00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հրդեհ՝ Դաշտավան գյուղում Գոռ Երիցյանը նվաճել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին Մակրոնը Շոլցին համարում է տղամարդկությունից և ամբիցիաներից զուրկ առաջնորդ․ BloombergՍպիտակում անհայտ անձինք են շրջում, հավաքագրում անձնական տեղեկություններ․ համայնքապետարան Թուրքիայի քաղաքացիները 3-րդ տեղում են ԵՄ-ից ապաստան հայցողների քանակովԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիերՍերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ․ քննարկվել են անվտանգային մարտահրավերներըՄակունցը Ֆրենկ Փըլոնին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումներըՌԴ-ից միտք է հնչել, որ եթե զենք մատակարարեն՝ Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան. ԱԽ քարտուղար Պուտինը ՌԴ քաղաքացիություն է տվել գեղասահքի մարզիչ Գուրգեն Վարդանյանին

«Ամեն ինչ պիտի հիմնված լինի հստակ հաշվարկների վրա»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաճախ են մեր քաղաքացիները որոշում Ամանորի տոնական օրերն անցկացնել արտերկրում, ամենամոտ տարբերակը հարևան Վրաստանն է, իսկ եթե վիզա ունես, տարբերակներ գտնելու շրջանակն ընդլայնվում է: Նման որոշման համար որպես առաջին ու հիմնական պատճառ նշվում են «հարմար» գները՝ ի տարբերություն Հայաստանի: Այս կերպ, փաստացի, բավականին շոշափելի գումար դուրս է գալիս երկրից, դանդաղում է ներքին տուրիզմի զարգացումը: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշում է՝ մշտապես չի համաձայնում, երբ համեմատվում ենք Վրաստանի հետ և ասում՝ այնտեղ ավելի մատչելի է, իսկ մեզ մոտ թանկ, և դրա համար ենք նախընտրում հանգիստ անցկացնել այնտեղ:

«Շատ ժամանակ մեր համեմատությունը ճիշտ չենք կատարում, չենք համեմատում համեմատելի մեծություններ: Սա և՛ ամանորյա, և՛ ամառային հանգստի փաթեթներին է վերաբերում: Ամառային շրջանում, օրինակ՝ ասում են, թե՝ տեսեք, Բաթումիում և Քոբուլեթիում ավելի մատչելի գներ են, քան Հայաստանում, օրինակ՝ Ծաղկաձորում: Հարց՝ կարելի՞ է Բաթումին և Ծաղկաձորը համեմատել իրար հետ: Դրանք լրիվ տարբեր պրոդուկտներ են, առաջինը ծովային հանգիստ է ենթադրում, երկրորդը՝ տրամագծորեն այլ զբոսաշրջային արդյունք է: Եթե համեմատվում ենք Վրաստանի հետ, գուցե տեղին է մեր Ծաղկաձորը համեմատել համանման պրոդուկտի, օրինակ՝ Բակուրիանիի, Գուդաուրիի հետ: Ձմեռային հանգստի, լեռնադահուկային սպորտաձևերով զբաղվելու լավագույն տարբերակ են երկուսն էլ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ապրեսյանը:

Համեմատականներ տանելու ֆոնին առաջարկում է երկու երկրների մայրաքաղաքներն իրար հետ համեմատել՝ Երևանն ու Թբիլիսին: «Շատ դեպքերում նաև մեր քաղաքացիները վերցնում են հայաստանյան բարձրակարգ հյուրանոցների գները և համեմատում Վրաստանում գտնվող մի հյուրատան արժեքի հետ, ընդ որում՝ տարբերակներից մեկում, ասենք, տանտերը նույն տանն է բնակվում հյուրերի հետ, սանհանգույցը կարող է տան մեջ չլինել և այլն, և գնի առումով այն ավելի մատչելի է: Սա որպես օրինակ են բերում և ասում՝ Վրաստանում էժան է, իսկ մեզ մոտ թանկ»,-նշում է մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ եթե համեմատենք համեմատելի մեծությունները մեր և հարևան երկրի միջև, կտեսնենք, որ Հայաստանում գներն ավելի թանկ չեն:

Առաջարկում է համաշխարհային առցանց ամրագրման հայտնի համակարգում՝ Booking.com-ում դիտարկել հայկական և վրացական հանգստավայրերը և համեմատել գները, բայց իր՝ արդեն իսկ նախանշած սկզբունքով. երկու հանգստավայրերը պետք է համեմատելի լինեն: Մարդիկ շեշտադրում են՝ Հայաստանում հունվարի 1-ին և հետագա տոնական ու ոչ աշխատանքային օրերին նաև հիմնականում փակ են ժամանցային օբյեկտները, զվարճանքի վայրերը, թանգարանները և այլն, իսկ հետո ավելացնում՝ իսկ արտասահմանում այդպես չէ: «Մենք այդ խնդիրն առաջ էլ ունեինք, հիմա էլ ունենք: Բայց հիմա համեմատած մեկ, երեք, հինգ, տասը տարի առաջվա հետ, խնդիրը քիչ-քիչ լուծվում է դրական առումով: Հայաստանը գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար նաև ամանորյա տուրիզմի համար, և եթե առաջ անգամ ռեստորաններն ու հանրային սննդի օբյեկտները հունվարի 1-ին հիմնականում փակ էին, ապա հիմա թեկուզ ոչ բոլորը, բայց շատերն աշխատում են: Զվարճանքի ծրագրեր ու միջոցառումներ են անցկացվում, ճիշտ է, քիչ են, բայց կա: Ի պատիվ մեր մասնավոր հատվածի, երբ նա տեսնում է, որ պահանջարկը կա, սկսում է դանդաղորեն, բայց առաջարկ ձևավորել:

Այնպես որ, այո, օրակարգում դեռ ունենք այս խնդիրը, բայց ավելի լավ վիճակում ենք, քան մեկ, երեք, հինգ, տասը տարի առաջ, զարգացում ունենք: Մեկ օրինակ էլ, ընդ որում՝ ոչ միայն տոնական օրերի մասով: Մեր թանգարանների համար կիրակին և երկուշաբթին հանգստյան օրեր են: Միշտ բարձրացնում ենք այդ հարցը, ինչո՞ւ բոլոր թանգարանները նույն օրը պետք է փակ լինեն: Չենք կարո՞ղ արդյոք մի քիչ ճկուն լինել այս առումով, օրինակ՝ մի քանի թանգարանի դեպքում հանգստյան լինեն կիրակի և երկուշաբթի, մյուսների համար՝ ուրբաթ և շաբաթ օրերը: Նույն օրերին բոլոր թանգարանները փակ չլինեն, որ տուրիստական ընկերությունները փաթեթներ մշակելիս կարողանան բավարարել զբոսաշրջիկների պահանջարկը»,-շեշտում է Ապրեսյանը:

Փորձագետը, վերադառնալով ներքին տուրիզմի խնդիրներին, ասում է՝ այո, պետք է քայլեր անել, որ մեր երկրում այն էլ ավելի զարգանա: «Դրա համար պետք են նաև օրենսդրական խթաններ, որ մեր քաղաքացիները նախընտրեն Հայաստանում իրենց հանգիստն անցկացնել: Մեր առաջարկները գրավոր, որպես օրենսդրական նախաձեռնություն, ներկայացրել ենք: Այն նպատակ ունի խրախուսել մեր հայրենակիցներին՝ հանգիստն անցկացնել Հայաստանում: Ունենք սոցփաթեթ, որը բավականին նպաստել է մեր երկրում ներքին տուրիզմի զարգացմանը: Ընդհանուր ներքին տուրիստական այցելությունների մեջ սոցփաթեթը կազմում է 10-ից 15 տոկոս, բայց այն դրական ազդեցություն է ունեցել ողջ այցելությունների վրա, առնվազն գոնե տեղեկատվական իմաստով: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում կարող եք տեսնել տվյալները, որ 60-ից ավելի ընկերություններից յուրաքանչյուրը, որոնք ներգրավված են սոցփաթեթում, կարգի համաձայն, հանդես են գալիս մոտ 30 փաթեթ-առաջարկներով: Սա լուրջ տեղեկատվական բազա է: Իսկ մեր խնդիրներից մեկը ներքին տուրիզմի զարգացման համար տեղեկատվության պակասն է:Կորոնավիրուսի տարիներին այս առումով զգալի առաջընթաց ունեցանք, երբ միջազգային տուրիզմն ամբողջ աշխարհում «կանգնած» էր, ներքին տուրիզմը զբոսաշրջության պահպանման և վերականգնման գլխավոր միջոցն ու առաջին քայլն էր: Այդ ժամանակ նաև սկսեցինք մեր երկիրն ավելի լավ ճանաչել»,-ընդգծում է փորձագետը՝ հավելելով, որ տեղեկատվական բացը, միևնույնն է, կա, և սա է ներքին տուրիզմի զարգացման գլխավոր խնդիրներից մեկը: Ապրեսյանն ասում է՝ սոցփաթեթի միջոցով պետությունն իր աշխատողներին հանգստի հնարավորություն է տալիս:

«Պետությունը պետական ծախս է ավելացնում, դրանով պահանջարկ է ձևավորում և քաղաքացիներին ուղղորդում հանգստանալ Հայաստանում: Եթե պետությունը սա կարող է անել իր աշխատողների համար, ինչո՞ւ նույնը չեն կարող անել նաև մասնավոր ընկերություններն իրենց աշխատողների համար՝ որպես նաև խրախուսման միջոց: Այստեղ ունենք խանգարող հանգամանք: Եթե մասնավոր ընկերությունն իր միջոցներից գումար հատկացնի իր աշխատակիցների հանգստի համար, դա, ցավոք, չի դիտարկվում որպես ծախս հարկման տեսանկյունից: Եթե շահութահարկով հարկվող ընկերություն է, աշխատավարձը դիտարկվում է որպես ծախս, համախառն եկամտից դա նվազեցնում են և այլն: Առաջարկում ենք, որպեսզի աշխատակիցների հանգստի համար ծախսվող միջոցները ևս որպես ծախս դիտարկվեն և «Հարկային օրենսգրքում» համապատասխան փոփոխություններ կատարվեն: Առաջարկում ենք նաև շահագրգռել մեր քաղաքացիներին անձնապես:

Պետությունը քաղաքացուն կասի՝ եթե որոշեք անձնական միջոցներով ձեր հանգիստը կազմակերպել Հայաստանում, տարվա մեջ մեկ անգամ ձեզ նման հնարավորություն կտանք: Օրինակ՝ մեկ անձի եկամտային հարկը հաշվարկելիս համախառն եկամտից 200 հազար դրամի չափով Հայաստանում հանգստանալու համար ծախսած միջոցները նույնպես կնվազեցնենք: Քաղաքացին իր եկամտից հարկ է վճարում մոտ 23 տոկոս: Կոպիտ հաշվարկով՝ եթե քաղաքացուն 200 հազար դրամի սահմաններում նվազեցում են անում, դրա 23 տոկոսը կազմում է մոտ 46 հազար դրամ, այդքանով քաղաքացու փաթեթի արժեքը նվազեց: Սա բյուջեի եկամուտների վրա էական բացասական ազդեցություն չի ունենա: Այստեղ նվազեցնում են ձեր եկամուտը, բայց երբ, օրինակ՝ Կապանում կամ Ջերմուկում հյուրանոցի համար վճարում եք, այնտեղ եկամուտներ են առաջանում, հարկեր են վճարվելու:

Առաջին մեկ-երկու տարին գուցե քիչ ազդեցություն ունենա բյուջեի վրա, բայց հաջորդ տարիներին սա մուլտիպլիկատիվ էֆեկտով հանգեցնելու է բյուջեի եկամուտների ավելացման: Հարկման բազան ընդլայնվելու է, մեր ներքին տուրիզմը զարգանալու է, սպառումը մեծանալու է, եթե հանգստացողների թիվն ավելանա, կարիք է լինելու հավել յալ աշխատակիցների ներգրավման, արդյունքում նրանք էլ են հարկեր վճարելու և այսպես շարունակ: Սա նպաստելու է նաև նրան, որ հարկման բազան ավելի թափանցիկ է դառնալու, որովհետև եթե քաղաքացին ցանկանա պետության ընձեռած այս հնարավորություններից օգտվել, ուրեմն պետք է աշխատի սպիտակ դաշտում, եկամուտներ թաքցնելով՝ չես կարող այս արտոնություններից օգտվել: Նման առաջարկներ արել ենք, հուսանք, որ առաջիկայում դրանք կքննարկվեն: Եթե վիճակագրությանը հետևեք, ներքին տուրիզմը արտագնայի զարգացման պատճառով չի տուժում, այն աճ ունենում է, բայց կարող ենք ավելի մեծ աճ գրանցել նաև իմ նշած առաջարկներն ընդունվելու դեպքում»,-ասում է նա:

Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք որոշում կայացվեց Ամանորի հանգստյան օրերը կրճատել, հիմա արդեն հունվարի 3-ին սկսվում է աշխատանքային նոր տարին: Բայց հանգստյան փաթեթները թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս նախատեսում են հանգիստ հիմնականում մինչև հունվարի 4-ը ներառյալ:Ապրեսյանն այս հարցին արձագանքում է տուրիզմի ոլորտի օգտակարության տեսանկյունից: «Որքան երկար են հանգստյան օրերը, այնքան տուրիստական պրոդուկտի սպառումն ավելի մեծ է: Տուրիզմը նպատակ ունի նպաստել երկրի տնտեսական կայուն զարգացմանը: Եթե հանգստյան օրերը երկար են, ի՞նչ ազդեցություն է դա ունենում ընդհանուր տնտեսության վրա: Հաշվարկել՝ երկար հանգստյան օրերն ինչ-որ բացասական ազդեցություն են ունենո՞ւմ տնտեսության վրա, բայց մյուս կողմից հասկանալ՝ տուրիստական առումով սա ի՞նչ դրական ազդեցություն է ունենում: Հաշվարկների միջոցով է պետք հասկանալ, թե որն է որին ծածկում:

Ցավոք, այդ հաշվարկը չենք տեսել: Հանգստյան օրերի թիվը կրճատելու նախաձեռնության հիմնավորումն այն էր, որ դա տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա: Հաշվի առնելով նախորդ տարիներին կորոնավիրուսը, պատերազմը, գուցե հաշվարկները հակասական լինեն, բայց, օրինակ՝ այս տարվանից սկսած կարելի է հաշվարկներ անել, տեսնելու՝ եթե հանգստյան օրերը կրճատելու արդյունքը դրական է, ուրեմն շատ լավ է, եթե տեսնում ենք, որ տուրիզմի տեսանկյունից ավելի ճիշտ էր, որ հանգստյան օրերը երկար լինեին, ապա կարող ենք կրկին փոփոխություն կատարել, բայց ամեն ինչ պիտի հիմնված լինի հստակ հաշվարկների վրա»,-եզրափակում է Մեխակ Ապրեսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
2 Մար
Հրդեհ՝ Դաշտավան գյուղում Ադելի ոճաբանը կօգնի Մեգան Մարքլին վերադառնալ ՀոլիվուդԳոռ Երիցյանը նվաճել է WBC վարկածով Ամերիկայի միջմայրցամաքային գոտին Մակրոնը Շոլցին համարում է տղամարդկությունից և ամբիցիաներից զուրկ առաջնորդ․ BloombergՍպիտակում անհայտ անձինք են շրջում, հավաքագրում անձնական տեղեկություններ․ համայնքապետարան Թուրքիայի քաղաքացիները 3-րդ տեղում են ԵՄ-ից ապաստան հայցողների քանակովԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ բնակարանում հայտնաբերվել են մոր և դստեր դիերՍերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ․ քննարկվել են անվտանգային մարտահրավերներըԻրանցի երգիչը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել երգի պատճառովՄակունցը Ֆրենկ Փըլոնին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումներըՌԴ-ից միտք է հնչել, որ եթե զենք մատակարարեն՝ Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան. ԱԽ քարտուղար Պուտինը ՌԴ քաղաքացիություն է տվել գեղասահքի մարզիչ Գուրգեն Վարդանյանին Միրզոյանը և Կլաարը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներըՓաշինյանը ՔՊ խմբակցության հետ քննարկել է արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցերՄենք որևէ բան չենք անում, որ Ռուսաստանը թշնամանա ՀՀ-ի դեմ․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)Արևմուտքը վա բանկ է գնում՝ խաղարկելով «Զանգեզուրի միջանցքի» պարտիանԱնդրեասյանն ու Այազովը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցեր Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվելՄարտի 3-ին տեղի կունենա Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման արարողությունըՓոփոխություններ թուրք-ադրբեջանական «Արտոնյալ առևտրի համաձայնագրում» Միրզոյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետՖրանսիացի ճարտարապետների հետ քննարկվել է Նորագյուղ թաղամասի վերակառուցումը (տեսանյութ) Ովքեր չեն գնալու այդ կորցրածը գտնելու հետևից, նրանք պետք է հեռանան մեր կյանքից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Տարվա հարսանիքը»․ Ասիայի ամենահարուստ մարդն ամուսնացնում է իր որդուն (տեսանյութ, լուսանկարներ)Հաշվեքննիչ պալատի աղմկահարույց բացահայտումները. ԱՆՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ կնոջ դի է հայտնաբերվել ջրանցքում «Թող այս գարունը լինի միայն ժպիտների գարուն բոլորիս համար»․ Լուսինե Թովմասյան (լուսանկարներ) Ֆինլանդիան նոր նախագահ ունիՀունաստանի պաշտպանության նախարարը կայցելի ՀայաստանՓաշինյանը խորհրդարանում փակ հանդիպում է անցկացնում ՔՊ-ի հետ․ «Ազատություն» Տարեց զույգը տուն է գնել և ննջասենյակում հայտնաբերել անծանոթի, ով հրաժարվում է հեռանալՎերահաստատում ենք մեր կամքը՝ կառուցել ազատ, ժողովրդավար ու զարգացող Հայաստան․ Վահագն ԽաչատուրյանՎաշինգտոնի իրական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարական բարեփոխումներին»26-ամյա վարորդը Chevrolet Volt-ով բախվել է եռագույն դրոշի բետոնե պատվանդանին. կա վիրավորԹավշյա հեղափոխության իրական շահառուները. Հայկ ՂալումյանՄիրզոյանը և Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԵթե գրավի ողջամիտ չափի լինի՝ մինչև 5 մլն, կվճարենք, ես 15-20 մլն չունեմ․ Տիրան Խաչատրյան․ «Փաստինֆո» Պուտինը զորակոչի մասին հրամանագիր է ստորագրելԹուրքիայում նորից երկրաշարժ է տեղի ունեցել Մարտին մագնիսական փոթորիկներ են սպասվում․ ինչ ախտանշաններ կունենան մարդիկ Փեսան հարսանիքին ներկայացել է Apple Vision Pro ակնոցով ու զայրացրել հարսնացուին«Թուրքիան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը». ԿլաարԼեհաստանում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կա 12 տուժած (տեսանյութ)Տոյվո Կլաարը հայտնել է՝ որ դեպքում ԵՄ առաքելությունը կարող է դուրս բերվել Հայաստանից Տիրան Խաչատրյանը ստիպված է օդ կրակել, հնչել է հայհոյանք, բայց սա խուլիգանություն չէ. փաստաբան (տեսանյութ) Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Հրաձգություն՝ Թուրքիայում․ կա յոթ վիրավոր (լուսանկարներ)Լավրովն ու Բայրամովը հաստատել են Հայաստանի հետ եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը «Ահա և իմ աղջիկը, բարի գալուստ մեր ընտանիք, Միա»․ Անահիտ Սիմոնյան (լուսանկար) ՀՀ ԱԳՆ-ն լուսանկարներ է հրապարակել Անթալիայի դիվանագիտական ֆորումից
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել