00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մենք չորս անհրաժեշտ պայման ենք տեսնում ենթակառուցվածքների բացման համար. Միրզոյան (տեսանյութ)Կադիրովը գնահատել է Պուտինի աշխատանքըՀայտնի են «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակների անունները Միտումնավոր զրկում է Հայաստանին նրա անվտանգությունը երաշխավորող վահանից․ «Փաստ» «Թավշյա հեղափոխության» իրական շահառուները. Տրդատ ՍարգսյանՀայաստանը շարունակում է անցնել բազմաթիվ դժվարությունների միջով․ Արարատ Միրզոյանի ուղերձըԱՄՆ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված (տեսանյութ)Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ․ ՌուբինյանՀայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից. Ռուբինյան Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի հասնելու համար անձնական հանդիպումները կարևոր են. Բայրամով

Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ «դարակազմիկ» ձևակերպում հնչեցրեց օրվա իշխանությունը՝ իր որդեգրած «խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի» համատեքստում: Թե բա՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածության, մասնավորապես՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության (այն մեր քաղաքական իրականության մեջ բնորոշվում է նաև որպես կապիտուլ յացիոն հայտարարություն) բոլոր երաշխիքները հօդս են ցնդել, ուստի «խաղաղության պայմանագիրը» Փաշինյանը կկնքի Արևմուտքում՝ արևմտյան երկրների երաշխավորությամբ: Ասել կուզի՝ «ռուսական երաշխիքները» բանի պիտանի չեն, հետևաբար, պետք է «արևմտյան երաշխիքների» պոչից բռնել: Ի՞նչ կարելի է ասել այս առնչությամբ: Առաջինը՝ զուտ հասարակ տրամաբանության տեսանկյունից, եթե «Ա» երաշխիքը չի գործել, դրանից դեռ չի հետևում, որ «Բ» երաշխիքը ավելի հուսալի է:

Ըստ որում, այստեղ միտումնավոր շրջանցում ենք հարցը, որ իշխանությունը, ենթադրենք, ամեն ինչ արել է, որպեսզի «Ա»-ն չգործի: Բայց, եթե մոտեցումն այն է, թե՝ «Ա» երաշխիքը չգործեց, դրա համար էլ «Բ»- ին ենք անցնում, ապա դա փորձարկում է, իսկ քաղաքական տեսանկյունից, մանավանդ, մեր իրական պայմաններն ու աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ դա ուղղակի արկածախնդրություն է, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Առավել ևս, որ արդեն մի քանի անգամ չի հանգեցրել: Հիմա՝ մի փոքր ավելի առարկայական: Իսկ այդ ինչի՞ց է փաշինյանական իշխանությունը վերցրել կամ համոզվել, որ «Արևմուտքի երաշխիքները» ավելի աշխատունակ են, գործող կամ հուսալի: Իրենք՝ փաշինյանականները ասում են, որ իրենց իսկ ստորագրած, ընդունած նոյեմբերի 9-ի հայտարարությունը սխալ էր: Այսինքն, մեկ (իրականում բազմաթիվ) ճակատագրական սխալ արդեն թույլ են տվել, այսինքն՝ ընդունում են, որ սխալ են թույլ տվել:

Դրանից, ի դեպ, դժվար չէ ենթադրել, որ նույն թիմը կարող է էլի ու էլի ճակատագրական սխալներ թույլ տալ: Բայց ասում են, թե 2020-ի նոյեմբերի 9-ի սխալը (իրենց բնորոշմամբ) հաշվի առնելով՝ որոշել են, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրը» Արևմուտքի կամ արևմտյան երկրների «հովանու ներքո» և տրամադրած երաշխիքների առկայության պայմաններում կնքեն: Բայց դրա հետ մեկտեղ, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, քարոզիչներն ու խոսիչները բացարձակապես ոչինչ չեն ասում այն մասին, որ «արևմտյան երաշխիքները» ևս հասցրել են փորձարկել, ու դրանք նմանապես չեն գործում ու չեն գործել: Խոսենք թարմ փաստերով ու թեթևակի դիտարկենք այն «արևմտյան երաշխիքները», որ Փաշինյանի իշխանությունն արդեն իսկ ունեցել է կոնկրետ Արցախի խնդրի ու Հայաստանի անվտանգության ապահովման համատեքստում: Այսպես. 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, ԵԽ նախագահ Միշելի «բարձր հովանու ներքո», Փաշինյանը կոնկրետ պայմանավորվածություններ է կայացրել Ալիևի ու Էրդողանի հետ, մասնավորապես՝ հանձն է առել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:

Պարզ ասած՝ ուրացել է Արցախը: Բայց նույն Արևմուտքը երաշխավոր է եղել, որ Արցախի հայության իրավունքները պիտի պաշտպանվեն: Եվ ո՞ւր են այդ երաշխիքները, ո՞ր սառույցին կամ ավազին գրված մնացին: Եվ ի՞նչ արեց նույն այդ Արևմուտքը, երբ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց Արցախում՝ բնիկ հայությանը ենթարկելով բռնի տեղահանության: Երկրորդ. այս տարվա փետրվարի 22-ին, ինչպես հայտնի է, Արդարադատության միջազգային դատարանը կամ, որ ավելի հայտնի է տեղակայման վայրով, «Հաագայի դատարանը» որոշում կայացրեց, որով պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով: Սա առանցքային պահ է: Հիշեցնենք, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանի «խաղեր տալու» հետևանքն այն եղավ, որ Ալիևը 2022-ի դեկտեմբերից նախ՝ մասնակի, ապա տոտալ շրջափակման ենթարկեց Արցախը, ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբերի 21-22-ը, երբ սկսվեց արցախցիների զանգվածային տեղահանությունը:

Հիմա. Հաագայի դատարանի որոշումից էլ ուժեղ, «քար ծակող» երաշխի՞ք: Այն էլ՝ ոչ թե սոսկ «ռուսական» կամ «արևմտյան» երաշխիք, այլ՝ միջազգայի՛ն, այն էլ՝ այդ մակարդակով: Ու ի՞նչ: Իսկ ոչինչ: Գործե՞ց այդ երաշխիքը: Ոչ, չգործեց: Ընդամենը անատամ կոչեր հնչեցին առ Ալիև, թե՝ «վա՜յ, բա չեք ամաչո՞ւմ, ճանապարհը ինչո՞ւ չեք բացում» ոճով ու ոգով: Դե, նա էլ ասաց՝ «լավ եմ անում, չեմ բացում, ես՝ իմ ճանապարհները, կարո՞ղ է՝ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, որ դրանք ադրբեջանական ճանապարհներ ու տարածքներ են, կարճ ասած՝ ո՞վ եք դուք վաբշե...»: Հիմնականը՝ «արևմտյան երաշխիքը», այն էլ՝ միջազգային դատարանի կողմից հաստատված երաշխիքը չգործեց, փուչիկ մի բան դուրս եկավ: Նույն կերպ՝ այս տարվա հունիսին, ապա նաև հուլիսին Փաշինյանը, ԵԽ նախագահ Միշելի հովանու ներքո, Ալիևի հետ հանդիպումներ է ունեցել: Հասկանալի է, որ այս դեպքում Եվրոպայի քաղաքական ղեկավարներից մեկը զուտ միջնորդ չէր, այլև երաշխավոր: Ու ի՞նչ, գործեցի՞ն այդ երաշխիքները: Ոչ, չգործեցին: Հարկավ, փաշինյանական քարոզիչ, խոսիչ, ներկայացուցիչները կարող են հակադարձել, թե մի բան է հանդիպումը, մեկ այլ բան՝ ստորագրված փաստաթուղթը... Մի՞թե:

Կամ՝ արդեն դասական դարձած տարբերակով՝ իյա՜, իրո՞ք: Հաագայի դատարանի որոշումից էլ զիլ փաստաթո՞ւղթ: Չէ՞ որ դա էլ հո փաստաթուղթ էր, այն էլ՝ դատարանի, այն էլ՝ միջազգային դատարանի որոշում: Կարելի էր նաև Գրանադայի խայտառակ հայտարարությունը դիտարկել նույն համատեքստում, բայց ասվածն էլ, կարծում ենք, արդեն բավարար է հասկանալու համար, որ հարցը ոչ միայն կամ ոչ այնքան երաշխիքներն են կամ դրանք տրամադրողները, այլ մեկ այլ բան: Իսկ բուն հարցն այն է, թե ում, այդ որ իշխանության հետ են ինչ-որ բան պայմանավորվում, ի դեմս ում են ինչ-ինչ երաշխիքներ տալիս կամ խոստանում: Հարցը Փաշինյանն ու նրա իշխանությունն են: Նման իշխանությանը, հնարավոր է, խոսքով կամ թեկուզ ինչ-որ թղթի վրա, ով ինչ «երաշխիք» ասես՝ կարող է տալ: Մե՞ջն ինչ: Եթե դու ամեն ինչ արել ես, որպեսզի ոչ մեկի կողմից լուրջ չընդունվես, եթե ամեն ինչ արել ես քո ներկայացրած երկիրը թշնամու առաջ փռելու համար, ի՞նչ կապ ունի, թե ով ինչ երաշխիք է տվել կամ չի տվել: Հարցը երաշխիքների «ռուսական» կամ «արևմտյան» լինելը չէ միայն: Հարցն այն է, որ նման իշխանության պարագայում ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Հայաստանի քաղաքացիները չեն կարող որևէ երաշխիք ունենալ, մեղմ ասած: Սրա մասին է պետք մտածել, դրանից է պետք ճիշտ հետևություններ անել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
2 Մար
Մենք չորս անհրաժեշտ պայման ենք տեսնում ենթակառուցվածքների բացման համար. Միրզոյան (տեսանյութ)Կադիրովը գնահատել է Պուտինի աշխատանքըԷմիլի Ռատակովսկին նկարահանվել է «մերկ» զգեստով (լուսանկար)Հայտնի են «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակների անունները Միտումնավոր զրկում է Հայաստանին նրա անվտանգությունը երաշխավորող վահանից․ «Փաստ» «Թավշյա հեղափոխության» իրական շահառուները. Տրդատ ՍարգսյանՌոնալդուի սիրելին նորաձևության ցուցադրությանը ներկայացել է օրիգինալ զգեստով (լուսանկարներ)Հայաստանը շարունակում է անցնել բազմաթիվ դժվարությունների միջով․ Արարատ Միրզոյանի ուղերձըԱՄՆ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված (տեսանյութ)Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ․ Ռուբինյան«Աստված ինձ այդպիսին է ստեղծել, ու ես բոլորովին չեմ դժգոհում»․ Նարե ԳևորգյանՀայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից. Ռուբինյան Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի հասնելու համար անձնական հանդիպումները կարևոր են. Բայրամով Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ժողովրդավարության դպրոցի բացումըԱլիևի ներկայացուցիչը հայտարարել է հարաբերությունների կարգավորման գործում «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասինՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության դե յուրե «սառեցումը» կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը․ ԲորդյուժաԵրևանի դիրքորոշումը կարող է հանգեցնել ՌԴ – ՀՀ հարաբերությունների վերանայման. Լավրով Բրեդլի Կուպերը նախընտրում է տանը «միանգամայն մերկ» շրջելՄենք ցանկանում ենք հասնել հարաբերությունների լիարժեք կարգավորման․ Կոստանյան«Մենք սիրում ենք Ռուսաստանը»․ Երևանում հայ կինը պատռել է Նավալնուն նվիրված պաստառները (տեսանյութ)Պուտինն ու Լուկաշենկոն մոտ մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է՝ հայ համայնքից ովքեր են պատգամավոր ընտրվել Իրանի Մեջլիսում Արջահովիտ գյուղի վերջնամասում այրվում են տան տանիք և խոտածածկույթ Լավրովը հայտնել է՝ Երևան-Բաքու հարաբերություններում ինչից է կախված առաջընթացըՆոան հաղթեց Ալաշկերտին, Շիրակը՝ Ուրարտուին Կապանի օդանավակայանի մոտ բախվել են «GAZ» և «Howo» մակնիշների բեռնատարները․ կա տուժած Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով Ուսումնավարժանք՝ ՀԱՊՀ-ում․ ըստ սցենարի՝ ռմբակոծվում է համալսարանի տարածքը, վնասվել են մասնաշենքեր Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե ՀԱՊԿ-ը ծանր պահին լքել է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը․ ԼավրովԵրևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս․ ԼավրովՎայոց ձորում BMW մոտոցիկլով ռուսաստանցի ամուսիններ են վթարի ենթարկվել․ նրանց տեղափոխել են հիվանդանոց Լավրովը ծիծաղելով է արձագանքել Մակրոնի` Ուկրաինա զորք ուղարկելու մասին հարցին (տեսանյութ)Գնահատելի է, երբ մարզային իշխանությունները հոգացավ են․ Իրանի դեսպանը Շիրակի մարզում է Եգիպտոսում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները կքննարկեն Գազայում հրադադարըԱրարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Մոզամբիկի արտաքին գործերի նախարարի հետ Պետությունները կամավոր զիջում են իրենց ինքիշխանության մի հատվածը՝ նոր հնարավորությունների համար․ Տիգրան Սարգսյան Երևանում շինհրապարակի պատը փլուզվել ու թափվել է բնակչի մեքենայի վրա. վնասվել է գազախողովակը Գալիս ենք Նիկոլին թրաշելու. Հաշվառվե՜ք․ Տիգրան Ուրիխանյան Պատմության մեջ առաջին անգամ հայկական մշակույթը ներկայացված է Դիսնեյում Էրդողանն ու Ասադը կարող են հանդիպում ունենալ ՄոսկվայումԲախվել են «Mercedes-Benz E»-ը և Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող «Mercedes»-ը․ կան վիրավորներ ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է կապույտ քարտերին. Ջանի Ինֆանտինո Սերունդների կերտած Հանրապետությունը և սրբազան դրոշակը չեն կարող լինել մեր վերջին զանգը. Րաֆֆի Հովհաննիսյան Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել հարաբերությունների կարգավորման համարԻսրայելն ԱԹՍ-ով գրոհել է Լիբանանի տարածքը. երեք մարդ է զոհվելԿա պարզ իրողություն. Հարավային Կովկասում Եվրամիության և ՆԱՏՕ-ի միակ իրական գործընկերը Թուրքիան է. Վարուժան Գեղամյան Երևանում բենզալցակայանում կատարված ավազակային հարձակման փորձի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը․ ՌԴ դեսպանությունը շնորհավորում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ գարնանային եղանակ է սպասվում Պաղեստինի նախագահը կայցելի Թուրքիա
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել