00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանինՓետրվարի 26-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է ԺնևումՄասիսում պարեկները հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն, ում գոտկատեղում եղել է ատրճանակՀայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովըԳրեթե 2 օր Գարիկը փակված էր իր մտորումների մեջ, ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր հոգուս ցավնաԱդրբեջանի ՊՆ բարբաջանքում Արարատի մարզն անվանվում է «Դավալուի շրջան», Երասխավանը՝ «Արազդայան»Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը այցելել է ԾիծեռնակաբերդՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրըԱզգային ժողովում մեկնարկեց 2024 թվականի Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիրը

«Հայաստանում ժողովրդավարությունը խարխլված է, իշխանությունն իր շահերի համար ոտնահարում է ամենաթանկարժեք բանը՝ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 5-ին Ալավերդիում իշխանազավթում տեղի ունեցավ: Այսպիսին է փորձագիտական հանրույթի կարծիքը ոչ իշխանական համայնքապետ ունեցող քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր հանրությանը՝ որ պահին ժողովուրդը ցանկանա, կհեռանանք, բայց իրականությունն այլ է. ՔՊ-ն ցանկանում է իշխանություն ունենալ ամենուր: «Հայաքվե» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը իրականացնում են ժողովրդի իշխանության բռնազավթում:

«Ալավերդիի, «Հայաքվեի» և բազմաթիվ այլ դեպքեր վկայում են այն մասին, որ չի գործում ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Տեղի է ունենում ժողովրդի իշխանության բռնազավթում: Կոնկրետ Ալավերդի համայնքում ժողովրդի քվեով քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել էր Արկադի Թամազյանը: Առանց գործող քաղաքապետի և նրա աշխատակազմի գործունեության խնդիրների վերաբերյալ իրավական հիմնավորում ներկայացնելու, առանց քաղաքական հիմնավորում ներկայացնելու, չգիտեմ, թե ինչ՝ շանտաժի, քաղաքական կոռուպցիայի, թե պաշտոն առաջարկելու ճանապարհով, իրենց կողմ մարդ «վերցնել», առանց որևէ հիմքի անվստահություն հայտնել և Ալավերդի քաղաքում իրենց ձեռքը վերցնել քաղաքային իշխանությունը, սա ոչ այլ ինչ է, քան իշխանության բռնազավթում: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբն այլևս դուրս են Սահմանադրությունից և օրենքներից, վեր են կանգնում դրանցից: Հետևապես ժողովրդավարությունն արժեք համարող բոլոր ուժերի պարտքը, պարտականությունը պետք է լինի ժողովրդին վերադարձնել իր իշխանությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը:

Սա դեպի բռնապետություն գնացող ճանապա՞րհն է: «Իհարկե, որովհետև Սահմանադրության առաջին հոդվածն ասում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է: Այս պրոցեսն այդ հոդվածի առնվազն երկու՝ իրավական և ժողովրդավարական տարրերին հակասում է: Սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է հանրաքվեների, ընտրությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Այստեղ տեղական ինքնակառավարումը, որը ժողովրդավարության ուղիղ դրսևորում է, գերեզմանվում է, ժողովրդավարության այդ սկզբունքը ոտնահարվում է ամենակոպիտ ձևով ոստիկանական ուժերի մասնակցությամբ: Ոստիկանությունը ևս, որպես պետական մարմին, աշխատում է քաղաքական իշխանության պատվերի ներքո, երբ կոպիտ միջամտություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարմանը: Ալավերդին միակ դեպքը չէ, կարող ենք հիշել Վանաձորը, Սիսիանը, Ամասիան, Վեդին և այլն: Ալավերդին «մարսելու» դեպքում հաջորդն այլ համայնքի վրա են «հարձակվելու» և այսպես շարունակ: Բոլոր ՏԻՄ-երում իրենք ուզուրպացնելու են իշխանությունը: Ժողովրդավարության փշրանքների հետևողական վերացումը բռնապետության տանող ամենաուղիղ ճանապարհն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանի քաղաքացիների կամքի դրսևորումն էր նաև «Հայաքվեի» օրինագիծը, որը մերժվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից: Սողոմոնյանն ասում է՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բովանդակային քննարկում տեղի չունեցավ: «Պետաիրավական հարցերի հանձնաժողովը գլխադասային հանձնաժողով է, որը պետք է մեր նախագծի իրավական հիմքը քննարկեր: Բայց տեղի չունեցավ իրավական հիմքի քննարկում, փոխարենը ՔՊ խմբակցության ներկայացուցիչների կողմից պոպուլիստական ճառեր հնչեցին՝ նախկինների, թալանի, բանակի, 80-ականների զենքի մասին: Այդ ամենը կապ չուներ մեր օրինագծի հետ, որն ուղղված էր դեպի ապագան:

Այն ոչ թե դատապարտում էր նախկինների, ներկաների կամ չգիտեմ ում արած-չարածը, այլ այն, որ Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը կամ Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը պետք է պատասխանատվության հանգեցնի: Այդպես էլ իրավական հիմնավորում տեղի չունեցավ, ըստ էության, միտումնավոր կերպով տապալվեց հարցի քննարկումը, ապա և ՔՊ-ի կողմից մերժվեց օրինագծի քննարկումն ԱԺ լիագումար նիստում: Այս նախագիծն Ազգային ժողով էր հասել ժողովրդի 58 հազար քվեով, այն արժանի էր քննարկվելու ԱԺ լիագումար նիստում: Սա շատ կոպիտ ոտնահարում էր ժողովրդավարության դրույթի, Սահմանադրության, իրենց իսկ ընդունած կառավարության ծրագրի: Այս մասին ասվում է, բայց իրենք ոչ մի արձագանք չեն տալիս: Սա նույնպես բռնապետության վառ դրսևորում է:

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ուղիղ ժողովրդավարության պրոցես է տեղի ունեցել, որ քաղաքացիական նախաձեռնության օրինագիծ է մտել ԱԺ, բայց այն անգամ չի քննարկվել: Մի կարևոր հանգամանք էլ կա, որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական երաշխավորությամբ եթե քաղաքացիական նախաձեռնության օրենքի նախագիծը մերժվում է իրավասու մարմնում, տվյալ դեպքում՝ խորհրդարանում, ապա պետք է դրան այլընտրանք առաջարկվի, քանի որ հարցն ակտուալ է: Առանց այդ այլընտրանքն առաջարկելու այն ուղղակի մերժվում է քաղաքական նկատառումներից ելնելով: «Հայաքվեի» օրինագծի նկատմամբ նման կեցվածքը, նրանց այս որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանում ժողովրդավարությունը խարխլված է, իշխանությունն իր շահերի համար ոտնահարում է ամենաթանկարժեք բանը՝ ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»,-ընդգծում է նա:

Բռնապետության տանող ճանապարհին ճնշվում է այլակարծությունը: Ինչպես փաստում են փորձագետները, մի քանի տասնյակ քաղբանտարկյալները դրա վառ ապացույցն են: Օրինակները շատ են, երբ կալանքն օգտագործվում է ոչ թե որպես խափանման, այլ պատժի միջոց՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյան, որն ամիսներ շարունակ կալանավորված մնաց, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյան, որի խափանման միջոցը փոփոխելու դիմումները մերժվում են, Արմեն Աշոտյան, որը ամիսներ շարունակ կալանքի տակ է, հանրային քրեական հետապնդումներ այլ հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ, որոնք համաձայն չեն իշխանության վարած քաղաքականության հետ: Արդյո՞ք այս գործողություններն ուղղված չեն քաղաքացիներին, որոնք կփորձեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել:«Յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու, ով իր ազգային-պետական շահերի ու ազատության համար փորձում է ձայն բարձրացնել, բողոք արտահայտել, թիրախավորում են, հատկապես նրանց, ովքեր ազդեցիկ են: Այդ մարդկանց նկատմամբ իրականացվում է պատիժ, կալանավորումը պատժի միջոց է: Կալանքի դեպքերը դիտարկելիս հասկանում ենք, որ դրանք ապօրինի են, դրանք իբրև թե պատշաճ վարքագիծ ապահովելու համար են, բայց իրականում կալանավորում են որպես պատիժ:

Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետը երկու տարուց ավելի կալանավորված է: Կամ, ասենք, Բրյուսովի անվան համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի դեմ քրեական գործ են հարուցում և կալանավորման հարց քննարկում միայն նրա համար, որ նա որպես դեկան ստորագրել է քննական տեղեկագիրը: Յուրաքանչյուր քաղաքացու, որը ցանկանում է իրեն դրսևորել, իր քաղաքացիական հանձնառություններն իրացնել, հարազատ մարդիկ հաստատ կասեն՝ «քեզ պե՞տք է, քեզանով հարց չի լուծվում, տեղդ նստի, գործ չունես, չես տեսնում, թե ինչեր են տեղի ունենում և այլն»: Իշխանությունը սա անում է վախի մթնոլորտ ապահովելու և իրենց պոտենցիալ բոլոր հակառակորդներին շարքից հանելու համար իրենց բռնապետությունը հաստատելու նպատակով: Հակառակ դեպքում ինչպես բացատրել, որ ԱԺ նախագահը թքում է մարդու երեսին, ոչինչ տեղի չի ունենում, Էդգար Ղազարյանին դաժանաբար ծեծում են, ծեծողների ինքնությունը պարզվում է, բայց նրանք չեն ձերբակալվում: Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ այս կարգի բռնաճնշումներ, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներ տեղի չեն ունեցել»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
25 Փետ
Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանինՓետրվարի 26-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է ԺնևումՄասիսում պարեկները հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն, ում գոտկատեղում եղել է ատրճանակ53-ամյա Նաոմի Քեմփբելը ցուցադրել է իր կազմվածքը` բաց կրծկալով (լուսանկարներ) Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային Գիտնականները հաստատել են, որ սննդակարգում ավելորդ աղը կարող է վնասել երիկամները Թրամփը մեղադրել է արքայազն Հարրիին թագավորական ընտանիքին դավաճանելու մեջ Սբ․ Գայանե վանքում մատուցվել է Սբ․ Պատարագ (տեսանյութ)Հռոմի պապը խոսել է ուկրաինական հակամարտության ավարտի մասին Քեյթ Միդլթոնը դժվարությամբ է վերականգնվում վիրահատությունից հետոՈւկրաինայի հետախուզության ղեկավարը նշել է Նավալնիի մահվան պատճառը Լեհաստանում անհայտ անձինք գետնին են լցրել 160 տոննա ուկրաինական հացահատիկ Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրԿապիտալ շինարարության բյուջեն պրոգրեսիվ աճում է. Գնել ՍանոսյանԱրտաշատում տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերությունը կառավարությունից ստացել է արտոնությունՀրդեհ Մայիսի 9-ի փողոցում Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովըՀրդեհ՝ Արարատի մարզումԼոռու մարզում փրկարարները դի են հայտնաբերելԲավարիայի տնօրենը մեկնաբանել է ակումբի՝ Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին լուրերըԻրանի հարավում հայտնի կին ահաբեկչի են ձերբակալելՁորաղբյուր գյուղի փոքր գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակըԳրեթե 2 օր Գարիկը փակված էր իր մտորումների մեջ, ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր հոգուս ցավնաԿան մարդիկ, կան հերոսներ, որոնք դուրս են ժամանակի չափումներից. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Տարադրամի փոխարժեքները փետրվարի 25-ինԱլոնսոն կարող է դառնալ Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը«Խաղաղության խաչմերուկը» կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի առումով«-46°C» ձմեռային փառատոնը հյուրընկալել էր ձմեռային արկածային տուրիզմի սիրահարներինԷլեկտրաէներգիայի անջատման հասցեները փետրվարի 26-ի համարԱդրբեջանի ՊՆ բարբաջանքում Արարատի մարզն անվանվում է «Դավալուի շրջան», Երասխավանը՝ «Արազդայան»Խորհրդարանական շաբաթԼիվերպուլը գլխավոր մարզչի պաշտոնի երեք թեկնածու ունի Ի հիշատակ Անդրանիկ Օզանյանի 159-ամյակի` Գյումրիում ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին արձանին Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են ընթանումՖրանսիայի ՊՆ ղեկավարը այցելել է ԾիծեռնակաբերդՅուրաքանչյուր տիտղոս առանձնահատուկ է․ ԽաչանովԱվտովթար՝ Արարատում․ բախվել են «Mercedes», «Nissan Altima», «Volkswagen Vento» և «IZH 21-17-220»-ըՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրըԱզգային ժողովում մեկնարկեց 2024 թվականի Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիրըԿարծում եմ, որ մենք Լա լիգայի չեմպիոն դառնալու հնարավորություն դեռ ունենք․ ՉավիԴեռևս չպարզված հանգամանքներում մահացած զինծառայող Ավագ Զաքարյանը Արարատ գյուղից էրՕդի ջերմաստիճանն այսօրվանից կսկսի նվազելՀայտնի է՝ երբ կարող է Բելինգհեմը վերադառնալ խաղադաշտԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW X»-ն ու «Nissan X-Trail»-ըՕրվա խորհուրդ. Փետրվարի 25. Պահք օր 14Փետրվարի 25-ի աստղագուշակ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայի մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին․ ՀՀ ԱԳ նախարարՓորձարկվելու է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրական շչակըՌեալ Սոսյեդադում հայտնել են, որ Զախարյանը բժշկական միջամտության կարիք չի ունենա Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել