00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Օքամփոյի հետ 44-օրյա պատերազմում վիրավորված Աբիգ Մարգարյանը բուժում կստանա Մոսկվայում․ հատկացվել է 4,2 մլն դրամ Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ստորագրել են մի շարք պայմանագրեր2 մլրդ դրամը գերազանցող գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունըՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը շուտով կլինի ՀՀ-ում, գիշերային հեռադիտակների մի մասն արդեն ստացել եքԱրդյոք կաշառքի մեջ ներգրավված կինը ձեռք է բերել է նաև Ֆիզիոթերապիայի ինստիտուտը․ hարց Առողջապահության նախարարինԹուրքիան, Արևմուտքն ու Փաշինյանը Հայաստանը ցանկանում են դարձնել «Ուկրմենիա»․ ՇարմազանովՏեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի և Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցըՀՀ-ին առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն. Ֆրանսիայի ԶՈՒ նախարար

«Զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով». կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին, տուն «վերադարձել»՝ չորս ամիս անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթս պայծառ և ուրախ էր, համով չարաճճի, հումորով ու ազնիվ: Երբեմն իրեն ասում էի՝ հնարավոր է՝ քո ազնվությունից տուժես: Մենք էինք իրեն այդպիսին դաստիարակել, բայց երբեմն նեղվում էինք իր պարզությունից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Դավթի մայրիկը:

Նշում է՝ որդին սիրում էր սովորել, խելացի էր: Դպրոցի մասին զրուցելիս մայրիկը մի դրվագ է վերհիշում. «Ուսուցչուհին մի օր ասում է՝ ձեր աչքերը փակեք և պատկերացրեք, որ խնձոր եք ուտում: Բոլորն աչքերը փակում են և իբր իրենց խնձորն են կծում, իսկ Դավիթը զարմացած նայում է ուսուցչուհուն, և նրա հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ չես կծում քո խնձորը, ասում է՝ բայց իմ խնձորը որդնած էր: Շատ հումորով էր»: Դպրոցն ավարտելու տարիներին Դավթի հետաքրքրությունը նկատելի էր հատկապես ֆիզիկայի հանդեպ: «Ուզում էր ընդունվել Պոլիտեխնիկ, պարապում էր, ֆիզիկայի հանդեպ այդ ընթացքում սերն ավելի մեծացավ, կար նաև բուհ ընդունվելու համար իր հետ պարապող ուսուցչի գործոնը: Ընդունվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի տնտեսագիտության բաժին: Հասցրեց ուսանող լինել: Սիրով դասերի էր հաճախում»:

2020 թ. հունվարի 8-ին Դավիթը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Վեց ամիս ծառայել է Գյումրիում՝ հակատանկային գումարտակում, հետո տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Շատ սիրով պատրաստվեց ու մեկնեց զինծառայության: Ավանից յոթ ընկեր միանգամից նույն տեղը զորակոչվեցին: Դա էլ նպաստեց, որ ավելի հանգիստ վերաբերվի ծառայությանը: Ոչ մի անգամ որևէ բանից չի տրտնջացել, իր բնավորությամբ այդպիսին չէր: Դեռ պատերազմից առաջ մի օր զրուցում էինք, հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ է կատարվում երկրում, քաղաքում: Համավարակի շրջանն էր, սկսեցինք զրուցել, պատմեցի բոլորից, նորություններով կիսվեցի իր հետ: «Մա՛մ, ամեն ինչ լավ է, բոլորից տեղյակ եմ, բոլորը լավ են, բայց քանի որ արդեն զինվոր եմ, պետք է մոռանամ քաղաքացիական կյանքը և մտածեմ միայն իմ զինվորական առօրյայի մասին»:

Հետո սկսեց ոգևորված իր զենքի մասին պատմել, հարցրեց՝ մամա՛, գիտե՞ս, թե իմ զենքի անունն ինչ է: Չգիտեի, ասաց՝ ֆագոտ: Արձագանքեցի՝ ֆագոտն ի՞նչ է: «Մամա՛, գուգլը բացի ու կտեսնես, թե քո տղեն ինչ զենքի է տիրապետում»: Հաշվարկներից շատ լավ էր, և իրեն վստահել էին այդ զենքը»: Մայրիկը հիշում է՝ երբ որդուն ինչ-որ քաղցրավենիք պիտի ուղարկեին, պարտադիր պիտի հուշեր՝ տղաներից մեկն այսինչ բանն է սիրում, մյուսն՝ այնինչը, և այսպես շարունակ: «Գիտեմ, որ միայն իմ Դավիթն այդպիսին չէր, բոլոր տղաներն էին կիսվում իրենց ունեցածով»: Մայրիկի ու որդու զրույցները մի տեսակ յուրահատուկ են եղել: Երբեմն-երբեմն Դավիթը սկսել է պատերազմի մասին խոսել: «Այդ օրերին վատ հոգեվիճակում էի, զրուցում էինք, ապրիլն էր, պատերազմի մասին անգամ խոսք չկար: Պատմում էր՝ որ պատերազմ լինի, զինվորն իրեն ինչպես պիտի պահի, որ չպետք է թույլ տա իր զենքը գողանալ, դա թուլության նշան է, դրոշն այնքան կարևոր է, չպետք է թույլ տաս, որ այն տանեն՝ «պատերազմի ժամանակ զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով»: Սեպտեմբերի 22-ին մայրիկը, հայրիկն ու քույրիկը ուղևորվում են Սանասար Դավթին տեսնելու:

«Զրույցի ժամանակ ինձ ցույց է տալիս իր գլխարկն ու ասում, որ այնտեղ թվեր կան գրված, հարցնում եմ՝ ի՞նչ թվեր, Դավի՛թ, «որ պատերազմ լինի, այդ թվերով ինձ պիտի գտնեք»: Հետո գոտին պտտեցրեց. «Տե՛ս, մա՛մ, նույն թվերն էլ այստեղ են գրված: Որ պատերազմի ժամանակ գլխարկիս հետ մի բան լինի, գոտիի թվերով կգտնեն»: Վերադարձանք Երևան: Սեպտեմբերի 25-ին զանգահարեց, իրեն ժամանակ առ ժամանակ գումար էինք փոխանցում, որ անհրաժեշտության դեպքում օգտագործի: Երբ այդ օրը հարցրեցի՝ պապան գումար փոխանցի՞, մերժեց՝ մա՛մ, մեր էլ ինչին է պետք փողը, պետք չի: Այդքանով թեման փակվեց: Այդ ժամանակ Դավիթն արդեն Ջրականի ճանապարհին էր, չնայած ինձ ոչինչ չասաց այդ մասին: Հետո սկսվեց պատերազմը: Ամեն օր խոսել ենք, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է, մեզ մոտ հանգիստ է: Նույն խոսքերը, ինչ ասում էին բոլոր տղաները: Դավիթին գտնելուց հետո ամուսինս հանդիպեց իր հրամանատարին, նա շատ բաներ էր պատմել, ասել է՝ քաջ ու հերոս տղա է եղել Դավիթը: Քաջալերել է տղաներին, նրանցից մեկը պատմում է, որ պատերազմի թեժ պահերին հումոր էր անում: Ցուրտ է եղել, չոր խոտերը բերել ու լցրել է իր ու ընկերոջ վրա, որ տաքանան: Ընկերն է նշում՝ նույնիսկ այդ պահին հումոր էր անում, ասում՝ ծղոտների մեջ պառկած ենք»:

Որդու հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 2-ին. «Ինձ մեղավոր եմ զգում, որ թույլ չէի տալիս երկար խոսել, վախենում էի, որ նա կարող է ԱԹՍ-ների համար թիրախ դառնալ: Հարցնում էր՝ մա՛մ ջան, ի՞նչ են ասում մեր մասին, ասում էր՝ մա՛մ ջան, հանկարծ չնեղվես, դուխդ չգցես»: Դավիթը զոհվել է հոկտեմբերի 4-ին ԱԹՍ-ի հարվածից: «Հոկտեմբերի 2-ից հետո իրենից որևէ զանգ չենք ստացել: Չէինք էլ կարող պատկերացնել, թե նրա հետ ինչ է պատահել, նույն կերպ՝ նաև իր զինակից ընկերները, ասում էին՝ Դավիթը չի կարող զոհված լինել: Չորս ամիս փնտրում էինք նրան: 2021 թ. հունվարի 28-ին իր հրաժեշտի օրն էր: Ի դեպ, մի տեսանյութ կա՝ հունվարի 28-ին Գյումրիի մշակույթի կենտրոնում տղաները պարում են, նրանց մեջ նաև Դավիթն է: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեկ տարի անց այդ օրն իր համար լրիվ այլ նշանակություն է ունենալու»: Որդու ֆիզիկական բացակայության օրերին տիկին Կարինեն ուժ է գտել կյանքը շարունակելու:

«Վշտի տարբեր փուլերով եմ անցել ու անցնում: Ինձ ապրելու ուժ տվեց իմ աղջիկը: Մտածել եմ, որ նա իր եղբորն է կորցրել, իր հայրական տան տաքուկ խաղաղությունը: Սկզբում մտածում էի՝ ավելի լավ է չապրեմ, բայց դա մի քանի օր տևեց: Հետո հասկացա, որ ինձ հետ հավասար ու գուցե ինձանից ավելի տանջվում է իմ ամուսինը: Երբ տանն էի փակվել իմ վշտի հետ, ի տարբերություն ինձ, ամուսինս, իր ցավը սրտում, կարողացել էր անգամ մի քանի անգամ օգնություն ուղարկել Արցախ: Դավթին սպասելով, ցավը սրտում, մի աչքը թաց, մեկը՝ չոր, կարողացել է շատ բան անել: Ինչպե՞ս կարող էի այդ իրավիճակում ինձ եսասերի պես պահել: Ուղղակի ամեն օր քնելիս մտածում եմ՝ մեկ օրով էլ մեծացա: Ուզում եմ հավատալ, որ մի օր Դավիթի հետ հանդիպելու եմ: Ցավն այնքան մեծ է, որ քանի տարի էլ անցնի, ոչինչ չի փոխվելու: Հիմա շատ է խեղդում կարոտը: Օրեր առաջ քնած էի, և Դավթի ձայնն ընկավ ականջիս, ու վեր թռա քնից՝ «մա՛մ, տուն եմ գալիս, ի՞նչ բերեմ»»: Զրույցի ամենադժվար րոպեները: «Ես երեք երեխա ունեի, հիմա միայն մեծ աղջիկս է հետս: Միջնեկ աղջկաս՝ Լիլիթիս, Դավթիցս չորս ամիս առաջ եմ կորցրել հիվանդության պատճառով: Ես երևի ապառաժ եմ, որ այսքան դիմանում եմ»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
23 Փետ
Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում. ավտովթարի հետևանքով խցանումը անցնում է 6 կիլոմետրըԱրամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Օքամփոյի հետ Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակովԿԳՄՍ նախարարության մասնագետներն այցելել են Վայոց ձորի պատմության և մշակույթի հուշարձանների տարածք44-օրյա պատերազմում վիրավորված Աբիգ Մարգարյանը բուժում կստանա Մոսկվայում․ հատկացվել է 4,2 մլն դրամ Անդամակցության կասեցման մասին հայտարարություններ չենք ստացել Երևանից. ՀԱՊԿՊապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ստորագրել են մի շարք պայմանագրերՀնարավո՞ր է` թվային թանգարաններ ունենանք որոշ ժամանակ անց. Գաբրիելյանը՝ փոխնախարարին«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողներից մեկի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում»2 մլրդ դրամը գերազանցող գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունըՉարենցավանի արագաչափի մոտ բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-նՎիճաբանություն, ծեծ Փարպեցու փողոցում. 57-ամյա տղամարդը մահացել էՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը շուտով կլինի ՀՀ-ում, գիշերային հեռադիտակների մի մասն արդեն ստացել եքՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 22-ից 23-ըՀՀ ՀՕՊ համալրումը ՀՀ-ի երկնքի անվտանգության համար է, այլ ոչ թե որևէ դաշնակցի. Պապիկյան 30 նոր ավտոբուս կհամալրի մայրաքաղաքի երթուղային ցանցըԱրդյոք կաշառքի մեջ ներգրավված կինը ձեռք է բերել է նաև Ֆիզիոթերապիայի ինստիտուտը․ hարց Առողջապահության նախարարինԹուրքիան, Արևմուտքն ու Փաշինյանը Հայաստանը ցանկանում են դարձնել «Ուկրմենիա»․ ՇարմազանովՏեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի և Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցըՀՀ-ին առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն. Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառում Մերձդաշտյա ճանապարհներով հնձեք եղեգները ու հասեք օդանավակայան․ Փաշինյանը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին Տարադրամի փոխարժեքները փետրվարի 23-ինՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը համակարգային և հեռահար բնույթ ունի․ ՊապիկյանՄարմնամարզության ընտրանու 3 անդամ աշխարհի գավաթի եզրափակչում է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Յոնաս Սուրվիլայի հետԱրարատի մարզի գյուղերից մեկում ծնողները 9-ամյա տղային տանը հայտնաբերել են մահացածՍպանություն՝ Երևանում. կասկածյալը, ով մահացածի որդին է, չկարողացավ ոստիկաններից ճողոպրել Հարկ չեք տալիս՝ ոտքով ու Զանգուի ձորով հասեք Երևան, ճամփաները ո՞վ ա սարքելՄարտունեցիները նկատե՞լ են, որ իրենց քաղաքում նոր բժշկական կենտրոն է կառուցվել․ Փաշինյանը՝ արտագնա աշխատողներին հարկելու մասինՆերքին Հանդում վերջին սադրանքը աստիճանաբար տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ. ԱբրահամյանՄակունցը հայ երիտասարդներին ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունների հիմնական ուղղությունները ՈՒՂԻՂ. Սուրեն Պապիկյանը և Սեբաստիեն Լըկորնյուն հանդես են գալիս համատեղ հայտարարությամբԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԱռատ ձյան և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համարՀայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ ՓաշինյանՍեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը` ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Թանկարժեք մետաղների գներՄենք ավելի քան կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը․ ՓաշինյանՆավթի գներն աճել ենԱդրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է․ Փաշինյան Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն ԼըկորնյուինՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը Օրվա խորհուրդ. Փետրվարի 23. Պահք օր 12«Հրապարակ». Ինչո՞վ են պայմանավորված վերջին սրացումները«Հրապարակ». Պատերազմի ժամանակ վնասված տեխնիկայի գումարը նոր են փոխհատուցում«Ժողովուրդ». Արցախի նախագահը ճակատագրական որոշումն ուղարկել է Նիկոլ Փաշինյանին. նոր զարգացումներ«Հրապարակ». Արմեն Աշոտյանի քննիչը պարգեւատրվել է
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել