Բելգիան Ստեփանակերտում պայթյունից տուժած մի քանի վիրավորների կընդունի՝ բուժում ստանալու նպատակով

Ստեփանակերտում պայթյունից տուժած մի քանի վիրավորներ բուժում կստանան Բելգիայում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը։
«Բելգիան արձագանքում է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունից հետո Հայաստանի օգնության խնդրանքին։ Ծանր այրվածքներով զբաղվող մասնագետների թիմը մեկնում է Երևան։ Տուժածները կտեղափոխեն և բուժում կանցնեն Բելգիայում»,-ասվում է գրառման մեջ։