00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մեսսին 8-րդ «Ոսկե գնդակը» նվիրել է «Բարսելոնայի» թանգարանին Պուտինը կհանդիպի Ղրղզստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի ղեկավարների հետՀութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան նավերի վրաՊետդեպի աշխատակիցներին հորդորել են հրաժարվել «մայրիկ» և «հայրիկ» բառերիցՀայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ աճել է 8.7%-ով․ ՀՀ կառավարություն Թուրքիայի հարավում ուժգին փոթորիկ է գրանցվել (տեսանյութ) ԱՄՆ-ն արգելափակել է Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ–ի բանաձևըԳեղարքունիքում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոն է բացվել ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշում է իր գործունեության մեկ տարին․ հաշվետվություն է ներկայացվել Վրաստանը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ․ վարչապետ

«Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարյուր հազարից ավելի արցախցի մեր հայրենակիցներ բռնեցին բռնի տեղահանման ճանապարհն ու, թողնելով իրենց տունը, հայրենի հողը, եկան և փորձեցին բնակություն գտնել մայր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում։ Նրանց թվում է նաև Մարտակերտի շրջանից Երևան տեղափոխված Սարգսյանների ընտանիքը։ Պատերազմի պատճառած կորուստների, հայրենի բնակավայրը թողնելու և այլ հարցերի մասին զրուցել ենք ընտանիքի կրտսեր դստեր՝ Ալյոնայի հետ։ «Սեպտեմբերի 19-ին համալսարան էի գնում։ Քույրս պնդում էր, որ տանը մնամ, հարևաններից էր լսել, որ իրավիճակը լարված է։ Ես էլ կես կատակ-կես լուրջ պատասխանեցի, թե միշտ էլ լարված է, էլի, և տնից դուրս եկա։ Համալսարանի աստիճանների մոտ էի, երբ լսվեցին առաջին կրակոցները։ Բոլորն իրար խառնվեցին և սկսեցին այս ու այն կողմ վազել»,- հիշում է Ալյոնան։

Եթե բռնի տեղահանությունը չլիներ, նա կավարտեր Արցախի պետհամալսարանը. 4-րդ կուրսում է սովորում, մասնագիտությամբ ֆիզիկոս է։ Արցախցիների համար բարդությունները ծագել են դեռ շրջափակման մեջ լինելու ժամանակներից։ Աղջկա խոսքերով, շատ են եղել ծանր ու դժվար օրերը, սակայն երբեք հանձնվելու մասին չեն մտածել, «ինչո՞ւ այսպես եղավ» հարցի պատասխանը մինչ օրս էլ չեն կարողանում ստանալ։ Ալյոնան Արցախի բուհում ուներ գերազանց առաջադիմություն, անվճար էր սովորում, կուրսի ավագն էր։ Ուսումը կիսատ թողնել չէր կարող։ Երևան գալուն պես դիմել է Երևանի պետական համալսարան, սակայն իմանալով, որ պետությունը չի փոխհատուցելու արցախցի ուսանողների վարձը, գործերը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան է տեղափոխել։

«Ի սկզբանե մայր բուհ էի դիմել, սակայն լսեցինք, որ ուսման վարձի փոխհատուցում չի լինելու՝ ի տարբերություն մանկավարժական համալսարանի։ ՀՊՄՀ ընդունվելու համար 10 տարբերություն քննություն եմ հանձնել, հիմա ամբողջովին ներգրավված եմ դասապրոցեսի մեջ՝ պրակտիկաներ, քննություներ, մի խոսքով՝ ուսանողին բնորոշ կյանք»,-պատմում է Ալյոնան։

 Թե ինչ է թողել Արցախում, այդ մասին առանց հուզմունքի աղջիկը խոսել չի կարողանում. «Այն, որ Արցախի բնությունն անհամեմատելի է, դրա մասին խոսք լինել չի կարող։ Ես բնությունս ու հորս ձեռքերով սարքած տունն եմ թողել այնտեղ, հորս շիրիմն եմ թողել այնտեղ»։ Ինչպես Ալյոնան է նշում, տունը կառուցելու ժամանակ հայրը յուրաքանչյուր մանրուքին շատ ուշադիր է եղել և ամեն քարի մեջ ասես կյանք ու հոգի է դրել. «Մինչև այսօր հիշում եմ՝ ինչ ոգևորությամբ էինք տունը կառուցում, ճիշտ է՝ մեզ օգնող շինարարներ էլ կային, բայց հայրս նրանցից շատ էր աշխատում. ամեն բան իր ձեռքի տակով պիտի անցներ։ Այդ օրերը ու տունս եմ կարոտում»:

Ալյոնան մասնագիտությամբ նաև ֆոտոլուսանկարիչ և հրուշակագործ է։ Երկու տարբեր մասնագիտությունների մեջ էլ փորձում է յուրովի դրսևորվել։ Ինչպես ինքն է նշում, եթե լուսանկարչությամբ առաջ չգնա, վստահ է, որ իր անունը շատ կլսեն՝ որպես լավագույն հրուշակագործի։ Ինչպես ինքն է ասում, նպատակ է ունեցել Արցախում մի համով կետ բացել, որտեղից մարդիկ կարող էին ձեռք բերել իր պատրաստած քաղցրավենիքը։ Նպատակներից մեկն է՝ այդ ամենն իրագործել Երևանում։Հուզմունքով է նշում, որ դեռ այդ հնարավորությունը չկա. «Մեր օրերում, որպես այդպիսին, լուսանկարիչները շատ-շատ են։ Դժվար է քո տեղը գտնել և այդպես առաջ գնալ։ Մեծ լսարան ունեցող մարդկանց եմ դիմում, որպեսզի էջս գովազդեն, հավանության դեպքում էլ հենց իմ ծառայություններից օգտվեն մարդիկ։ Ինչ վերաբերում է հրուշակագործությանը, այս ոլորտում ես ինքնուս եմ, չնայած հասցրել էի արդեն բավական հաճախորդներ ունենալ։

Մինչև օրս էլ Արցախից շատերն ասում են, որ համով ձեռք ունեմ, և այդ աշխատանքս Երևանում պիտի շարունակեմ։ Նպատակներիս մեջ է՝ փոքր քայլերով նորից սկսել այդ աշխատանքը»։ Խոսեցինք նաև Հայաստանում առաջ եկած խնդիրների և մարդկանց վերաբերմունքի մասին։ Ալյոնայի խոսքով, ինչպես ամենուր, Հայաստանում էլ, բնականաբար, մարդիկ տարբեր են և, ըստ այդմ, տարբեր վերաբերմունք են ցուցաբերում արցախահայության նկատմամբ։ Նա նշում է, որ շատ են թե՛ օգնության ձեռքերը, թե՛ անտարբեր հայացքները։ «Նկատել եմ, որ շատ են տարանջատում հայաստանցիներին և արցախցիներին։ Ես կարծում եմ, որ սխալ է այդ մոտեցումը, չէ՞ որ բոլորս էլ հայ ենք։ Ճիշտ է, Արցախը հիմա ժամանակավորապես հայաթափված է, բայց Հայաստանն էլ մեր մայր Հայրենիքն է։ Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ, դրա համար կռվել է պետք։ Ադրբեջանը մեզ նման ուղղակի ստորագրությամբ մեր հայրենիքը չի վերադարձնի, Արցախի համար պայքարել է պետք»,-ասում է Ալյոնան:

ՍՅՈՒԶԻ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
21 Փետ
Մեսսին 8-րդ «Ոսկե գնդակը» նվիրել է «Բարսելոնայի» թանգարանին Պուտինը կհանդիպի Ղրղզստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի ղեկավարների հետՀութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան նավերի վրաՊետդեպի աշխատակիցներին հորդորել են հրաժարվել «մայրիկ» և «հայրիկ» բառերիցՀայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ աճել է 8.7%-ով․ ՀՀ կառավարություն Թուրքիայի հարավում ուժգին փոթորիկ է գրանցվել (տեսանյութ) iPhone-ի վերաբերյալ հայտնի առասպելը հերքվել էԱՄՆ-ն արգելափակել է Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ–ի բանաձևըԳեղարքունիքում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոն է բացվել ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշում է իր գործունեության մեկ տարին․ հաշվետվություն է ներկայացվել Վրաստանը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ․ վարչապետ Դիմակավորված անձինք ձերբակալել են Շահրամանյանի անվտանգության աշխատակցին․ «Հրապարակ» Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցերԼրագրողի հարցը զայրացրել է ՅակուբովիչինԵրևանում 41-ամյա տղամարդը հարվածներ է հասցրել ավտոտեխսպասարկման աշխատակցին, հետո հրկիզել մեքենանՄարզաշխարհում մերոնք Հայաստանը հարգել տվեցին․ Գագիկ ԾառուկյանԹուրքիայում Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով 6 մարդու են ձերբակալելԱրևմուտքը նախապատրաստում է Ուկրաինայի կապիտուլյացիանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկումԱրման Անդրեասյանն իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին (լուսանկարներ)Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան․ կընդունվի Բաքվի հռչակագիրը Անգլիայում խփել են ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագ գոլը (տեսանյութ)Հայաստանը եղել և մնում է դաշնակից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կարող է սահմանագծման գործընթացում գիտական թեմա ի հայտ գալ․ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանն ավարտին է հասցնում «Բոլթոնի ծրագիրը»Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Շոյգուի հետՓաշինյանը Փարիզում կմասնակցի Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողությանը. L' Humanité ՔՊ-ականների կասկածելի որոշումները՝ խոշորացույցի տակ. Դավիթ ՍարգսյանՀՀ–ում հայտնաբերված 1 տոննա կոկաինի գործով առ այսօր չի անցնում որևէ պետական պաշտոնյա․ ԽամոյանԱվտովթար՝ Արմավիր քաղաքում. կա վիրավորԾանրամարտի ԵԱ․ Հայաստանն առաջինն է մեդալային հաշվարկում Վրաստանում կոչ են արել ԵԽԽՎ-ին վերանայել Ադրբեջանի պատվիրակությանը վտարելու որոշումըՊուտինը խոսել է Ռուսաստան ժամանող միգրանտների մասինՄենք բավականին հանդուրժող ենք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ․ ՊուտինՊաշտոնյաների ուշագրավ գնումները՝ բյուջեի հաշվին. Գեղամ ԳևորգյանՔերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին որոշումը կբողոքարկվի․ «Փաստինֆո» Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն Զբոսաշրջիկները հայտնել են Թաիլանդում նոր վիրուսի մասինՆոր մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից (լուսանկարներ) Փաշինյանը Սինանյանին գործուղում է Ֆրանսիա Իլոն Մասկին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի Նավալնու եղբոր նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվելԵԱ․ Պոկում վարժությունից հետո Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալակիր էՄեկնարկել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու գործընթացըԱդրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա Հարձակվել են բլոգեր Արթուր Չախոյանի վրա (տեսանյութ) Միրզոյան-Բայրամով հանդիպման վայրի և ժամկետի վերաբերյալ կողմերը պայմանավորվում են. ԱԳՆ խոսնակ Բժիշկները պացիենտի աչքից հեռացրել են 12 սանտիմետրանոց որդ (լուսանկար)«Սիներջի» ընկերության հիմնադրի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել Լուկաշենկոն կոչ է արել նախապատրաստվել երրորդ համաշխարհային պատերազմին
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել