00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Երևանը Փարիզի հետ բանակցություններ կանցկացնի ՀՕՊ համակարգեր գնելու շուրջ․ Խաչատրյան Ալիևի որոշումը ողջունելի է, էրդողանի բացակայությամբ ոչ մի հարց չպիտի լուծվի․ Էրդողանի խոսնակ Էրդողանն առողջական խնդիրների պատճառով չեղարկել է Իսպանիա այցը․ ԶԼՄՆիկոլ Փաշինյանի հերթական ռևերանսն ԱրևմուտքինԱրցախից բռնի տեղահանված 6104 երեխաներ գրանցված են կրթական հաստատություններում. Ժաննա Անդրեասյան Ալիևի ներկայացուցիչը «միջանցք» է պահանջում ՀայաստանիցԱյս պահի դրությամբ նոր ժամանողներ չկան. հաշվառվածների թիվը կազմում է 98 216 Ադրբեջանն իրեն անպատիժ է զգում, հրաժարվում է մասնակցել Գրանադայի հանդիպմանը․ Մարուքյան Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 18. Ռաֆիկ Գրիգորյան

Ինչու Բաքուն հրաժարվեց հանդիպումից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում հունիսի 12-ին կայանալիք արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ադրբեջանական կողմը չի նշում, թե որքան ժամանակով է խնդրել հետաձգել։ Վաշինգտոնից էլ երեկ հայտարարեցին, թե ժամկետներ հայտնի չեն։ Թեպետ Ադրբեջանի խնդրանքի մասին հաղորդած Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, թե նոր ժամկետների մասին տեղեկություն պետք է հրապարակի ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ինչո՞ւ չեղարկվեց վաշինգտոնյան հանդիպումը, եթե մայիսի սկզբին նույն վայրում 4 օր տևած հանդիպումներից հետո  հաղորդվում էր, որ բավական ուշագրավ բանակցություններ են եղել, որոշ հարցերում առանցքային համաձայնության են եկել։ Թվում է, թե արևմտյան ձևաչափը ձեռնտու է Բաքվին, Արցախը ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, չկա  կարգավիճակի հարց, կա միայն երկխոսելու թեմա, իսկ Վաշինգտոնը ողջունել էր Ալիևի այն ելույթը, որտեղ վերջինս պահանջում է Արցախի հայերից «վիզը ծռած գալ ու համաներում խնդրել»: Այս ամենի փոխարեն Ադրբեջանից պահանջվում է ընդամենը հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը։ 

Ադրբեջանական քարոզչադաշտը վաշինգտոնյան հանդիպումից հրաժարվելու փաստարկ է բերում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերի կոչը՝ Լաչինի միջանցքը բացելու, ինչպես նաև գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումներին չխոչընդոտելու վերաբերյալ: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝  ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը պատասխան է Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ ընթացող ուշագրավ փոխհարաբերություններին։ Քաղաքագետի կարծիքով ներկայումս Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության բավականին լարված փուլ է, որից փորձում է օգտվել Ադրբեջանը, մասնավորապես առեւտրի գնալ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, բայց քանի որ գործարքի ընթացքն այնքան էլ հարթ չէ, ուստի «պաուզա» է վերցրել։ Քաղաքագետի խոսքով Արեւմտյան հարթակն այժմ այնքան էլ գրավիչ չէ Ադրբեջանի համար, քանի որ այնտեղից Արցախի վերաբերյալ կոշտ նախազգուշացումներ են տրվել Ադրբեջանին, միեւնույն ժամանակ Արեւմուտքի խնդիրը ոչ թե Արցախի հումանիտար հարցերն են, այլ ՌԴ-ի հետ Բաքվի առեւտուրը կանխելը․ «Հիշենք, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը կրկնել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ Միխայիլ Ռոթը եւ ԵԱՀԿ-ում նման հայտարարություն է ընդունվել»:

Քաղաքագետը մյուս կողմից  ուշադրություն հրավիրեց Ալիևի՝ մայիսի 28-ին Լաչինում արած մի շարք սպատնալից հայտարարությունների վրա։ Մասնավորապես, Ալիեւը պնդում է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց բացի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի մի քանի այլ նախապայմաններ, այդ թվում՝ երկրների միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի պայմանների հիման վրա՝ «Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից»։

Դիմելով արցախահայերին՝ ադրբեջանական պետության ղեկավարը պնդեց՝ «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին ․«Ալիեւը, ըստ էության, հայտարարեց, որ ամեն ինչ իր պայմաններով պետք է լինի, որից հետո ինքը կճշտի իր հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։ Իսկ չմոռանանք, որ դրանից առաջ Ռուսաստանն ու Իրանը Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագիր ստորագրեցին, որը կապելու է Իրանը եւ Ռուսաստանը Ադրբեջանի տարածքում, Ադրբեջանի հետ պայմանագիր չեն կնքել, այսինքն, Ալիեւը, ըստ էության, ասել է հետեւյալ՝ ինձ տվեք Արցախը, սա է այն պայմանը, որից հետո ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները հեշտացնելու, նաեւ վերոնշյալ ռազմավարական ճանապարհը գործարկելու համաձայնություն կտա /իհարկե, բառացի չի ասում, բայց հասկանում ենք դա/։ Այսինքն, սա արեւմուտքի տնտեսական սանկցիաները եւ Ռուսաստանի շրջափակումը ճեղքող ճանապարհ է եւ Ալիեւը առեւտուր է անում, սրանով են պայմանավորված արեւմուտքից հնչող կոշտ հայտարարությունները, այսպիսով փորձում են կանխել Բաքվի առեւտուրը եւ ճնշում են Ադրբեջանի վրա»։

Ադրբեջանը կհայտնվի ռուս-իրանակա՞ն, թե՞ Արեւմուտքի տիրույթում, քաղաքագետը կանխատեսումներ չի անում, ընդգծում է միայն, որ ՌԴ-ն թերեւս հասկանում է, որ Ադրբեջանը կարող է իր ուզածը ստանալ եւ ինչ-որ պահի շրջվել դեպի Արեւմուտք․«Սրանով է պայմանավորված, որ Արցախում խաղաղապահների ներկայությունը ճնշում է Ադրբեջանի վրա, մյուս կողմից՝ ԵՄ-ն նույնպես ավելացնում է դիտորդների քանակը, այսինքն՝ Արցախն այն մի կետն է, որով ճնշում են Ադրբեջանին։ Կարծում եմ՝ այս վերջին հայտարարություններն են պատճառը, որ Ադրբեջանը չի ցանկացել գնալ Վաշինգտոն՝ հաշվի առնելով, որ իր վրա ճնշումներ են լինելու»։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Դանիելյանի բնորոշմամբ, Հայաստանն ի դեմս իշխանության «օբյեկտ» է, որը շատ վատ խաղում է հակադրությունների վրա ու փորձում ժամանակ շահել․ «Մինչդեռ հաղթում է այն երկիրը, որը ծրագրեր է գծում եւ նախաձեռնություններով հանդես գալիս»։ Բայց քաղաքագետի խոսքով՝ ՀՀ կամազուրկ իշխանավորները դրան ունակ չեն։

ՔՊ-ական նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանի կարծիքով էլ Արեւմուտքից հնչող կոշտ հայտարարություններն ընդամենը պատրվակ են, Ադրբեջանն այլ նկրտումներ ունի եւ դրանք պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների տիրույթում․ «Էրդողանը վերընտրվում է: Նա և այդ երկրի այլ պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել, որ «թուրքի ճանապարհն անցնում է նաև Զանգեզուրով…»: Սա զուտ հայտարարություն չէ, այլ ծրագրերի մասին խոստովանություն»: Էրդողանի վերընտրվելուց հետո, ըստ Հայրապետյանի, լրջորեն աճում է ՀՀ–ի դեմ ագրեսիայի գնալու ռիսկը: Դրա համար էլ Բաքվին հարմար է մեղավորներ փնտրել ու չեղարկել, այսպես կոչված, «խաղաղության» գործընթացը:

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
4 Հոկ
Երևանը Փարիզի հետ բանակցություններ կանցկացնի ՀՕՊ համակարգեր գնելու շուրջ․ Խաչատրյան Ալիևի որոշումը ողջունելի է, էրդողանի բացակայությամբ ոչ մի հարց չպիտի լուծվի․ Էրդողանի խոսնակ Էրդողանն առողջական խնդիրների պատճառով չեղարկել է Իսպանիա այցը․ ԶԼՄՆիկոլ Փաշինյանի հերթական ռևերանսն ԱրևմուտքինԱրցախից բռնի տեղահանված 6104 երեխաներ գրանցված են կրթական հաստատություններում. Ժաննա Անդրեասյան Ալիևի ներկայացուցիչը «միջանցք» է պահանջում ՀայաստանիցԻսրայելն Ադրբեջանին 2 ժամանակակից արբանյակ կվաճառիՈւր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 19. Իգնատի ԱռաքելյանԱյս պահի դրությամբ նոր ժամանողներ չկան. հաշվառվածների թիվը կազմում է 98 216 «Որքան ստախոս, անպետք եւ անարդար է մեր այսօրվա աշխարհը․․․»․ Էլինա Ջանիբեկյան Ադրբեջանն իրեն անպատիժ է զգում, հրաժարվում է մասնակցել Գրանադայի հանդիպմանը․ Մարուքյան Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայում Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 18. Ռաֆիկ ԳրիգորյանՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետՀանրային քրեական հետապնդում են հարուցել Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ Նոյեմբերին Բելառուսում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերըՀՀ-ում կորոնավիրուսի շտամներ են շրջանառվում Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը․ Aravot.am«Զանգեզուրի միջանցքը» կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, Իրանը վճռականորեն դեմ է դրան․ Իրանի նախագահ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետԵրևանում շենքի նկուղում հայտնաբերվել է 6 հատ տրատիլ և զինամթերք. պարեկները սահմանազատել են տարածքը Հերիք է անդրադառնաք Սյունիքին, Կապանին և այլ վայրերի. ՓաշինյանԳնել Սանոսյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու մասին Թուրքիայի պահանջին Երեք սկզբունք կա, եթե Բաքուն համաձայնվի, ուրեմն խաղաղության պայմանագիրը ստորագրված է. Փաշինյան ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից որոշ մաքսային իրավակարգավորումներում փոփոխություններ կգործեն Ինձ հավաստիացրել են, որ այն եզրակացությունները, որոնք արվել են, առաքելությունն իրականացրած ՄԱԿ գործակալությանը չեն. ԱԳ նախարար ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Երևանի սինագոգի դեմ իրականացված վանդալիզմը Առաջարկում եմ երեք տարբերակ՝ կամ Դուք էլ գնացեք ապահով Բաքու, կամ մի հաճելի մայրաքաղաք, կամ Վարդաշեն. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին Արևմուտքը չի հարգում իր իսկ արժեքները. Մարուքյանի կոչը արևմտյան գործընկերներին Մեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա. Մայր Աթոռ «Եռաբլուր» լացողներ, «Եռաբլուրի» կեսը սեփականաշնորհել էիք, եկել՝ ի՞նչ եք խոսում. Փաշինյանն ընդդիմությանը Թուրք բանագնաց Քըլըչն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի կողմից Արարատի լուսանկարի հրապարակմանը ԱԺ նիստերի դահլիճում լարված վիճակ էր Փաշինյանի ելույթից և ընդդիմադիրների արձագանքից հետո Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարաձգվեց ԱԽ քարտուղարը Լեհաստանի ԱԳ փոխնախարարի հետ խոսել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին Շիրակի մարզը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3291 մարդու «Հեռացե՜ք, մի քիչ Աստվածավախ եղեք», «Իմ հրաժարականով հարցը չի լուծվի» Բանկային քարտ ունեցող արցախցիները ուրբաթ օրվանից կսկսեն ստանալ փոխհատուցումները. Տիգրան Խաչատրյան (տեսանյութ) ՀՀ-Իրան առաջիկա համագործակցության համատեղ արձանագրություն է ստորագրվել Արցախցիների մեծ մասը տեղակայվել է Կոտայքում եւ Արարատում. Սանոսյան (տեսանյութ) Ամփոփվել է «Աղետների կառավարում» դասընթաց-վարժանքը «Դուք Բաքվի խամաճիկային կառավարությունն եք», «Խամաճիկայինը ձեր կառավարությունն է». բանավեճ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մոհամմադ Հոսեյն Բաղերինի հետ Պայթյունից տուժածները հիմնականում ծանր վիճակում են, հրավիրել ենք արտասահմանից բժիշկների Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 632 է ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանԲելգիան Ստեփանակերտում պայթյունից տուժած մի քանի վիրավորների կընդունի՝ բուժում ստանալու նպատակովԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի ուխտավորներինՆազելի Բաղդասարյանը եւ Շիրակի մարզպետը ներկայացնում են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը«Ո՜չ, ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն». Զախարովայի ու Խալաթյանի հերթական բանավեճը
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել