00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը աճ է գրանցել. Դատական դեպարտամենտ Վրացի գործարարին ազատազրկում է սպառնում կեղծ խինկալիների համարԱՄՆ–ն Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ․ դեսպան (տեսանյութ)Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը․ ՆԳՆ-ն հարցման արդյունքներ է հրապարակել Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՌուս տղամարդն ավելի քան 10 տարի ապրել է դիտահորումՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանինԱրցախի պետական գերատեսչությունների մեքենաները Հայաստանի ՊՆ-ն առգրավել է. պաշտպան Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա

Փողերի լվացում՝ Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարի կողմից. նյութերը դատարանում են

Ավարտվել է համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով 2021թ․ օգոստոսին հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2007-2016թթ. Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի գյուղապետի պաշտոնն զբաղեցրած Ս.Բ․-ն, պաշտոնավարման  ընթացքում համայնքապատկան հողակտորներն աճուրդով օտարելու մասին համայնքի ավագանու համաձայնությունն ստանալուց հետո, նշված հողակտորներն իր և կնոջ սեփականությունը դարձնելու նպատակով, համայնքապատկան հողակտորների օտարման աճուրդին մասնակցության որևէ հայտ ներկայացված չլինելու պայմաններում աճուրդի չկայացման վերաբերյալ արձանագրություն կազմելու փոխարեն, ներկայացրել է դրան իր կնոջ և ազգականների մասնակցության վերաբերյալ տվյալներ և իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող աճուրդի հանձնաժողովի անդամներին հանձնարարել նրանց դիտարկել որպես սակարկության մասնակիցներ, իսկ աճուրդում հաղթող ճանաչել իր կնոջը և իրեն:

Ապա կեղծ տեղեկություններ են մտցվել համապատասխան արձանագրություններում, որոնք ստորագրվել են նաև հանձնաժողովի անդամների կողմից։ Այնուհետև այդ կեղծ փաստաթղթերի հիման վրա ապօրինի որոշումներ են կայացվել՝ համայնքի ղեկավարի կնոջ և իր հետ առուվաճառքի պայմանագրեր կնքելու մասին: Նշված կեղծ փաստաթղթերի հիման վրա վերջիններիս անվամբ տրվել են անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ:

Այնուհետև, Ս.Բ․-ն, 2016-2021թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով արդեն Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, ընդառաջել է համայնքի Բարձրունի բնակավայրի վարչական ղեկավարին, Վայք, Եղեգնաձոր, Գոմք բնակավայրերի և Երևան քաղաքի 4 բնակիչներին՝ համայնքի տարբեր բնակավայրերի համայնքապատկան հողակտորներն իրենց օտարելու խնդրանքին։ Հողակտորներն աճուրդով օտարելու՝ համայնքի ավագանու համաձայնությունն ստանալուց հետո, սահմանված կարգով չի հրապարակել աճուրդի մասին հրապարակային ծանուցումները, ինչով բացառել է աճուրդներին այլ անձանց մասնակցությունը և չփոխկապակցված այլ մասնակիցների կողմից առավել բարձր գին առաջարկելու հնարավորությունները։ Ապա, որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, անձամբ չգլխավորելով և չկազմակերպելով դրանք, հանձնարարել է իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Զառիթափ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին կազմել ձևական աճուրդի անցկացման կեղծ արձանագրություններ:

Վերջինս, աճուրդի երկրորդ մասնակցի բացակայության պայմաններում, գրանցել է հողակտորները ձեռք բերել ցանկացող անձանց հետ փոխկապակցված անձանց տվյալները, անձամբ նրանց փոխարեն կազմել է հողամասերի՝ աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը, «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» արձանագրությունները, իսկ խոշորացված համայնքի ղեկավարը ստորագրել և հաստատել է դրանք։ Արդյունքում փաստացի չկայացած աճուրդում հաղթող են ճանաչվել նախապես կանխորոշված անձինք, որոնց հետ կնքվել են հողամասերի վաճառքի պայմանագրեր, վերջիններիս անվամբ տրվել են այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ և, միջին շուկայական արժեք ունեցող նշված հողակտորների դիմաց սիմվոլիկ հատուցելիություն ապահովելով, դրանք դուրս են բերվել համայնքի սեփականության հաշվեկշռից:

Բացի այդ, Ս.Բ․-ն, նույն համայնքի Սարավան բնակավայրում գտնվող՝ նրան և կնոջը պատկանած հողերը կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող գումարով օտարել է ՍՊ ընկերությանը՝ նախապես իմանալով, որ ընկերությունն այդ հողամասերը կադաստրային արժեքը գերազանցող գումարով ձեռք բերելով՝ պետք է հետագայում դրանք օգտագործի այլ՝ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ։ Ընկերությանն օտարված վերը նշված հողերի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը նույն ընկերությանը վաճառելու առաջարկն ստանալով՝ նա դիտավորությամբ համայնքի ավագանուն չի տեղեկացրել այդ հողերի հարևանությամբ գտնվող՝ իրեն պատկանող հողերը կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող գումարով օտարելու մասին և դիտավորությամբ չի առաջարկել այդ հողերն օտարման ներկայացնել դրանց կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող կամ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ օգտագործվող հողերի կադաստրային արժեքներին մոտարկված արժեքով։ Ապա համայնքի ավագանու՝ նշված հողերը կադաստրային արժեքով օտարելու համաձայնությունն ստանալուց հետո հանձնարարել է խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին կազմել հողի սեփականության իրավունքի փոփոխման հետևանքներ առաջացնող կեղծ արձանագրություններ։ Վերջինս, փաստացի աճուրդ կայացած չլինելու պայմաններում, դրա երկրորդ մասնակից գրանցել է այլ անձի տվյալներ, կազմել և ստորագրել է «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» արձանագրություններ, իսկ Ս.Բ․-ն ստորագրել և հաստատել է դրանք, որով փաստացի չկայացած աճուրդում հաղթող է ճանաչվել նախապես կանխորոշված ՍՊ ընկերության կողմից լիազորված անձը։ Այդ կեղծ փաստաթղթերի վրա աճուրդում հաղթող ճանաչված ՍՊ ընկերության հետ կնքվել են հողամասերի վաճառքի պայմանագրեր և ընկերության անվամբ տրվել են այդ անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկա յականներ։ Արդյունքում ընդհանուր 20․397․000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեք ունեցող նշված հողակտորների դիմաց հատուցվել է ընդամենը 8․288․150 ՀՀ դրամ և դրանք դուրս են բերվել համայնքի սեփականության հաշվեկշռից:

Բացի այդ, Ս.Բ․ն ի պաշտոնե տեղեկացել է, որ վերոհիշյալ ՍՊ ընկերությունը մտադիր է Զառիթափ խոշորացված համայնքի Սարավան բնակավայրում այլ հողատարածքներ ձեռք բերել՝ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ օգտագործելու համար։ նպատակ ունենալով օրինականացնել հանցավոր ճանապարհով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և պաշտոնեական կեղծիքով դեռևս 2007թ. մարտին իր կնոջ անվամբ ձեռք բերած հողը և շոշափելի եկամուտ ստանալ՝ նա դիմել է համայնքապետարանի աշխատակցի որդուն՝ հանցավոր ճանապարհով ստացված, գյուղատնտեսական նպատակային նշանակության վերոնշյալ հողատարածքը ձևական քաղաքացիաիրավական գործարքների կատարման եղանակով վերջինիս պատկանած վարելահողի հետ փոխանակելու համար՝ վերջինիցս թաքցնելով ինչպես կնոջ անվամբ գրանցված հողատարածքը հանցագործության արդյունքում ուղղակի ստացած լինելու հանգամանքը, այնպես էլ՝ փոխարինվող հողատարածքն էականորեն բաձր արժեքով հետագայում օտարելու իր մտադրությունը։ Համայնքապետարանի աշխատակցի որդին առաջարկին համաձայնել է:

Արդյունքում, հանցավոր գործունեությամբ ստացված անշարժ գույքը լեգիտիմացնելու նպատակով, Ս․Բ․-ն 2019թ. փետրվարին կնոջ հետ 100.000 ՀՀ դրամով այն ձևականորեն օտարել է աշխատակցի որդուն, իսկ վերջինից, առուվաճառքի պայմանագրի հիման վրա, իբր, 200.000 ՀՀ դրամ գումարով ձեռք է բերել Սարավան բնակավայրում գտնվող վարելահողը: Ապա ձեռք բերած և կնոջ անվամբ գրանցված վարելահողը 2019թ․ փետրվարին 4.850.000 ՀՀ դրամով, այսինքն՝ կադաստրային արժեքը 2,5 անգամ գերազանցող գնով, օտարել է վերոհիշյալ ՍՊԸ լիազոր ներկայացուցչին՝ ապահովելով 4.850.000 ՀՀ դրամի եկամուտ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/, 445-րդ հոդվածի 1-ին մասով /8 դրվագ/, 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով/1 դրվագ/, ինչպես նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/:

Վերջինիս կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ 46-441-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով /5 դրվագ/, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/:

Համայնքին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 38․761․620 ՀՀ դրամ: Վնասի վերականգնումն ապահովելու նպատակով կալանք է դրվել օտարված հողամասերի, ինչպես նաև՝ Ս.Բ․-ի անշարժ գույքի վրա։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
21 Փետ
«Մի հրաշալի օր»․ Լուսինե Թովմասյանը լուսանկար է հրապարակել սկեսրայրի հետՀայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը աճ է գրանցել. Դատական դեպարտամենտ Վրացի գործարարին ազատազրկում է սպառնում կեղծ խինկալիների համարԱՄՆ–ն Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ․ դեսպան (տեսանյութ)Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը․ ՆԳՆ-ն հարցման արդյունքներ է հրապարակել Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՌուս տղամարդն ավելի քան 10 տարի ապրել է դիտահորումՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար Անիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանինԳողության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից Հրազդանում կասեցվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը Արցախի պետական գերատեսչությունների մեքենաները Հայաստանի ՊՆ-ն առգրավել է. պաշտպան Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով Գվարդիոլան ներողություն է խնդրել անգլիացի կիսապաշտպան Կելվին Ֆիլիփսից Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան և իսրայելական նավերի վրաՆիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա Կաթվածն աշխարհում մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառներից է. ԱՆ Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մեխը խփելուց բնակիչը չգիտի հոսանքի լարերն ու ջրագիծը որտեղով են անցնում, շենքերը լուրջ ռիսկեր ունեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ոչ մի խոչընդոտ չի լինի. Թուրքիայի ԱԳՆՀետախուզվում էին վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած միջադեպը չդադարեցնելու մեջԲավարիան հայտարարել է, որ Տուխելը կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետոՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհինԾանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվեցՉինաստանում ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով՝ թռչունները լճերում սառել են (տեսանյութ)Պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն ՀՀ դրամ վնաս. մեղադրանք է ներկայացվել ԲԸՏՄ նախկին պաշտոնատար անձանց Եթե չեք կարողանում ինքնուրույն դադարեցնել ծխախոտի օգտագործումը` զանգահարեք համապատասխան թեժ գիծԱդրբեջանցի գործընկերների հետ շարունակում ենք քննարկել զորքերի հայելային հետքաշման հարցը․ Արմեն ԳրիգորյանՔամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և այսօր կվերադառնա Բաքու. փաստաբանՍաղ պիտի հետազոտվի ու մաքուր բացահայտվի. Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալ2 զոհ, 1 վիրավոր. վթար ՎանաձորումՀայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղ է անցկացրել չեխական թիմի հետՈրքան գումար է խնդրել Բորիս Ջոնսոնը Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցի համարՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են. օրն ու վայրը դեռ հստակ չէ. Արմեն Գրիգորյան «Ավրորա»-ի 2024 թ. հիմնական միջոցառումները տեղի կունենան Լոս ԱնջելեսումՎահան Կոստանյանը Բանգկոկում ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներըՈրպես զինվորի հայր եմ ասում՝ ֆորմա էլ էի առնում, մայկա-տռուսիկ էլ, երբ ասում էին՝ խնդիրը վերացած աԱտելության քարոզը ադրբեջանցիներին հասցրել է չգիտակցված մոլագարության. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունՈՒՂԻՂ․ ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողովի նիստ Էրեբունի թանգարանի անկյունը՝ «Էրմիտաժում»Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության. փաստաբան Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնաս է պատճառվել երկու անձի․ մեքենան բազմիցս վարել է առանց վարելու իրավունքի․ նախաքննությունն ավարտվել է Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կլուծվեն ՀՀ-ում գործող ԱՏԳ շահագործողների համար սահմանված արտոնություններըԵՄ-ն կշարունակի աջակցել Կառավարությանը՝ ուղղված ՄԻՊ-ի ռազմավարության արդյունավետ կատարմանըՀանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքը բարեփոխող նախագծինՀայաստանի հավաքականը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաղթողՊենտագոնը տեղեկացրել է՝ ինչ կլինի Ուկրաինայում առանց ԱՄՆ-ի օգնությանԳիտեինք` արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելը վատ արձագանք կունենա, բայց ոչ էսքան էմոցիոնալ
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել