Երեք սկզբունք կա, եթե Բաքուն համաձայնվի, ուրեմն խաղաղության պայմանագիրը ստորագրված է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անշնորհակալ գործ է համարում գնահատական տալ, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա:
Նա նաև չմեկնաբանեց, թե ինչն է այցը չեղարկելու պատճառը:
Փաշինյանը հայտարարեց, որ Բաքվի հետ խաղաղության գործընթացը պետք է շարունակվի մի քանի առանցքային սկզբունքների հիման վրա, դրանց մեջ որևէ նոր բան չկա, դրանք արձանագրված են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ԵՄ ղեկավար Շառլ Միշելի կողմից արված հայտարարության մեջ․ դրանք են․
Առաջինը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը 29.800 քառ. կմ է, Ադրբեջանինը՝ 86.600 քառ. կմ:
Երկրորդը՝ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք՝ սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար, և շատ կարևոր է, որ դելիմիտացիային ընդառաջ որոշում կայացվի, թե որ քարտեզների վրա է արվելու դա․ «Դա պետք է տեղի ունենա 1995 թվականի քարտեզների հիման վրա, բայց սկզբունքորեն այնպես չէ, որ մեր դիրքորոշումը շատ կարծր է»,-ասաց նա։
Եվ չորրորդը՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա:
Հայաստանը, վարչապետի խոսքով, վերահաստատում է իր հավատարմությունը:
Նա շեշտեց նաև, որ երեք սկզբունքները տեղ են գտել այն փաստաթղթում, որը կարող էր ստորագրվել վաղը` Գրանադայում:
«Եթե այդ սկզբունքները վերահաստատվեր ու ստորագրվեր փաստաթուղթը, ես վստահ կասեի, որ մենք դեպի խաղաղության պայմանագիր ստորագրելու ճանապարհի 70 տոկոսն անցել ենք, ընդ որում, 70 ամենադժվար տոկոսը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: