Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն անխուսափելի է. Բայրամով

«Հետկոնֆլիկտային շրջանում հիմնական ուղղություններից մեկը խաղաղության պայմանագրի գործընթացն է։ Թեև այս գործընթացը ինտենսիվ էր, սակայն հետագայում մոտ 6 ամիս ընդմիջում եղավ»։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է ԱՊԱ-ն։
«Վերջապես մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում միջազգային միջնորդների անմիջական մասնակցությամբ։ Բանակցություններ են տեղի ունեցել երկու երկրների համապատասխան պատվիրակությունների միջև։ Այնուհետև, այս գործընթացը շարունակվեց ղեկավարների մակարդակով, մայիսին տեղի ունեցան մի քանի հանդիպումներ։ Հայկական պատվիրակության հետ խաղաղության պայմանագրի ուղիղ բանակցությունները Մոսկվայում կայացել են մեկօրյա փուլով։ Իսկ առաջիկայում Վաշինգտոնում նոր ու հերթական հանդիպում է նախատեսված։ Մենք անխուսափելի ենք համարում խաղաղության հասնելը միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն։ Պետք է պատրաստվի և ստորագրվի խաղաղության պայմանագիր և միջպետական հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։ Անհնար է կանխատեսել, թե որքան կտևի այս գործընթացը»,- ասել է Բայրամովը։