Պահանջում ենք ԵԱՀԿ ՄԽ երկրներից անհապաղ ջանքեր գործադրել Վարդանյանին ՀՀ վերադարձի ուղղությամբ․ «Ազգային կոմիտե»

«Ազգային կոմիտեն» հայտարարություն է տարածել․
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև հայ այլ հասարակական և քաղաքական գործիչների ապօրինի ձերբակալությունների փաստը,
Արցախի հայ քաղաքացիների էթնիկ զտումը և նրանց նկատմամբ ապօրինությունները տեղի են ունենում միջազգային հանրության լռության և Հայաստանի իշխանությունների հանցավոր, մեղսակից քաղաքականության պայմաններում։
Պահանջում ենք ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահ երկրներից անհապաղ ջանքեր գործադրել կանխելու հայ ժողովրդի ներկայացուցիչների դեմ իրականացվող նոր վայրագությունները և գործնական քայլեր ձեռնարկել ապօրինի ձերբակալված անձանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։
28 սեպտեմբերի 2023
Երևան»։