Սուտ է` ապրել միշտ էլ ուզում ես. Արսեն Մկրտչյանը 2 վիրահատության է ենթարկվել

Օրեր առաջ փաստաբան Արսեն Մկրտչյանը մոտոցիկլետ վարելիս վթարի էր ենթարկվել։ Նա արդեն 2 վիրահատություն է տարել։
Նա դիմել է իր ընկերներին. «Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ, որ բառիս բուն իմաստով դեռ ապրում եմ ձեր հաշվին։ Եթե դուրս եկա վիճակից, ոչինչ անպատասխան չի մնա։
Սուտ է` ապրել միշտ էլ ուզում ես, նույնիսկ այն ժամանակ, երբ վրրահատարանում իմ սիրուն մամայիս տեսա ու ասում էի`
-Մամ, հարյուր տոկոսով պատրաստ եմ, վախ չունեմ, ուզում եմ գամ։
......Մեկնածս ձեռքիս թմբլիկ թաթիկով խփում ու ասում է`
֊ Զզվիմգը քեզնից` հլը ետ դառի, տես` քանի հոգի է իրա հույսը քու հետ կապել, Доктор ջան, Աստված օգնական է` փրգե իմ չար տղուն»։
Նշենք, որ Արսեն Մկրտչյանը առավել հայտնի դարձավ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով։