«Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու թքողները շանտաժով ապահովագրում են իրենց, դիմելու են ուժի կիրառմանը»

Չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը Ալիևի ու Էրդողանի հետ հարաբերություններում վաղուց զրոյացված ինքնասիրությունն ու արժանապատվությունը գետնին տալու մաստեր կլաս էր ցուցադրում, վերջին 5-6 օրերին, ադրբեջանցիները օրը մի քանի անգամ, կեղծ տեղեկություններ են հաղորդում հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ընդ որում, ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող հաղորդագրությունները վերաբերվում են և´ արցախյան, և´ հայաստանյան ճակատին:
Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց` ՀՀ իշխանությանն իջեցրած պահանջների չկատարման կամ ուշացման պարագայում, դիմելու են ուժի կիրառմանը»: