Տարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնը խաղաղապահներն են. Զախարովա

«Տարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնը խաղաղապահներն են»։ Այս մասին ճեպազրույցվում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ իրավիճակը շարունակում է ծանր մնալ:
«Ռուս խաղաղապահներն ամենաակտիվ գործողություններն են ձեռնարկել հրդեհը մարելու, բժշկական օգնություն ցուցաբերելու և բնակիչներին տարհանելու համար: Մենք կշարունակենք գործագրել բոլոր ջանքերը բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Զախարովան։