Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Ալ Նասրը» նվաճեց Արաբական չեմպիոնների գավաթը

Արաբական չեմպիոնների գավաթի եզրափակիչ խաղում «Ալ-Նասրը» հաղթեց «Ալ-Հիլալին»։ Հանդիպումն ավելացված ժամանակից հետո ավարտվել է 2։1 հաշվով։ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկու գոլի հեղինակ է դարձել:
Այսպիսով, Ռոնալդուն առաջին գավաթը նվաճեց «Ալ Նասրի» կազմում։
Ռոնալդուն արդեն կես տարի է, ինչ խաղում է Սաուդյան Արաբիայի առաջնությունում և ամառվա աղմկահարույց տրանսֆերներից հետո շարունակում է մնալ առաջնության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Հունվարի 2-ին Ռոնալդուն դարձավ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» խաղացող, որի հետ պայմանագրով նա տարեկան կստանա 200 միլիոն եվրո։ Հաղորդվել է նաև պորտուգալացու և նրա ընտանիքի հավելյալ բոնուսների մասին:
Անցած մրցաշրջանում «Ալ-Նասրը» առաջնությունում զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով «Ալ-Իթիհադին»: