Կանադան կարող է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել

Կանադան կարող է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել։ Երբ պատգամավոր Իվ Պեռոնը Ֆրանսիայի արտգործնախարար Մելանի Ջոլիին հարցրել է՝ արդյո՞ք Կանադան դիտարկում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, վերջինս պատասխանել է.
«Ամեն ինչ սեղանի վրա է»։
«Մենք մտադիր ենք պատժամիջոցների հարցը դիտարկել մի շարք այլ երկրների հետ, որպեսզի այդ երկրի վրա առավելագույն ճնշում գործադրվի», - ասել է Ջոլին։