Ցավոք, որոշ կողմերի մոտեցումը չի ծառայում Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շուրջ համաձայնության գալուն. Բայրամով

«Տարբեր կողմեր հանդես են գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին, և նրանք կարող են ունենալ տարբեր շահեր և վարքագիծ: Ցավոք, մենք նաև տեսնում ենք, որ բոլոր կողմերի մոտեցումները չեն նպաստում այս խաղաղ գործընթացի առաջխաղացմանը և երկու երկրների միջև համաձայնության շուտափույթ ձեռքբերմանը»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է APA-ն։
«Դրանց անմիջապես տրվում են համարժեք պատասխաններ»,-ասել է Բայրամովը։