Սամանթա Փաուերը հանդիպել է Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքու ժամանած ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Յուրի Քիմին և ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։
Նշվում է, որ ամերիկյան պատվիրակության հետ Ալիևի հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ։
Հանդիպանն Ալիևը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել երկրում հավատարմագրված ՄԱԿ-ի մշտական համակարգող գրասենյակի այցը Լեռնային Ղարաբաղ։