00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Տարածաշրջանային դասավորության մեխանիկան․ «Փաստ»«Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը». Անդրեյ Այվազյանը և նրա քեռին՝ Արցախը, զոհվել են հայրենի հողը պաշտպանելիս․ «Փաստ»Ռազմական ուժի մեծացող գործոնը․ «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանի ոչ մի խոսք իրական չէ. ինչ է սպասվում ՀայաստանինԵրբ մեր մասին քննարկումներն ընթանում են առանց մեզ․ «Փաստ»«Հրապարակ». Ալավերդուց անցան ԳյումրունԻշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ»«Հայաստանում ժողովրդավարությունը խարխլված է, իշխանությունն իր շահերի համար ոտնահարում է ամենաթանկարժեք բանը՝ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»․ «Փաստ»«Հրապարակ». Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերինՆախագծի ընդունման դեպքում պետբյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները կկազմեն տարեկան մոտ 38 մլն դրամ․ «Փաստ»

Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու Արցախից բռնի տեղահանված երեխաներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների հետ, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ: Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ը՝ Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս հայտնել՝ սրտացավ մանկավարժների և աշակերտների օգնությամբ նրանք կկարողանան ինտեգրվել նոր միջավայրին ու ձեռք բերել նոր ընկերներ:

«Գիտենք, թե ինչպիսի դժվարությունների միջով եք ստիպված եղել անցնել, հասկանում ենք, որ կարոտում եք ձեր տունն ու դպրոցը: Միասին պետք է հաղթահարենք դժվարությունները: Իմացեք, որ դուք մենակ չեք. մենք մշտապես ձեր կողքին ենք և ձեզ շատ ենք սիրում»,- երեխաների հետ զրույցում ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը զրուցել է նաև բռնի տեղահանված երեխաների ծնողների հետ, լսել նրանց վերջին օրերի անասելի դժվար ճակատագրերի պատմությունը:

Զորակ համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցն այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 20 երեխաների է ընդունել՝ թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիքի, որոնք ընդգրկվել են տարբեր դասարաններում: 44-օրյա պատերազմից հետո դպրոցում նաև արցախցի երկու ուսուցիչ է աշխատում, այս պահին էլ երաժշտության ուսուցչի կարիք ունեն, և հուսով են, որ իրենց համայնք տեղահանված մեր հայրենակիցների մեջ համապատասխան մասնագետ կլինի, և թափուր հաստիքը կկարողանան համալրել:

Երեխաներն ապահովվել են բոլոր անհրաժեշտ դասագրքերով, գրենական պիտույքներով: Մարզպետարանների ոլորտային պատասխանատուներն ու դպրոցների տնօրենները ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերական-հանձնարարություն են ստացել՝ հետևողական և ուշադիր լինել բռնի տեղահանված երեխաների խնդիրներին՝ անընդհատ կապի մեջ լինելով տվյալ տարածքի միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ: Դպրոցներն իրենց բնակավայրում գտնվող և դպրոց չհաճախող երեխաների մասին օպերատիվ տեղեկատվություն են ստանում՝ նրանց օր առաջ ուղղորդելով հաճախել դպրոց:

Նախարարը հետաքրքրվել է, թե երեխաներն ի՞նչ նախասիրություններ ունեն, և վստահեցրել, որ երաժշտության, արվեստի և սպորտի խմբակներ հաճախող երեխաներն այստեղ ևս կունենան այդ հնարավորությունը ու կշարունակեն զբաղվել իրենց նախընտրած ուղղությամբ:

Սեպտեմբերի 29-ի առավոտյան 06:00-ի դրությամբ Հայաստան է մուտք գործել ԼՂ-ից բռնի տեղահանված 84 հազար 770 անձ. տեղահանվածներից յուրաքանչյուր երրորդը երեխա Է: Նախարարի խոսքով՝ ԼՂ 108 հանրակրթական դպրոցների շուրջ 21 հազար սովորողներից գրեթե բոլորն արդեն Հայաստանում են:

«Դպրոց ընդունվող երեխաների թիվն անընդհատ փոխվում, ավելանում է: Օպերատիվ կերպով լուծվում են նրանց դասագրքերով և գրենական պիտույքներով ապահովման հարցերը: Ինչպես գիտեք՝ մեր դպրոցներում նաև իրականացվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որի շրջանակում 1-4-րդ դասարանների երեխաները հենց դպրոցում ստանում են առողջ սնունդ: Այս ծրագիրը, իհարկե, գործելու է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր երեխաների համար: Սա շարունակական աշխատանք է. պարզ է՝ առաջիկա օրերին դպրոց գնացող երեխաների թիվը պետք է մեծանա: Մենք պատրաստ ենք ընդունել բոլոր երեխաներին և լուծել ընթացիկ հարցերը՝ կապված դասագրքերի, ֆինանսավորման հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով դպրոցներում լիցենզիայով սահմանված տեղերին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ բնակավայրի միակ դպրոցներում երեխաներն ընդգրկվելու են՝ անկախ տվյալ հաստատության՝ լիցենզիայով սահմանված տեղերի թվից: Մի քանի ուսումնական հաստատություններ ունեցող բնակավայրերում երեխաների ընդգրկումն իրականացվելու է ազատ տեղեր ունեցող հաստատություններում, իսկ տվյալ բնակավայրում դրանք ամբողջությամբ համալրված լինելու դեպքում՝ կրկին առաջնորդվելով երեխայի լավագույն շահով, տվյալ բնակավայրի մոտակա հաստատությունում՝ անկախ լիցենզիայով սահմանված տեղերից:

Ուսումնական հաստատություններ դիմելիս մեր հայրենակիցները փաստաթղթերի խնդիր չեն ունենա. երեխաների ընդունելությունը դպրոց կկատարվի՝ առանց լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու: Նախարարը նաև տեղեկացրել է՝ լրացուցիչ ծրագիր է մշակվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների մասնագիտական աշխատանքի շարունակականությունն ապահովելու համար: «Վստահ եմ՝ բոլորին կկարողանանք առաջարկներ անել, քանի որ մեր համակարգում կա ուսուցիչների պակաս, և բոլոր դպրոցներն էլ պատրաստակամ կլինեն ներառել նրանց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Այս համատեքստում Ռանչպարի միջնակարգ դպրոցի տնօրենը նշել է, որ ունեն ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի թափուր հաստիք: Տնօրենի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից իրենց բնակավայր տեղահանված քաղաքացիների շրջանում նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչներ կան, այնպես որ կկարողանան աշխատանքի անցնել դպրոցում: Առհասարակ, դպրոցի տնօրենի խոսքով՝ նվազագույնը 50-60 դպրոցականի են ակնկալում ընդունել: Ընդ որում՝ 44-օրյա պատերազմից հետո Ռանչպարի միջնակարգ դպրոց տեղափոխված աշակերտներից 36-ը մնացել ու կրթությունը շարունակում են ստանալ իրենց դպրոցում:

Հովտաշենի միջնակարգ դպրոցում այս պահին 12 սովորող է ընդգրկվել. ևս 7-8 աշակերտ արդեն դիմել են և առաջիկայում կընդունվեն դպրոց: Երեխաներն արդեն ծանոթացել են իրենց նոր ուսուցիչների ու դասընկերների հետ, ստացել դասագրքեր, գրենական պիտույքներ:

Արարատի մարզպետարանն այս պահին ամփոփել է մարզի 112 դպրոցներից 107-ի տվյալները. ըստ այդմ՝ Արարատի մարզի 107 դպրոցներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 370 սովորող է ընդգրկվել:

Արարատի մարզ այցի ժամանակ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են ՀՀ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը:

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
7 Դեկ
Տարածաշրջանային դասավորության մեխանիկան․ «Փաստ»«Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը». Անդրեյ Այվազյանը և նրա քեռին՝ Արցախը, զոհվել են հայրենի հողը պաշտպանելիս․ «Փաստ»Ռազմական ուժի մեծացող գործոնը․ «Փաստ»«Ժողովուրդ». Փաշինյանի ոչ մի խոսք իրական չէ. ինչ է սպասվում ՀայաստանինԵրբ մեր մասին քննարկումներն ընթանում են առանց մեզ․ «Փաստ»«Հրապարակ». Ալավերդուց անցան ԳյումրունԻշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ»«Հայաստանում ժողովրդավարությունը խարխլված է, իշխանությունն իր շահերի համար ոտնահարում է ամենաթանկարժեք բանը՝ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»․ «Փաստ»«Հրապարակ». Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերինՆախագծի ընդունման դեպքում պետբյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները կկազմեն տարեկան մոտ 38 մլն դրամ․ «Փաստ»«Ժողովուրդ». Իրավապահները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով«Հրապարակ». ՔՊ-ական զանգվածը Հայկուհի Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացնումՈւղիղ հրահանգների նոր «սերիան»․ «Փաստ»«Ժողովուրդ». Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից«Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ»․ «Փաստ»Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել․ «Փաստ»Ով այնպիսի սուտ ասի, որ...․ «Փաստ»Ջենիֆեր Լոպեսը հանրությանը ներկայացել է անկեղծ հագուստովԻրանը բիոկապսուլա է արձակել տիեզերք «Իսրայելը կզբաղեցնի իր տեղը պատմության աղբանոցում»․ ԷրդողանՉտրվել ապատեղեկատվություն տարածող տեսանյութերին. ՆԳՆ-ն դիմել է վարորդներին Արման Սարգսյանն ու Ռեյչլ Շիլլերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանն առնչվող հարցեր ԲՏԱ նախարարը Կահիրեում ներկայացրել է ոլորտի զարգացման ռազմավարությունը Շուն դարձած ճապոնացին պարտվել է շներինԻ հիշատակ երկրաշարժի զոհերի՝ Սիսիանում քայլերթ կկազմակերպվի Jacquemus ապրանքանիշն առաջին անգամ բուտիկներ է բացել լեռներումԱնցկացվել է ատեստավորման գործընթացի «Շարային պատրաստություն» առարկայի քննությունըՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժածՕ՛Բրայենն ու Բայրամարովը կարևորել են ՀՀ-Ադրբեջան սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացումը «Տարվա մարդ» ճանաչված Թեյլոր Սվիֆթը բողոքել է Քիմ ՔարդաշյանիցՈչ ոք չի կարող մեզ հաղթել, եթե մենք մեզ չպարտվենք. Բագրատ Սրբազան Բայդենը վստահ է, որ Ուկրաինայում հաղթելուց հետո Ռուսաստանը հարձակվելու է ՆԱՏՕ-ի երկրների վրաՍահակ Սարգսյանը նշանակվել է Եթովպիայում ՀՀ դեսպան Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը շրջափակել են Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի տունըԸստ դատախազության՝ Ժորա պապիկին ծեծող ու հայհոյող բերետավորը հանցագործ չէ. քրգործ չի հարուցվել․ Yerkir.am Մեսսին խոստովանել է, որ շատ է մտածել Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին«Դարի հարսանիքի» փեսային սպառնում է 25 տարվա ազատազրկումՀՀ և ՌԴ առողջապահության փոխնախարարները քննարկել են համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը Հրազդանի կիրճում 22-ամյա վարորդը Лада-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվելՈ՞ւմ է ձեռնտու ԶԼՄ-ի մասին նոր օրենքի նախագիծը՝ ժողովրդի՞ն, թե անձամբ Նիկոլ ՓաշինյանինԱրթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Ղազախստանի նախագահի տարօրինակ գոլը համացանցում քննարկման թեմա է դարձել (տեսանյութ)Լարսը կրկին փակվել է բոլոր մեքենաների համար․ Sputnik Արմենիա Պուտինը ժամանել է Սաուդյան Արաբիա«Ռոստելեկոմի» դուստր ձեռնարկության տվյալների կենտրոնը Հայաստանում կսկսի գործել 2024 թվականի գարնանը Միրզոյանը մեկնաբանել է Լավրովի՝ Վիեննայում ՀՀ դեսպանի ինքնուրույն լինելու վերաբերյալ գնահատականը Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Տավրոս Սափեյան Էրդողանը նոր պահանջ է ներկայացրել«Փախի՛ր արագ, փախի՛ր առանց հետ նայելու». Սաակաշվիլին կրկին դիմել է Փաշինյանին Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացից
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել