00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն. կա փակ ավտոճանապարհԴիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է ՈՒՂԻՂ. ԱԺ ճեպազրույցներՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղելՌուբլին և եվրոն անկում են ապրել․ տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 6-ի դրությամբՀնդկաստանի 23-ամյա քաղաքացին կալանավորվել է 21-ամյա համերկրացուն ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով. ՀՀ ՔԿԻշխանությունը մերժել է արցախցիներին հատկացնել գումար՝ մարզերում բնակարան գնելու համարՍուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց մեկնող երեխաների վրա, 7-ամյա տղա է մահացել․ shamshyanՌազմական փորձագետ և հայագետ ներկայացող ադրբեջանցու՝ Երևանում նկարահանած տեսանյութը 2017 թվականի է. ԱԱԾ

Հայոց Հայրապետը Սուրբ Գեղարդով օրհնեց Հայաստան ու Արցախ աշխարհները

Հոկտեմբերի 1-ին՝ Արցախի համար համազգային աղոթքի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, Պատարագի սրբազան արարողությունից հետո, կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության։

Համազգային աղոթքի առիթով հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։

Արարողության ընթացքում Հայոց Հայրապետը Սուրբ Գեղարդով օրհնեց Հայաստան ու Արցախ աշխարհները և ներկա հավատացյալ ժողովրդին։

Աղոթքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Անսահման ցավով և խոր մտահոգությամբ են համակված բոլորիս հոգիները։ Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց։ Այսօր, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց եկեղեցիներում ի սփյուռս աշխարհի, աղոթք ենք բարձրացնում ի զորակցություն Արցախի մեր քույրերի ու եղբայրների, ովքեր, ենթարկվելով սոսկալի տառապանքների ու անմարդկային զրկանքների, բռնել են գաղթի ճանապարհը։ Հայաթափվում է Արցախ աշխարհը, վերստին որբանում սրբազան հողը հայոց։

Ազգային այս ողբերգության հանդիման ցավով ենք անդրադառնում, որ Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններին աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրեցին Արցախի կորստյանը։

Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև. անթաքույց խոսվում է ինքնիշխանության և պետականության կորստի վտանգների մասին։ Անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը, ինչպես և՝ հասարակության հետ իշխանության շփման կերպերը անվստահության մթնոլորտ են ձևավորել և արդար ընդվզում առաջ բերել, ինչը ստեղծված բարդ կացության մեջ կարող է ցավալի զարգացումների առաջնորդել։

Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին։ Առկա հիմնախնդիրներին արժանապատիվ հանգուցալուծում ապահովելու, հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները և օրեցօր խորացող ճգնաժամի մեջ ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը՝ չառաջնորդելու համար մեր երկիրը նոր կորուստների, հատկապես նկատի առնելով թշնամու հավակնություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը։ Արցախյան արյունալի պատկերը վկայությունն է այն իրողության, որ անզուսպ են թշնամու զավթողական ձգտումները, և խտրություն չի դրվում միջոցների ընտրության հարցում։

Մեր հորդորն ենք ուղղում նաև ազգային, կրոնական, հասարակական, քաղաքական կառույցներին միավորելու մեր ժողովրդին ներկա ծանր մարտահրավերների հանդիման և համախմբված գործելու՝ հանուն մեր երկրի ապագայի երաշխավորման։

Սիրելի ժողովուրդ, գոյաբանական սպառնալիքների առջև հրամայական է մեր համազգային միաբանությունն ու համախմբվածությունը, քանզի միասնականության մեջ է մեր զորությունը, միասնականության մեջ է գալիք աղետը կանխելու ուղին։ Արդ, ապրենք ու գործենք սիրով, մեր կորուստների ցավը ձեռքբերումներ դարձնելու բարձր գիտակցությամբ, մեր կամքն ու ոգին վերածենք ազգային կյանքի իրական արթնության և հայրենիքի ու ժողովրդի իրավունքների պաշտպանության միաբան ուժի, մեր կյանքով վկայենք ճշմարիտ նվիրումը հայրենիքին, ազգին և դարերով փայփայված մեր անկախ պետականությանը։

Սիրելիներ, առկա դժվարին պայմաններում մենք՝ որպես ժողովուրդ, դարձել ենք, առաքյալի խոսքի համաձայն, «ամեն կողմից ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած» (Բ Կորնթ. 4.8): Արդարև, մեր հավատը, հույսը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը երբեք հնարավոր չէ սպանել։ Այդ իսկ պատճառով հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության աղոթք չէ, վշտի աղոթք չէ, տրտմության աղոթք չէ, այլ հույսի ու մխիթարության, վերհառնումի ու հարության աղոթք է։ Համազգային այս աղոթքը թող գոտեպնդի մեզ, համախմբի մեզ որպես Աստծո սեփական ժողովուրդ, ազգի ու հայրենյաց հզորացման մեկ և նույն տեսիլքով։ Այս պահը մեզ համար նաև առիթ է անդրադարձ կատարելու մեր կյանքի ընթացքին՝ հեռացնելու համար մեզանից հայրենադավ երևույթները, սրբագրելու սխալներն ու թերացումները, որպեսզի զորանանք որպես ազգ, պետություն ու Եկեղեցի։ Մեր հայրենյաց անգին նշխարը՝ Արցախ աշխարհը, մերն է ու մեր սրտում է, և Արցախի հայապատկան լինելու գիտակցությունը երբեք չի տկարանա սերունդների մեջ։

Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, միասնաբար աղոթենք Արցախի մեր ժողովրդի համար և ամեն կարելիությամբ նեցուկ և սատար լինենք տարագիր մեր քույրերին ու եղբայրներին՝ մխիթարելով իրենց ցավի ու նեղությունների մեջ և իրենց կեցության ու կարիքների համար անհրաժեշտ հոգածություն ցուցաբերենք։

Արցախցի սիրելի զավակներ, ձեզ հատուկ քաջարի ոգով ամուր ու տոկուն եղեք, հաստատուն մնացեք ձեր հավատի ու հույսի մեջ, շարունակեք ապրել ու արարել՝ չընկրկելով դժվարությունների առջև, և մշտարթուն պահեք ձեր սերը Արցախի և հայրենական ավանդների նկատմամբ։ Համայն մեր ժողովուրդը և Եկեղեցին ձեզ հետ են և այս տառապալի օրերին պատրաստակամ հանձնառություններով զորակից ձեզ։

Համազգային աղոթքի այս օրը, ի զորակցություն Արցախի մեր զավակների, Հայաստանի մի շարք եկեղեցիներում զետեղված են սրբազան մասունքներ հավատացյալների երկրպագության և ջերմեռանդ աղոթքի համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկող ուխտավորներիդ համար դուրս է բերվել Քրիստոսամուխ Սուրբ Գեղարդը՝ որպես նշան մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սոսկալի չարչարանքների և հաղթական Հարության։ Սուրբ Գեղարդի զորությամբ մեր ժողովուրդը վերապրել է արհավիրքներ, կոտորածներ ու ցեղասպանություն, ամուր պահել հավատքը անհուսության մեջ, անհավատության մեջ վերածնել հույսը և բարու հանդեպ սերը դարձրել չարի դեմ պայքար։

Այս վստահությամբ մեր աղոթքը վերառաքենք առ Աստված՝ ասելով. «Տեր Աստված, պարգևիր մեզ Քո օրհնությունը և փրկիր վտանգներից ու փորձություններից։ Տուր զորությունը չարի հարձակումներին դիմակայելու, հարվածներից վեր հառնելու։ Մշտավառ պահիր մեր կյանքում հարության երկնահեղ լույսը և պահպանիր մեզ Քո Սուրբ Աջի հովանու ներքո։ Քո խնամքի և օրհնության մեջ պահիր Քեզ միշտ հավատարիմ, բռնագաղթի տառապանաց և նեղությունների ճանապարհով անցնող արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Հանգստություն շնորհիր հայրենյաց պաշտպանության համար զոհվածների հոգիներին, ապաքինում՝ վիրավորներին ու նեղյալներին և ազատություն՝ գերեվարված մեր զավակներին։ Բարերար և Ամենազոր Աստված, ավելացրու մեզանում հավատքը, հույսն ու սերը, որպեսզի ապրենք Քո կամքի համաձայն և մշտահունչ աղոթքով հայցենք խաղաղություն համայն աշխարհին ու մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ անդադար փառաբանելով Ամենասուրբ Երրորդությանդ»։

Թող Փրկիչ մեր Տիրոջ շնորհը, սերն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի այսօր և միշտ և հավիտյանս. Ամեն»։

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
6 Դեկ
Արայիկ Հարությունյանը և Վասիլիս Մարագոսը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության վերաբերյալ Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն. կա փակ ավտոճանապարհԴատական համակարգում պետք է ընտրվեն միայն արդարությանը և արդարադատությանը հավատացող դատավորները․ վարչապետ Արմեն Հայրապետյանն ու Սերգեյ Դանկվերտը քննարկել են փոխադարձ առևտրի ընթացիկ հարցեր Դեսպան Ղևոնդյանը Ղրղզստանի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է Կիմ Չեն Ընը արտասվել է (տեսանյութ)ՈՒՂԻՂ. ԱԺ ճեպազրույցներՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում Ադրբեջանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է խաղաղության հասնել. ԱլիևՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղելՌուբլին և եվրոն անկում են ապրել․ տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 6-ի դրությամբՓաշինյանը հատեց կարմիր գիծը՝ շնորհավորելով ԼՂՀ անկախության կապակցությամբ. Ալիև Հնդկաստանի 23-ամյա քաղաքացին կալանավորվել է 21-ամյա համերկրացուն ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով. ՀՀ ՔԿԻշխանությունը մերժել է արցախցիներին հատկացնել գումար՝ մարզերում բնակարան գնելու համարՍուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց մեկնող երեխաների վրա, 7-ամյա տղա է մահացել․ shamshyanՌազմական փորձագետ և հայագետ ներկայացող ադրբեջանցու՝ Երևանում նկարահանած տեսանյութը 2017 թվականի է. ԱԱԾՀայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը. Ալիև Մամիկոն Ասլանյանը մնում է կալանքի տակ, որովհետև իշխանությանը ոչ հաճո քաղաքապետ է. ՄանուկյանՄի՛ ասեք՝ զոհ ունենք, բան չեք անում, պետք լինի` ՊՆ-ի ծախսերի չափը կավելացնենք19 գիտնական պատմաբաններ պահանջում են կասեցնել դասագրքի կիրառումըՍիրո՞ւմ ես հայրենիքդ, հաղորդիր հանցանքի մասին, մի կաշառվիր. հայրենիքը պետությունն է. Փաշինյան (տեսանյութ)Հիմա բոլոր բանկերից թոշակառուները կկարողանա՞ն օգտվել մինչև 10% «քեշ-բեքից». Թունյանը՝ ֆիննախինՀայաստանը լռվել է Նիկոլի ողբերգական ներկայի ու անցյալի մարտադաշտում, ոչ մի ապագայի բանաձևԱմառվա շոգին ասֆալտ փռողի եկամտից պահում եք, որ տաք Սնուփ Դոգին` նա էլ համերգի չգաՎանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԴեկտեմբերի 6-ի աստղագուշակՀակոբ Միհրանյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամՄահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ` Երևանում. նախաձեռնվել են քրեական վարույթներՀՀԿ-ին և ՀՅԴ-ին պիտակավորած ադրբեջանցու զառանցանքները նույնությամբ հնչում են ՔՊ-իստների շուրթերիցԱբովյան քաղաքում շահագործման են հանձնվել 2 խելացի կանգառներ. Էդուարդ Բաբայանը ծանոթացել է արված աշխատանքներինՊետք է ամեն ինչ անել, որ կարևորվի փաստաբանի մասնագիտությունը, աջակցել, որ բարձրանա վստահությունը2024թ-ի բյուջեի եկամուտները կկազմեն 2.7 տրլն դրամ, որից հարկային եկամուտները՝ 2,6 տրլն դրամՓաշինյանը Գրիգոր Մինասյանին երկու շաբաթով ուղարկում է արձակուրդ2024թ-ին ՊՆ-ի ծախսը կկազմի 554 մլն դրամ, ինչը 7%-ով ավելի է 2023թ-ի համեմատ. այն կկազմի ՀՆԱ-ի 5,3%-ըՆունե Հախվերդյանն ընտրվեց ՀՌՀ անդամՔՊ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ ՄարաբյանինՊԵԿ-ն արձանագրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու բազմաթիվ խախտումներԵղիշե Կիրակոսյանը մեկնում է ԱՄՆ, մասնակցելու է Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանըՈւՂԻՂ. Փաշինյանը ԱԺ-ում է. պետբյուջեի քննարկումները շարունակվում ենԱԳՆ խոսնակը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառված հայկական արժեքներըՈղբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել էՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 6«Իրավունք». «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում»«Հրապարակ». Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին«Հրապարակ». Ո՞րն է հաջորդը«Հրապարակ». Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին«Ժողովուրդ». Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա. ամենուր շինարարություն է«Հրապարակ». Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը«Ժողովուրդ». ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո՝ փոշմանել
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել