00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan Fuga-ն ու ՎԱԶ-2106-ը. կա վիրավորՄհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմՀայ գրոսմայստերները իրավունք են նվաճել մասնակցել աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը Ինչ գին է վճարելու հայ ժողովուրդն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության դեպքում ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՀակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է տարածել քննիչի՝ 77 մլն ավանդի մասին ԵՄ-ն լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով ՀՀ ԶՈՒ-ին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում՝ 3 բալ ուժգնությամբ Գավառը հռչակվել է 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք

Ամփոփվել է «Աղետների կառավարում» դասընթաց-վարժանքը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի արդյունքները:

Երկօրյա դասընթացը նախատեսված էր մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Այն անցկացվել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ թանգարանային առարկաների, իսկ Հայաստանի ազգային գրադարանում թղթային կրիչների պաշտպանության ուղղություններով: Ծրագիրն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ. այն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում և Հայաստանի ազգային գրադարանում:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել իրականացրած արդյունավետ աշխատանքի և գործադրած ջանքերի համար:

«Շատ կարևոր աշխատանք արեցինք միասին: Վստահ եմ՝ մեր համագործակցությունը շարունակական կլինի, ու կիրականացնենք նաև ծրագրի երկրորդ մասը: Հաշվի առնելով մեր կարիքները և ձեռք բերած փորձը՝ վստահ եմ, որ կկարողանանք ևս մեկ հետաքրքիր նախագիծ մշակել միասին: Բոլոր վերապատրաստումները բավականին արդյունավետ են անցել, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ: Պատրաստ ենք շարունակական ու կայուն համագործակցության և գնահատում ենք ֆրանսիական կողմի աջակցությունը»,- ընդգծել է Ալֆրեդ Քոչարյանը:

Ֆրանսիայի թանգարանների հետազոտությունների և վերականգնման կենտրոնի (C2RMF) կանխարգելիչ պահպանության ծրագրերի ղեկավար, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Մարի Կուրսելոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ ծրագրի հաջող իրականացումը երկուստեք սերտ համագործակցության և երկարատև աշխատանքի արդյունք է. «Բոլորս շատ գոհ ենք, քանի որ այն բոլոր հավակնությունները, որ հետապնդում էինք այս ծրագրի ներքո, լիովին համահունչ դարձան իրական արդյունքների հետ: Իհարկե, շտկումների կարիք միշտ կա, բայց պետք է հաշվի առնել, որ այս վարժանքը թույլ տվեց երկու տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց՝ հրշեջ փրկարարներին և մշակութային գործիչներին, համատեղ աշխատել՝ հանուն մեկ նպատակի, հասկանալ, թե ինչպես կարելի է աղետների կառավարումն ու մշակութային արժեքների փրկումն անել համատեղ: Բնականաբար, փրկարարները կատարում են իրենց աշխատանքը, բայց հաճախ չգիտեն, թե այս կամ այն մշակութային նմուշների հետ ինչպես պետք է վարվել, իսկ մշակութային գործիչները ծանոթ չեն լինում փրկարարների աշխատանքի դժվարություններին»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն իր հերթին ընդգծել է՝ ծրագրի հաջողությունը թիմային հետևողական աշխատանքի արդյունք է. «Հուսով եմ՝ վարժանքները շարունակական կդառնան, ու հետագայում կհասնենք նրան, որ մեր տեղի մասնագետները, փորձի փոխանակման արդյունքում, կլինեն նախաձեռնող ու իրենց ստացած գիտելիքներն արդեն անձամբ կփոխանցեն իրենց գործընկերներին: Ինձ համար շատ կարևոր էր նաև Ներքին գործերի նախարարության մեր գործընկերների ներգրավվածությունը, ինչը նախադեպը չունեցող փորձառություն էր: Այսպիսով, նաև մեկ միասնական տեսլական է ձևավորվում տարբեր գերատեսչությունների միջև՝ ընդհանուր նպատակի համար, ու ավելի է կարևորվում այն աշխատանքը, որ մենք միասին փորձում ենք կազմակերպել ու իրականացնել»:

2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:

Աստղիկ Մարաբյանի գնահատմամբ՝ շուրջ մեկ տարի տևած աշխատանքները նաև ինստիտուցիոնալ հիմքերի վրա են դնում աղետների ռիսկի կառավարման կարևոր գործընթացը. «Վստահ եմ՝ մոտ ապագայում արդեն կքննարկենք այն մեխանիզմները, որոնք պետք է ամրագրել՝ այս ինստիտուցիոնալ համագործակցության շրջանակում»:

Նշենք՝ ծրագրի իրականացման նպատակով Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և հայաստանյան թանգարանների և ժառանգության ոլորտում գործող կազմակերպությունների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, երկամյա քննարկումներ և բանակցություններ, ինչն արդյունքում հանգեցրել է երկու երկրների միջև մշակութային ժառանգության ոլորտում երկամյա համագործակցության:

Մշակութային ժառանգության ոլորտում պահպանությանն ուղղված տարբեր միջոցառումների իրականացան համար Ֆրանսիայի կառավարության կողմից հատկացվել է շուրջ 600 հազար եվրո: Նշյալ համագործակցության շրջանակում 2022 թվականից արդեն իսկ իրականացվել է 8 միջոցառում. սա արդեն 9-րդ հանդիպումն է: Առաջին շրջափուլում հատկապես մեծ ուշադրություն է դարձվել մշակութային ժառանգության վերականգնման ոլորտում տարբեր հանդիպումներին և վերապատրաստումներին, որոնց շրջանակում վերապատրաստվել է ավելի քան 100 վերականգնող-մասնագետ: Համագործակցության կարևոր թիրախներից են աղետների կառավարման ոլորտում թանգարանների աշխատակիցների վերապատրաստումն ու փորձի փոխանակումը: Այս համատեքստում դեռևս ամռանն անցկացվել է տեսական դասընթաց, իսկ այսօր արդեն ամփոփվում են գործնական երկօրյա վարժանքների արդյունքները:

«Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանքի շրջանակում Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում մուլյաժային առարկաներով ստեղծվել է միջավայր, որտեղ խաղարկվել է ենթադրյալ հրդեհի սցենարը, այնուհետև տարհանված «առարկաները» տեղափոխվել են այլ տարածք, որտեղ նախնական խնամքին առնչվող տեսական գիտելիքներ են փոխանցվել ծրագրի մասնակիցներին: Ինչպես նախորդ դասընթացները, այդպես էլ այս դասընթաց-վարժանքը կարևորվել է նրանով, որ ֆրանսիացի գործընկերների հետ իրականացվել է փորձի փոխանակում, եվրոպական լավագույն փորձերից մեկի ուսումնասիրություն և այն տեղայնացնելու հեռանկարների դիտարկում:

Հանդիպման ընթացքում ֆրանսիական կողմը ևս համագործակցությունը շարունակելու և ծրագրի երկրորդ փուլն իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
29 Նոյ
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan Fuga-ն ու ՎԱԶ-2106-ը. կա վիրավորՏիմոտի Շալամեն «Վոնկա» ֆիլմի պրեմիերային կրել է 964 թանկարժեք քարերով վզնոցԵվա Բաղդասարյանն ամուսնու հետ սիրառատ լուսանկարներ է հրապարակել Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմՀայ գրոսմայստերները իրավունք են նվաճել մասնակցել աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը՝ Forbes-ի «30 Under 30» հատուկ համարում Ինչ գին է վճարելու հայ ժողովուրդն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության դեպքում ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՖրանսիայում հանգստի ժամանակ սարդը ձվադրել է տղամարդու ոտքի մատի մեջՀակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է տարածել քննիչի՝ 77 մլն ավանդի մասին ԵՄ-ն լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով ՀՀ ԶՈՒ-ին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում՝ 3 բալ ուժգնությամբ Գավառը հռչակվել է 2024 թ. երիտասարդական մայրաքաղաքՎրաց-ադրբեջանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ում դատի են տվել ՌոնալդուինՔանի՞ երևանցի ձայն կտար Տիգրան Ավինյանին՝ ընտրություններից առաջ թանկացումների մասին «ավետելու» դեպքումԵվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել ԱՄՆ-ում բանվորները ստիպված են եղել կորած ամուսնական մատանին որոնել 20 տոննա աղբի մեջԻսրայելի վարչապետը հայտնել է, թե երբ են վերսկսվելու ռազմական գործողությունները ԳազայումԿառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Ռոբերտ ԽաչատրյանՌԴ–ում օրինագիծ է պատրաստվում. երկիր մուտք գործելիս օտարերկրացիները պետք է ստորագրեն «լոյալության համաձայնագիր»Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է Մերձավոր Արևելքի «ապամերիկանացման» մասինՃՏՊ Կապան-Տաթև ավտոճանապարհին Մայրը դեպրեսիայի մեջ է ընկել և հայտնվել հիվանդանոցում դստեր՝ չամուսնացած լինելու պատճառովԴեսպան Մկրտչյանը հույն խորհրդարանականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» հայկական տեսլականը Դատարանը հեռակա կալանավորել է ուկրաինացի երգչուհի ՋամալայինԴադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայություն կստանձնի «Եռաբլուրի» եկեղեցում ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԱՀ-ից բռնահանվածների իրավունքներին առնչվող հարցեր Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Պետք է պատրաստվել երկար պատերազմի․ ՍտոլտենբերգԿասեցվել է Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը, կապարակնքվել՝ հորատված խորքային հորը Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության Ռուսաստանից Վրաստան մեկնելու է սպասում 700 բեռնատար Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Էդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ ուղղված կիբերհարձակման մասինՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի ՆԳ նախարարը անդրադարձել են տարածաշրջանային ձևաչափով համագործակցությանըԳիտության ոլորտը՝ պետության առաջնահերթություն. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Գիտուժի» կոնֆերանսինԴոլարն ու եվրոն թանկացել ենՀրդեհ՝ Երևանի Շահումյան փողոցի տներից մեկում․ ծխահարված քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿ հանձնաժողովի որոշումըԹուրքիայում գնդակահարել են ռուս մոդելին և նրա դստերըՎահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանըՏավուշի ոստիկանները «ԿամԱԶ»-ում ապօրինի հատված փայտանյութ են հայտնաբերել ՍԱՏՄ-ի համար մտահոգիչ է ՌԴ ներմուծվող հայկական ապրանքների խախտումների դեպքերի շեշտակի ավելացումըԱվազակային հարձակմամբ և բռնության կիրառմամբ հափշտակել են քաղաքացու ավտոմեքենան․ մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել էՓաշինյանը Եգիպտոսից ժամանած խոշոր գործարարի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցերՓաշինյանի թիմակիցներն անցել են «Արևմտյան Ադրբեջան»-ի մատուցմանը՝ կաթեցնում են, թե ադրբեջանցիները մի օր պետք է գան. ՀայրապետյանԲազմաթիվ աղբյուրներ ցամաքում են, ջրային ռեսուրսի խնդիր կա, օզոնային շերտի պահպանությունը կարևոր է
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել