Վրաստանն ու Ադրբեջանը համագործակցության հեռանկարներ են քննարկել

Վրաստան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը հանդիպում է ունեցել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, գրում է APA-Economics-ը։
Նշվել է, որ Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ակտիվորեն մասնակցելով Ադրբեջանի նախաձեռնած էներգետիկ և տրանսպորտային նախագծերին։
Հանդիպմանն քննարկվել են միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման ուղղությամբ համագործակցության ամրապնդման հնարավորությունները։ Այս համատեքստում նշվել է Միջին միջանցքի կարևորությունը։