Իսրայելն Ադրբեջանին 2 ժամանակակից արբանյակ կվաճառի

Իսրայելի օդատիեզերական և պաշտպանական արդյունաբերության պետական ընկերությունը (Israel Aerospace Industries - IAI) և Ադրբեջանի տիեզերական գործակալությունը (Ազերկոսմոս) երեքշաբթի առանձին հայտարարեցին Ազերկոսմոս-ի համար IAI-ից երկու արբանյակ գնելու գործարքի կնքման մասին:
Կողմերը չեն նշել արբանյակների տեսակը կամ դրանց թիվը, սակայն իսրայելական Globes լրատվական կայքը հայտնել է, որ դրանք IAI OptSat500 արբանյակներ են։ Գործարքի արժեքը կազմում է 120 մլն ԱՄՆ դոլար։
Համաձայնագրի պայմանների համաձայն՝ IAI-ն տեխնոլոգիա և փորձաքննություն կտրամադրի արբանյակների կառուցման և շահագործման համար, որոնք հանդիսանում են ադրբեջանական Ազերսքայ-2 արբանյակային ծրագրի մաս:
Համաձայնագիրը ստորագրվել է 74-րդ միջազգային տիեզերագնացության համագումարի ժամանակ, որն տեղի է ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։