00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ռոսսելխոզնադզոր»-ը խախտումներ է հայտնաբերել Հայաստանից արտահանված ձկնկիթումԹուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ԷրդողանԱդրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Ֆիդան ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարար Անետա Բաբայանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդականՎահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա ԿալյուրանդինՎերականգնվել է պետական գույքը ապօրինաբար օտարելու հետևանքով պատճառված 250 մլն ՀՀ դրամի վնասը3 մլն դրամով տուն գնել հնարավոր չէ. խոստացել էին մեր կարծիքները հաշվի առնել․ արցախցիների բողոքի ակցիան Հայաստանի և Թուրքիայի համար կարևոր է պայմանավորվածությունների իրականացումը․ ՌուբինյանՀայր և որդուց ավազակությամբ շուրջ 37մլն դրամի ոսկյա զարդեր հափշտակելու վերաբերյալ վարույթով երկու անձ կալանավորվել է

Ինչ գին է վճարելու հայ ժողովուրդն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության դեպքում

Հայաստանից Ռուսաստան գյուղմթերք ու այլ ապրանքներ արտահանող և ներկրող բեռնատարներն արդեն 5-րդ օրն է՝ Լարսի անցակետի հերթերում են: Մինչ բեռնափոխադրողներն ահազանգում են, որ իրենց ապրանքը ճանապարհին փչանում է, իսկ ռուսական կողմը բեռի մի մասը հետ է ուղարկում՝ հիմնականում փաստաթղթային խնդիրներն ընդգծելով, ՀՀ կառավարության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, հայտարարում են, որ Լարսի անցակետի փակվելը մեր վրա որևէ ազդեցություն չի թողնի, եթե հայկական բիզնեսն արտահանման և ներմուծման նոր շուկաներ գտնի։ Առանցքային բառն այստեղ «եթե»-ն է, քանի որ պարզից էլ պարզ է, որ եվրոպական շուկայի համար հայկական արտադրության ապրանքների մեծ մասը չեն համապատասխանում որակական չափանիշներով: Եվ դա որևէ մեկի համար գաղտնիք չէ, այդ թվում՝ բիզնեսին նորանոր շուկաներ հայթայթելու մասով խորհուրդներ տվող պաշտոնյաներին:

Գաղտնիք չէ նաև պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն՝ Ռուսաստանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը 2022-ին 5 միլիարդ դոլարի է հասել: Հայաստանից անցած տարի շուրջ 2.5 միլիարդ դոլարի ապրանք է արտահանվել: 2021-ի համեմատ այս թվերը գրեթե կրկնակի աճել են: Ռուսաստանն այս պահին Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է, իսկ Լարսը ցամաքային միակ ճանապարհը, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: 

Ո՞վ  է տուժելու Փաշինյանի կողմից արևմտյան վեկտորին հարելու արդյունքում: Պարզ է, որ առաջին հերթին՝ շարքային քաղաքացիները: Լարսի երկարաժամկետ փակվելը կարող է կոլապսի ենթարկել հայկական տնտեսությունը: Տնտեսվարողները, հատկապես նրանք, ովքեր արտահանում են արագ փչացող ապրանքներ, կանգնելու են լրջագույն ֆինանսական վնասների առջև: Բացի այդ, խնդիրը ոչ միայն զուտ բիզնես հարթության մեջ է, այլ՝ երկրի տնտեսական անվտանգության: Քանի որ առանցքային նշանակության ապրանքներ, դիցուք՝ նավթամթերքը, Հայաստանը ստանում է հենց Լարսով: Արդյո՞ք հայկական արտադրանքի արտահանման համար կառավարությունը համարժեք այլընտրանքային շուկաներ գտել է, արդյո՞ք արտադրվող ապրանքը Հայաստանի ներքին շուկայում հնարավոր է ամբողջությամբ սպառել, արտերկրում ապրող հայերը ո՞ր շուկաներից պետք է այդ առևտուրն անեն, ինչ ճանապարհով է ապրանքը նրանց հասնելու: Այս հարցերի պատասխանը կառավարությունը չունի, սակայն համառորեն շարունակում է փչացնել հարաբերություննրը Ռուսաստանի հետ և չունենալով այլընտրանքային որևէ տարբերակ սեփական քաղաքացիների և բիզնեսի համար՝ առաջ տանել պրո-արևմտյան քաղաքական գիծը:

Եվ սա բնավ էլ առաջին ծիծեռնակը չէր: Շաբաթներ առաջ, Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի ունեցած բոցաշունչ և իր հիմնական շեշտադրումներում՝ հակառուսական ելույթից հետո ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Պետդումայի պատգամավորները որոշել են անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: Ռուսաստանի կառավարության կողմից Պետդումա ներկայացված օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հունիսին։ Այս օրինագծով նախատեսվում էր որոշակի նախապատվություններ տալ Հայաստանին, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։ Հենց այս հիմքով է, որ թույլատրվել են այլ երկրների վարորդական իրավունքի վկայականների օգտագործումը Ռուսաստանում։ Օրինագծում նախատեսված փոփոխությունների ընդունումը թույլ կտար ՌԴ-ում գտնվող հայերին ձեռնարկատիրական գործունեություն ծավալել հենց հայկական վարորդական իրավունքով, մինչդեռ այժմ հայերը ստիպված շարունակելու են ՌԴ տարածքում վարորդ աշխատելու համար որակավորում ստանալ` Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից քննություն հանձնելով։ Սա էլ, սակայն, բավարար չէ։ Ովքեր անցել են այդ որակավորումը և քննություն են հանձնել, նրանցից էլ պահանջվում է 2-4 տարվա աշխատանքային փորձ: Այսինքն՝ Փաշինյանի՝ Արևմուտքի հետ սիրախաղի արդյունքում կրկին տուժում են շարքային քաղաքացիները: Հարցի լրջությունը և հետևանքները հասկանալու համար պարզապես հիշեցնենք, որ ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում:

Մեկ այլ սցենար: Փաշինյանի արևմտյան ռևերանսների արդյունքում Ռուսաստանը կարող է սահմանափակումներ մտցնել Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների նկատմամբ: Հայաստան եկող արտարժույթի մեծ մասը գալիս է հենց մասնավոր տրանսֆերտների տեսքով: ՌԴ-ից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված միջոցների, այսինքն՝ տրանսֆերտների ծավալը այս տարի ևս աճել է, հունվար-օգոստոս ամիսներին այն կազմել է 2,7 միլիարդ դոլար, աճը՝ 42 տոկոս: Կարծում ենք՝ բացատրելու կարիք չկա, թե որքան մարդ է Հայաստանում ապրում դրսից և մասնավորապես՝ ՌԴ-ից եկող մասնավոր փոխանցումների հաշվին և որքան մարդ է տուժելու ՀՀ իշխանությունների անհաշվենկատ քաղաքականության արդյունքում:

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի անփոխադարձ սերն Արևմուտքի հանդեպ հանգեցնի նրան, որ ՌԴ-ն վերանայի նաև Հայաստանին վաճառվող գազի գինը: Վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը լրջագույն բացասական ազդեցություն է ունենալու: Իրանից գազի ներկրման ծավալները հնարավորություն չեն տալու ամբողջովին ծածկել պահանջարկը, բացի այդ՝ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու, և տեղի է ունենալու գների համատարած բարձրացում, առաջին հերթին՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, սննդամթերքի:

Արևմտյան վեկտորի ընտրությունը լրջորեն հարվածելու է նաև ՀՀ էներգետիկ անվտանգությանը: Պաշտոնական տվյալներով՝ 2017-2022թթ. Հայաստանը իր էներգետիկ ամբողջ պահանջարկի (առաջնային էներգապաշարներ՝ գազ, էլեկտրաէներգիա, նավթ, նավթամթերք) առավելագույնը 33.7%-ն է կարողացել բավարարել էներգիայի ներքին արտադրությամբ։ Ներքին ռեսուրսներ ասելով՝ պետք է հասկանալ հիմնականում հիդրոէներգիան, միջուկային էներգիան և փոքր չափով էլ՝ վերականգնվող (արևային) էներգիան։ Գազն ու նավթամթերքն ամբողջությամբ ներկրվում են։ Անգամ եթե ատոմակայանը համարում ենք սեփական ռեսուրս, ստացվում է, որ Հայաստանի ընդհանուր էներգետիկ համակարգը առնվազն 77.1%-ով կախված է արտաքին աշխահից, իսկ ավելի կոնկրետ՝ ՌԴ-ից: Կա՞ այս հարցում այլընտրանք ռուսական էներգակիրներին՝ ոչ: Եվ սա պետք է նաև քաջ գիտակցեն այն պաշտոնյաները, ովքեր, Արևմուտքի քողի տակ արևոտ ապագա խոստանալով, ժողովրդին իրականում տանում են դեպի ցուրտ և մութ անցյալ:

Վերջում ավելորդ չի լինի հիշատակել հարևան Վրաստանի օրինակը, որը 2004 թվականից սպասում էր ԵՄ և ՆԱՏՕ անդամակցությանն ու արևմտյան անվտանգային և տնտեսական երաշխիքներին: Ընդամենն օրեր առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մձինարաձեն հայտարարել էր, որ Վրաստանը չի պատրաստվում միանալ հակառուսական սանկցիաներին, քանի որ դա ինքնախաբեություն է և դրանից առաջին հերթին տուժելու է վրացի ժողովուրդը: Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին չի խանգարի դասեր քաղել հարևան երկրների սխալներից և, իհարկե, այդ սխալների ուղղումներից, քանի որ պարզից էլ պարզ է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն առաջին հերթին հարվածելու է շարքային քաղաքացիներին, ովքեր Փաշինյանի 5-ամյա կառավարման արդյունքում առանց այդ էլ հայտնվել են ծանր սոցիալ-տնտեսական վիճակում:

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
1 Մար
«Ռոսսելխոզնադզոր»-ը խախտումներ է հայտնաբերել Հայաստանից արտահանված ձկնկիթումԹուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ԷրդողանԱդրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը. Ֆիդան ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարար Անետա Բաբայանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդականԱրարատում չոր խոտը այրելու հետևանքով կրակը հասել է Mercedes-ին. մեքենան վերածվել է մոխրակույտի Ներկայացվել է Համայնքային ոստիկանության գործողությունների ծրագիրը, հայեցակարգը մշակվել է ԵԱՀԿ կողմից Ամփոփվել են ԵՄ աջակցությամբ իրականացված՝ արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրի արդյունքներըՄեկնարկում է «Դպրոցական լավագույն մինի այգի» չորրորդ մրցույթը Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա ԿալյուրանդինՎերականգնվել է պետական գույքը ապօրինաբար օտարելու հետևանքով պատճառված 250 մլն ՀՀ դրամի վնասը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրենները Փաշինյանին են ներկայացրել 2023-ին իրականացված ճանապարհաշինական աշխատանքները Քանյե Ուեսթը կոչ է արել բոյկոտել Adidas-ը (տեսանյութ) «Նշված է՝ ՀՀ ազգային հերոս եք, պարգևատրվել եք «Հայրենիքի» շքանշանով». դատավորը` Տիրան Խաչատրյանին «ԳԱԿ մշակութային խաչմերուկ». մասնակցության հրավեր արտերկրի արվեստագետների համար 3 մլն դրամով տուն գնել հնարավոր չէ. խոստացել էին մեր կարծիքները հաշվի առնել․ արցախցիների բողոքի ակցիան Հայաստանի և Թուրքիայի համար կարևոր է պայմանավորվածությունների իրականացումը․ ՌուբինյանՀայր և որդուց ավազակությամբ շուրջ 37մլն դրամի ոսկյա զարդեր հափշտակելու վերաբերյալ վարույթով երկու անձ կալանավորվել էՍահմանվել է «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ արտոնություն թանկարժեք մետաղների նկատմամբԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Ֆրանկֆուրտ և Բոնն Հիշեցնում Էլեկտրոնային դեղատոմսով դեղերի ձեռքբերման մասին Փորձել էին Մարմարիկ գետից էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ որսալՇարժական բուժախտորոշիչ կլինիկայում քաղաքացիներն անվճար և անանուն հետազոտություններ են անցնում. ԱՆՄադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ներխուժել Վենեսուելա67 համարի երթուղին այսուհետ կսպասարկեն նոր ավտոբուսներըՆիկոլ Փաշինյանը ևս խաղաղ ցուցարար էր․ Արամ Մանուկյանը՝ մարտի 1-ի մասինՔաղաքական վախերի պատճառով հրաժարվում են Արցախից, բայց մենք հետ ենք գնալու մեր հող. բողոքի ակցիա ՈՒՂԻՂ. Տիրան Խաչատրյանի գործով առաջին դատական նիստըՖրանսիան Ուկրաինայի համար 100 Delair անօդաչու թռչող սարք կգնի Վահագն Խաչատուրյանն Էրբիլում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետՎահագն Խաչատուրյանն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցիԵրևանում առաջին անգամ կտեղադրվեն խելացի լուսատուներ Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատված կատարած այցի արդյունքներըԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար Աբդալլահ Ալի Ալ-Յահյայի հետԿառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքըՎազորդ Երվանդ Մկրտչյանը մեկնարկում է աթլետիկայի վարկանիշային առաջնությունումՈՒՂԻՂ․ Արցախցիների բողոքի ակցիան՝ սոցապնախարարության դիմաց՝ բնակարանների ապահովման հարցով Թուրքիայի հետ սահմանը շուտով կբացենք 3-րդ երկրների քաղաքացիների համար. Ռուբինյան ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներՍպասվում է տաք և բավարար տեղումներով մարտՈւկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին լուրինՀայաստանում «Զանգեզուր» անունով տարածք չկա, մենք Ադրբեջանին «միջանցքի» համաձայնություն չենք տալու Մհեր Գրիգորյանը մասնակցել է Նիկոլայ Ռիժկովի հոգեհանգստի արարողությանըՄահացել է Կանադայի նախկին վարչապետ Բրայան ՄալրոնինՍարգիս Խանդանյանը հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կրթաթոշակառու միջազգային ուսանողական խմբի հետՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր Դրա մասին ՀՀ կողմը համառորեն լռում է միջազգային ֆորումների ժամանակ․ Տաթևիկ Հայրապետյան Թուրքիային վաճառվող F-16-երը փաստացի օգտագործվում են Հայաստանի դեմ. սենատոր Ռենդ ՓոլԱրսեն Զախարյանը Ռեալ Սոսյեդադ տեղափոխվելուց հետո կարող է առաջին անգամ խաղալ Ռուսաստանի հավաքականումՏեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի միջոցառումների անցկացման հանձնաժողովի անդրանիկ նիստը
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել