը վերջերս 4,5 մլրդ դրամի պայմանագիր է կնքել «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ Երևանի Բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով Ֆինանսների նախարարության գնումների համակարգի պաշտոնական կայքում առկա գնման պայմանագրի մասին տեղեկատվությունը։ Խոսքը Երևանի բուսաբանական այգու 30 հա տարածքում նախատեսվող՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշապուրակի կառուցապատման մասին է, որի նախագծման աշխատանքներն իրականացրել է «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն։

Համաձայն պայմանագրի՝ Երևանի Բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթին մասնակցել է հինգ ընկերություն, այդ թվում՝ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն,  «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, «Բիդեք» ՍՊԸ-ն, «Հիդրոգեոշին» ՍՊԸ-ն և «Ավետիս-Խեցի» ՍՊԸ - «Արտ Պլաս» ՍՊԸ կոնսորցիումը։ Մասնակիցներից չորսի առաջարկած գները եղել են 6 մլրդ դրամի սահմաններում։ Մրցույթում ամենացածր գինն ( 4, 5 մլրդ դրամ) առաջարկել է «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որի հետ էլ մայիսի 18-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել։ Նկատենք, որ հիշյալ ընկերության առաջարկած գինը կառավարության սահմանած կարգով հաշվարկված նախահաշվային գնից (6,7 մլրդ դրամ) ցածր է շուրջ 33 տոկոսով։

Պայմանագրով՝ ընկերությունը պարտավորվել է կառուցապատման աշխատանքներն իրականացնել 2 տարի 4 ամսում (ըստ պայմանագրի՝ 900 օրացուցային օր)։

Ամենաուշագրավը, սակայն մրցույթի գնահատող հանձնաժողովի արձանագրություններն են, որոնց բովանդակությունը հնարավոր է  կողմնակի դիտորդի մոտ որոշակի կասկածներ հարուցեն։ 

Այսպես․ համաձայն 23.03.2023թ․ Հանձնաժողովի նիստի N 4 արձանագրության՝ մասնակիցներից երեքի ներկայացրած հայտերում առկա են եղել անհամապատասխանություններ հրավերի սահմանված պայմաններին։
Մասնավորապես Հանձնաժողովն արձանագրել է, որ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացրած «ծավալաթերթում կան շատ անճշտություններ, միավոր գներում կան թաքնված թվեր»։

Ըստ հանձնաժողովի՝ «Ավետիս-Խեցի» ՍՊԸ - «Արտ Պլաս» ՍՊԸ կոնսորցիումի ներկայացրած հայտում բացակայում է համատեղ գործունեության պայմանագիրը, իսկ Հիդրոգեոշին ՍՊԸ-ի ներկայացրած ծավալաթերը հաստատված չէ էլեկտրոնային ստորագրությամբ։ Արդյունքում հանձնաժողովը ծանուցել է մասնակիցներին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունները, հակառակ դեպքում՝ տվյալ մասնակցի հայտը գահատվում է անբավարար և մերժվում։

Առավել հետաքրքրական է գնահատող հանձնաժողովի հաջորդ՝ N 5 արձանագրությունը, որով որոշվել է հայտերի գնահատման վերանայում իրականացնել՝ հիմք ընդունելով ֆինանսների նախարարության 2023թ․ ապրիլի 19-ի համապատասխան գրությունը և իրավաբանական վարչության կողմից տրված եզրակացությունը։

Ըստ այդմ, գնահատող հանձնաժողովը, վերագնահատելով մասնակցիների կողմից ներկայացված հայտերը, երկրորդ անգամ է անհամապատասխանություն արձանագրել «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ծավալաթերթում։

 ««Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ծավալաթերթ-նախահաշվի բոլոր տողերում եղել են թաքնված թվեր, ինչից ելնելով տվյալ մասնակցի կողմից ներկայացված նախահաշիվն ուղարկվել է շտկման, սակայն շտկման ուղարկելիս գնահատող հանձնաժողովը հստակ չի նշել առկա թերությունների մասին ստույգ տեղեկատվություն, քանի որ տվյալ ծավալաթերթի «Ջեռուցում» բաժիններում, որտեղ կշիռը տրված է 0,001 %, եղել են շեղումներ, որոնք չեն համապատասխանել կառավարության համապատասխան որոշման պահանջներին, ինչից ելնելով մասնակից կողմը տվյալ բաժիններում չի կատարել շտկումներ և շտկումից հետո ներկայացվել է որոշմանը չհամապատասխանող ծավալաթերթ-նախահաշիվ»,-նշված է գնահատող հանձնաժողովի հերթական արձանագրությունում։

Հանձնաժողովը, թեև անճշտություններ է հայտնաբերել նախահաշվի բոլոր տողերում, սակայն միաժամանակ ընդունել է, որ իր սխալի պատճառով հիշյալ ընկերությունը չի կատարել շտկումներ՝ այդպիսով նախապատվություն տալով նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին՝«Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին։

Նշենք, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հրավերով նախատեսված պայմաններին չհամապատասխանող հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են: Օրենքում հստակ ամրագրված են նաև հայտում առկա անհամապատասխանությունները որոշելու վերաերյալ հստակ դրույթներ, և առնվազն տարօրինակ է, թե ինչպես է  պրոֆեսիոնալ կադրերով համալրված Հանձնաժողովն այդ անհամապատասխանությունները որոշելու համար առաջնորդվել նախարարության համապատասխան բաժնի տված եզրակացությամբ՝ կողմնակի դիտորդի մոտ ողջամիտ  կասկած հարուցելով, որ օրինակ՝ մասնակիցների համար մրցակցության հավասար պայմաններ ապահովված չեն։ Այսպիսով, մնում է ենթադրել, որ օրինակ՝ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցիչը գնումների ոլորտում աշխատելու բավարար փորձ չի ունեցել, և նման խոշոր մրցույթում ներկայացրել է մի նախահաշիվ, որում ոչ թե առկա են եղել մեկ կամ մի քանի անճշտություններ, այլ՝ նախահաշվի բոլոր տողերում եղել են թաքնված թվեր, որոնցից գլուխ չի հանել անգամ Հանձնաժողովը, կամ էլ գուցե Հանձնաժողովի անդամները՝ նախագահ Է․ Շաքարյանի գլխավորությամբ, իսկապես պատշաճ կերպով չեն պարզաբանել մասնակցին, թե ի՞նչ պետք է շտկել՝ այդպիսով հակասելով  իրավական որոշակիության սկզբունքին։ Այլ տարբերակներ ևս կարելի է դիտարկել․ օրինակ՝ «կասկածելի ջանասիրությամբ» տվյալ ընկերության հայտը բավարար գնահատելու համար համապատասխան իրավական հիմքեր ստեղծելը․ այս դեպքում՝ ֆինանսների նախարարության վարչություններից ստացված  գրությամբ ու եզրակացությամբ։

Նկատենք, որ լրագրողը գնումների գործընթացում ներգրավված կողմ չէ, հետևաբար չի կարող ամբողջությամբ և համակողմանի գնահատել գործընթացի իրավաչափությունն ու հնարավոր միջամտությունները, մինչդեռ կան պետական ինստիտուտներ, որոնք լիազորված են պետական գնումների գործընթացների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականցնել։ Խոսքն առաջին հերթին Պետական վերահսկողական ծառայության մասին է, որին վերջերս վարչապետի որոշմամբ հատկացվել է 10 լրացուցիչ հաստիք պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց ենթակա պետական հիմնարկների կողմից իրականացվող գնումների գործընթացների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը մեծացնելու նպատակով։

Հույս ունենք, իրավասու մարմինները կուսումնասիրեն ներկայացված փաստերն ու վարկածները՝ հաշվի առնելով, որ քաղաքապետարանի կարիքների համար հայտարարված մրցույթի հաղթողը «պատահական» ընկերություն չէ։ 

Այսպես․ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին` «Վահագն և Սամվել» անվանմամբ։ 2021 թվականին ընկերությունն անվանափոխվել է՝ ստանալով «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ անվանումը։
Հիշյալ ընկերությունը 2002-2003 թթ․-ին Լինսի հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է Երևանի Սայաթ-Նովա պողոտայի, Թումանյանի և Մ․ Ադամյանի փողոցների, իսկ 2007թ․-ին նաև Տիգրան Մեծ պողոտայի վերակառուցման աշխատանքները։

Ներկայումս ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինության, հիդրոտեխնիկական շինարարության, ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե խառնուրդների արտադրությամբ:

Հիշյալ ընկերությունը 2015-2016թթ․ Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի շրջանակներում կառուցապատել է Երևանի Նոր Շիրակի փողոց – Արտաշատի խճուղի ճանապարհային հանգույցը, որի համար ընկերության հիմնադիր նախագահ Ղուկաս Գրիգորյանը Երևանի՝ այն ժամանակվա քաղաքապռտ Տարոն Մարգարյանի կողմից պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Ղուկաս Գրիգորյանին է պատկանում Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում գտնվող «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հիշյալ հյուրանոցի բացման արարողությանը 2019-ին Ղուկաս Գրիգորյանի հետ մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը (ներկայումս պաշտոնաթող)։ 

«Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է իրականացրել նաև Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության  ճանապարհի առաջին 12,5 կմ երկարությամբ հատվածի (Տաթևից դեպի Աղվանի) ասֆալտապատումը։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2021թ․ մայիսի 21-ին ընկերության և ՏԿԵ նախարարության միջև կնքված գնման պայմանագրով, «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությանը պետական բյուջեից փոխանցվել է 622 մլն 886 հազար դրամ հիշյալ ճանապարհի ասֆալտապատման համար։ 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
4 Հոկ
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետՀանրային քրեական հետապնդում են հարուցել Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ Նոյեմբերին Բելառուսում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերըՀՀ-ում կորոնավիրուսի շտամներ են շրջանառվում Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը․ Aravot.am«Զանգեզուրի միջանցքը» կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, Իրանը վճռականորեն դեմ է դրան․ Իրանի նախագահ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետԵրևանում շենքի նկուղում հայտնաբերվել է 6 հատ տրատիլ և զինամթերք. պարեկները սահմանազատել են տարածքը Հերիք է անդրադառնաք Սյունիքին, Կապանին և այլ վայրերի. ՓաշինյանԳնել Սանոսյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու մասին Թուրքիայի պահանջին Երեք սկզբունք կա, եթե Բաքուն համաձայնվի, ուրեմն խաղաղության պայմանագիրը ստորագրված է. Փաշինյան ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից որոշ մաքսային իրավակարգավորումներում փոփոխություններ կգործեն Ինձ հավաստիացրել են, որ այն եզրակացությունները, որոնք արվել են, առաքելությունն իրականացրած ՄԱԿ գործակալությանը չեն. ԱԳ նախարար ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Երևանի սինագոգի դեմ իրականացված վանդալիզմը Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ Դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ մի հաճելի մայրաքաղաք, կամ Վարդաշեն. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին Արևմուտքը չի հարգում իր իսկ արժեքները. Մարուքյանի կոչը արևմտյան գործընկերներին Մեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա. Մայր Աթոռ «Եռաբլուր» լացողներ, «Եռաբլուրի» կեսը սեփականաշնորհել էիք, եկել՝ ի՞նչ եք խոսում. Փաշինյանն ընդդիմությանը Թուրք բանագնաց Քըլըչն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի կողմից Արարատի լուսանկարի հրապարակմանը ԱԺ նիստերի դահլիճում լարված վիճակ էր Փաշինյանի ելույթից և ընդդիմադիրների արձագանքից հետո Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարաձգվեց ԱԽ քարտուղարը Լեհաստանի ԱԳ փոխնախարարի հետ խոսել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին Շիրակի մարզը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3291 մարդու «Հեռացե՜ք, մի քիչ Աստվածավախ եղեք», «Իմ հրաժարականով հարցը չի լուծվի» Բանկային քարտ ունեցող արցախցիները ուրբաթ օրվանից կսկսեն ստանալ փոխհատուցումները. Տիգրան Խաչատրյան (տեսանյութ) ՀՀ-Իրան առաջիկա համագործակցության համատեղ արձանագրություն է ստորագրվել Արցախցիների մեծ մասը տեղակայվել է Կոտայքում եւ Արարատում. Սանոսյան (տեսանյութ) Ամփոփվել է «Աղետների կառավարում» դասընթաց-վարժանքը «Դուք Բաքվի խամաճիկային կառավարությունն եք», «Խամաճիկայինը ձեր կառավարությունն է». բանավեճ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մոհամմադ Հոսեյն Բաղերինի հետ Պայթյունից տուժածները հիմնականում ծանր վիճակում են, հրավիրել ենք արտասահմանից բժիշկների Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 632 է ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանԲելգիան Ստեփանակերտում պայթյունից տուժած մի քանի վիրավորների կընդունի՝ բուժում ստանալու նպատակովԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի ուխտավորներինՆազելի Բաղդասարյանը եւ Շիրակի մարզպետը ներկայացնում են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը«Ո՜չ, ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն». Զախարովայի ու Խալաթյանի հերթական բանավեճըՀաստատվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմըԱվանեսյանը BBC-ին ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանի ավագանին արտահերթ նիuտ է գումարելուԿանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից կալանավորված անձին բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձըԴիմեք Երևանին, Բաքվի կողմից ձերբակալված անձինք ՀՀ քաղաքացի են, մեզ չեն դիմել. ԶախարովաՀՀ-ում ուսուցչի 1035 թափուր հաստիք կա. ԼՂ-ից տեղահանվածների համար ընդունելության ընթացակարգը կպարզեցվիԱռևտուր կեղծ 20-հազարանոց թղթադրամով․ Հրազդանի ոստիկանների բացահայտումըՔրեական վարույթի շրջանակներում պարզվում են Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երեք մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքներըԱՀ-ում անհետ կորածների նույնականացման համար իրականացվում է նմուշների ընդունման գործընթացՖրանսիան չեզոք միջնորդ չէ. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կոլոննայի հայտարարություններինԼավրովն ի նկատի է ունեցել, որ ՀՀ վարչակազմը «մշտական չէ». ԶախարովաԿԳՄՍ փոխնախարարը Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ ամփոփել է «Աղետների կառավարում» վարժանքի արդյունքները
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել