00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վրացի գործարարին ազատազրկում է սպառնում կեղծ խինկալիների համարԱՄՆ–ն Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ․ դեսպան (տեսանյութ)Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը․ ՆԳՆ-ն հարցման արդյունքներ է հրապարակել Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՌուս տղամարդն ավելի քան 10 տարի ապրել է դիտահորումՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանինԱրցախի պետական գերատեսչությունների մեքենաները Հայաստանի ՊՆ-ն առգրավել է. պաշտպան Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած միջադեպը չդադարեցնելու մեջ

Ուժերի անհավասարությունը միշտ եղել է ցեղասպանության հավատարիմ առանձնահատկությունը. Միրզոյանի ելույթը

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տեսաուղերձով հանդես է եկել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 75-ամյակին նվիրված՝ Մարդու իրավունքների խորհրդի միջնստաշրջանային հանդիպմանը:

Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների խորհրդի՝ Հայաստանի կողմից հեղինակված բանաձևի հիման վրա:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուն: Որպես բանախոսներ հանդես են եկել ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, զեկուցողներ և ոլորտում հայտնի փորձագետներ:

Նախարար Միրզոյանի ելույթը ներկայացված է ստորև: 

«Ձերդ գերազանցություններ, 

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը ջերմորեն ողջունում է Ցեղասպանության կանխարգելման միջնստաշրջանային հանդիպման մասնակիցներին և բանախոսներին և իր երախտագիտությունն է հայտնում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին այսօրվա նիստը կազմակերպելու համար։

Դեկտեմբերի 9-ին մենք կնշենք Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Այսօր ՄԱԿ-ի անդամ 153 երկիր միավորված է այս «հանցագործությունների հանցագործությունը» պատժելու և կանխելու պարտավորության շուրջ:

Իրապես, կոնվենցիան հանցագործությունը կանխելու ուժեղ բազմակողմ պայմանագիր է: Եվ այն միակ փաստաթուղթը չէ։ Այսօր կոնվենցիայից բխող պարտավորությունները հիմնական ուղղություններով արտացոլվել են ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի բանաձևերում:

Այս համատեքստում ես չափազանց կարևոր եմ համարում, որ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևերը Մարդու իրավունքների խորհրդում ստանում են լայն տարածաշրջանային աջակցություն և կոնսենսուս: Դա արտացոլում է ավելի լայն միջազգային կոնսենսուս՝ էթնիկ, կրոնական, ռասայական և ազգային խմբերի անհատական և հավաքական իրավունքների պաշտպանության միջոցով ցեղասպանությունները կանխելու բացարձակ հրամայականի վերաբերյալ:

Այս առումով, Մարդու իրավունքների խորհուրդը լավ դիրք ունի ցեղասպանության կանխարգելման առաջնագծում լինելու համար: Հուսով ենք, որ Ցեղասպանության կանխարգելման հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի, պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգի մանդատակիրների միջև համակարգումն ու համագործակցությունը լրացուցիչ կամրապնդվեն և կստանան կանոնակարգված բնույթ։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի կատարած ծավալուն աշխատանքը:

Ձերդ գերազանցություններ,

Կասկած չունեմ, որ այս հանդիպման քննարկումները ևս մեկ անգամ ցույց կտան զանգվածային ոճրագործությունների կանխարգելման կարևորությունը ժամանակակից աշխարհում։ Աշխարհը, որում մենք ապրում ենք այսօր, վտանգավոր վայր է բազմաթիվ էթնիկ և կրոնական խմբերի համար, և նրանց որոշակի տարածքում ոչնչացնելու մտադրությունը դրսևորվել է ամբողջ աշխարհում, հատկապես հիմա, երբ միջազգային անվտանգության կարգավորումները և մարդու իրավունքների մեխանիզմները շարունակաբար անկում են ապրում:

Իրավատիրոջը որպես հակամարտությունների լուծման միջոց վերացնելու գաղափարը երբեք այնքան «գրավիչ» չի եղել հանցագործություն կատարողների համար, որքան այսօր։ Հակամարտային իրավիճակները լայն միջավայր են ապահովում հանցագործների համար, ովքեր հակամարտող մեկ այլ կողմի քողի տակ միջազգային հանրությունից պահանջում են հավասար վերաբերմունք, որը պետք է տարածվի զոհերի նկատմամբ:

Ուժերի անհավասարությունը միշտ եղել է ցեղասպանության հավատարիմ առանձնահատկությունը։ Իսկ ուժ ասելով՝ ես նկատի ունեի ոչ թե բացառապես հանցագործների ռազմական առավելությունը, այլ նրանց կարողությունն օգտագործել նոր տեխնոլոգիաներ՝ ապատեղեկատվությամբ զոհերին նվաստացնելու, և մահացու գործողությունների համար նախապատրաստել հիմքեր՝ դրանց հետագա արդարացումներով։

Մեկ տարի առաջ Երևանում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը դիտարկեց նոր տեխնոլոգիաների դերը ցեղասպանության կանխարգելման գործում ինչպես դրական, այնպես էլ բացասական տեսանկյուններից։ Ֆորումի ընթացքում ընդունված Երևանի հռչակագիրն արձանագրեց, որ ապատեղեկատվության տարածումը, հատկապես սոցիալական մեդիայի հարթակներում կարող է ծառայել որպես նոր քարոզչական գործիք՝ մոլորեցնելու և ռասիզմը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը, բացասական կարծրատիպերը տարածելու, մարդու իրավունքները խախտելու, չարաշահելու և առանձին խմբերին իրենց ինքնության հիման վրա նվաստացնելու համար։

Հարգելի՛ բարեկամներ,

Զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների իրականացումը շարունակում է զգալի ժամանակ պահանջել իր բոլոր փուլերում։ Իրականում, թիրախային խմբերի կոլեկտիվ պատիժն ընդունում է տարբեր ձևեր և դրսևորումներ, որոնք աստիճանաբար ավելանում են իրենց խստությամբ, այդ թվում՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային նորմերի խախտումների, կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ոչնչացման, պաշարման և զանգվածային բռնության միջոցով։ Ավելորդ է ասել, որ շատ զանգվածային վայրագություններ հնարավոր կլիներ կանխել, եթե այդ փուլերում հայտնաբերվեին վաղ նախազգուշացման ազդանշաններ:

Հավաքական ձախողումը չպետք է արդարացում հանդիսանա ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետության անհատական անգործության համար:

Միջազգային պատասխանատվության մեկ այլ կարևոր ասպեկտ է զոհերի, այդ թվում՝ բռնի տեղահանվածների միջազգային պաշտպանությունը:

Երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետությունն ապաստան և ապրուստի միջոցներ տրամադրեց ավելի քան 100 հազար փախստականների՝ Լեռնային Ղարաբաղի՝ իր բնօրրան հայրենիքից վտարված, էթնիկ զտման ենթարկված ողջ բնակչությանը: Միջազգային հանրության աջակցությունն էական է նրանց միջազգային պաշտպանությունն ապահովելու համար:

Ձերդ գերազանցություններ,

Տասնամյակներ առաջ, երբ Հայաստանը ստանձնեց մարդու իրավունքները ցեղասպանության կանխարգելման գործընթացում ներառելու պատասխանատվություն, մեզ առաջնորդում էր անցյալի հանդեպ մեր բարոյական պարտքը։ Այսօր մենք տեսնում ենք, որ խոսքը միայն անցյալի մասին չէ, այլ մեր համատեղ ջանքերն ուղղված են ներկային և ապագային՝ մարդկության ապագային, որը զերծ կլինի ատելությունից, ռասիզմից, այլատյացությունից և անհանդուրժողականությունից, որոնք հանգեցնում են զանգվածային ոճրագործությունների:

Չնայած մարդու իրավունքների և անվտանգության միջազգային համակարգի բոլոր անհաջողություններին՝ մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավվել Մարդու իրավունքների խորհրդում և այլ բազմակողմ հարթակներում՝ ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների և մեխանիզմների հետագա մշակման համար:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին և բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկին այս հանդիպումը կազմակերպելու համար և հաջողություն եմ մաղթում բանախոսներին և մասնակիցներին»։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
21 Փետ
Վրացի գործարարին ազատազրկում է սպառնում կեղծ խինկալիների համարԱՄՆ–ն Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ․ դեսպան (տեսանյութ)Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը․ ՆԳՆ-ն հարցման արդյունքներ է հրապարակել Հրազդանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՌուս տղամարդն ավելի քան 10 տարի ապրել է դիտահորումՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար Անիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանինԳողության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից Հրազդանում կասեցվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը Արցախի պետական գերատեսչությունների մեքենաները Հայաստանի ՊՆ-ն առգրավել է. պաշտպան Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով Գվարդիոլան ներողություն է խնդրել անգլիացի կիսապաշտպան Կելվին Ֆիլիփսից Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան և իսրայելական նավերի վրաՆիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա Կաթվածն աշխարհում մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառներից է. ԱՆ Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է Մեխը խփելուց բնակիչը չգիտի հոսանքի լարերն ու ջրագիծը որտեղով են անցնում, շենքերը լուրջ ռիսկեր ունեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ոչ մի խոչընդոտ չի լինի. Թուրքիայի ԱԳՆՀետախուզվում էին վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով Արմեն Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել է Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած միջադեպը չդադարեցնելու մեջԲավարիան հայտարարել է, որ Տուխելը կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետոՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհինԾանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվեցՉինաստանում ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքով՝ թռչունները լճերում սառել են (տեսանյութ)Պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն ՀՀ դրամ վնաս. մեղադրանք է ներկայացվել ԲԸՏՄ նախկին պաշտոնատար անձանց Եթե չեք կարողանում ինքնուրույն դադարեցնել ծխախոտի օգտագործումը` զանգահարեք համապատասխան թեժ գիծԱդրբեջանցի գործընկերների հետ շարունակում ենք քննարկել զորքերի հայելային հետքաշման հարցը․ Արմեն ԳրիգորյանՔամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և այսօր կվերադառնա Բաքու. փաստաբանՍաղ պիտի հետազոտվի ու մաքուր բացահայտվի. Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալ2 զոհ, 1 վիրավոր. վթար ՎանաձորումՀայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղ է անցկացրել չեխական թիմի հետՈրքան գումար է խնդրել Բորիս Ջոնսոնը Թակեր Կարլսոնի հետ հարցազրույցի համարՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են. օրն ու վայրը դեռ հստակ չէ. Արմեն Գրիգորյան «Ավրորա»-ի 2024 թ. հիմնական միջոցառումները տեղի կունենան Լոս ԱնջելեսումՎահան Կոստանյանը Բանգկոկում ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներըՈրպես զինվորի հայր եմ ասում՝ ֆորմա էլ էի առնում, մայկա-տռուսիկ էլ, երբ ասում էին՝ խնդիրը վերացած աԱտելության քարոզը ադրբեջանցիներին հասցրել է չգիտակցված մոլագարության. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունՈՒՂԻՂ․ ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողովի նիստ Էրեբունի թանգարանի անկյունը՝ «Էրմիտաժում»Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության. փաստաբան Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնաս է պատճառվել երկու անձի․ մեքենան բազմիցս վարել է առանց վարելու իրավունքի․ նախաքննությունն ավարտվել է Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կլուծվեն ՀՀ-ում գործող ԱՏԳ շահագործողների համար սահմանված արտոնություններըԵՄ-ն կշարունակի աջակցել Կառավարությանը՝ ուղղված ՄԻՊ-ի ռազմավարության արդյունավետ կատարմանըՀանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքը բարեփոխող նախագծինՀայաստանի հավաքականը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաղթողՊենտագոնը տեղեկացրել է՝ ինչ կլինի Ուկրաինայում առանց ԱՄՆ-ի օգնությանԳիտեինք` արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելը վատ արձագանք կունենա, բայց ոչ էսքան էմոցիոնալՔԿ-ն մանրամասներ է հայտնում Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ կրակոցների դեպքիցՈՒՂԻՂ. Ընթանում է Պեմզաշենի դաժան սպանության գործով դատական նիստը
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել