00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանինՓետրվարի 26-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է ԺնևումՄասիսում պարեկները հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն, ում գոտկատեղում եղել է ատրճանակՀայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովըԳրեթե 2 օր Գարիկը փակված էր իր մտորումների մեջ, ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր հոգուս ցավնաԱդրբեջանի ՊՆ բարբաջանքում Արարատի մարզն անվանվում է «Դավալուի շրջան», Երասխավանը՝ «Արազդայան»Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը այցելել է ԾիծեռնակաբերդՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրըԱզգային ժողովում մեկնարկեց 2024 թվականի Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիրը

Ռազմական ուժի մեծացող գործոնը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհակարգի փոփոխության ժամանակակից փուլում տեղի է ունենում ռազմական ուժի դերակատարության կարևորում։ Եթե նախկինում միջազգային հարաբերություններում քիչ թվով թեժ կետեր կային, որոնք ռազմական էսկալացիայի աղբյուր էին, իսկ հիմնական խնդիրները լուծվում էին դիվանագիտական ջանքերի գործադրման միջոցով, ապա ներկայում էապես իրավիճակ է փոխվել, և ռազմական ուժի կիրառումը դարձել է խնդիրները լուծելու հիմնական տարբերակը։ Դրա արդյունքում էլ մոտ 32 երկիր ռազմական գործողությունների գոտի է դարձել։ Էսկալացիան տեղի է ունենում թե՛ քաղաքացիական պատերազմների, թե՛ այլ երկրների հետ հակամարտության արդյունքում։

Օրինակ՝ Մյանմարում և Սուդանում շատ թեժ քաղաքացիական պատերազմ է ընթանում, իսկ Ուկրաինայի արևել յան հատվածում և Գազայում շարունակվում է Ռուսաստանի և Իսրայելի հարձակումը։ Միևնույն ժամանակ, կան տարածքներ ու երկրներ, որտեղ շատ բարձր է ռազմական էսկալացիայի հնարավորությունը։ Փորձագետները բարձր են համարում հավանականությունը, որ ռազմական գործողություններ կարող են սկսվել Թայվանի շուրջ, իսկ այն կարող է վերածվել տարածաշրջանային խոշոր բախման՝ մեծ ազդեցություն ունենալով նաև համաշխարհային տնտեսության վրա։ Պոտենցիալ ռազմական ներխուժման կարող է ենթարկվել նաև Հայաստանը, քանի որ Ադրբեջանը նախապատրաստություններ է ձեռնարկում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում ձեռնարկելու համար։ Իսկ Հայաստանի վրա հարձակումը կարող է մեկընդմիշտ փոխել տարածաշրջանային դասավորվածությունը։ Այսպիսի պայմաններում պետությունները էականորեն մեծացնում են իրենց ռազմական ծախսերը և զարկ են տալիս ռազմական արդյունաբերության զարգացմանը։ Եվ, օրինակ՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան ու Գերմանիան, որոնք ժամանակի ընթացքում խուսափել են մեծ ռազմական ծախսերից, հիմա ռեկորդային չափերի են հասցնում իրենց ռազմական բյուջեն։

Ռազմական ուժի՝ առաջնահերթ նշանակություն ձեռք բերելու պարագայում էապես աճում են զենքի ու սպառազինությունների արտահանման ու մատակարարման ծավալները։ Օրինակ՝ ԱՄՆ-ը ահռելի քանակի զենք է մատակարարում մի կողմից՝ Ուկրաինային ու Իսրայելին, մյուս կողմից էլ՝ Թայվանին։ Իսկ եվրոպական երկրներն էլ իրենց հերթին են սպառազինություններ մատակարարում Ուկրաինային։ Եթե չլինեն սպառազինությունների մատակարարումները, ապա Ուկրաինան չի դիմանա ռուսական ռազմական մեքենայի ճնշմանը։ Ընդհանուր առմամբ, խնդիր է դարձել սեփական անվտանգությունը միայն դրսի մատակարարումներից կախվածության մեջ դնելը։ Այս իրողությունը մասնավորապես առնչվում է նաև Հայաստանին, քանի որ հայկական կողմը այլ երկրներից մատակարարումները կազմակերպելու հետ կապված կարող է խնդիրներ ունենալ։

Հայաստանը 400 մլն դոլարի գումար է վճարել ռուսական կողմին, սակայն դրա դիմաց չի կարողանում սպառազինություններ ձեռք բերել։ Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանից ենք զենք ձեռք բերում, սակայն այդ զենքերի տեղափոխման հետ կապված լոգիստիկ խնդիրներ են առաջանում։ Իսկ երբ Վրաստանով ֆրանսիական արտադրության մի քանի զրահամեքենա է ներկրվում Հայաստան, դա համարվում է մեծ հաջողություն։ Այսպիսի իրադարձությունների ֆոնին երկրորդական պլան է մղվել սեփական ռազմարդյունաբերության զարգացման հարցը։

Ճիշտ է, շատ է խոսվում Հայաստանի ռազմարդյունաբերությունը զարգացնելու և հայկական սպառազինություններ արտադրելու մասին, Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակ առ ժամանակ այդ հարցով նիստեր է անցկացնում, խրոխտ ելույթներ է ունենում, սակայն այդ ելույթներն այդպես էլ մնում են հայտարարությունների մակարդակի։ Ու այդպես էլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանում որևէ լուրջ ռազմական արտադրանք չթողարկվեց, որը նաև արտահանման պահանջարկ կունենար։ Ժամանակին իր ուղիղ եթերների ժամանակ վերջինս խոսում էր հայկական արտադրության «գաղտնի զենքի» մասին, որի ուժն այդպես էլ չտեսանք։ Նույն հայկական արտադրության ԱԹՍ-ների պատմությունն է կրկնվում, երբ իշխանության ներկայացուցիչները դրանց վերաբերյալ տեսանյութեր էին տարածում, փիառվում էին, շատ մարդկանց էլ թվում էր, թե մեր անվտանգությունն ապահովված է։

Այնինչ, իրադարձությունները պայթեցրին փիառի այդ փուչիկը, քանի որ հայկական անօդաչուները ռազմական գործողությունների ժամանակ այդպես էլ ցույց չտվեցին իրենց արդյունավետությունը թշնամուն հակազդելու գործում։ Պարզ է, որ ռազմարդյունաբերության համալիրը շարժման մեջ դնելու համար մեծ ռեսուրսներ ու ժամանակ է հարկավոր։ Բայց այդ գործը թեթևացնելու համար կարելի է տեխնոլոգիաներ բերել այլ երկրներից, համատեղ արտադրություն հիմնել։ Հայաստանը տարբեր երկրների հետ ռազմական համագործակցության դաշտ է ստեղծել, սակայն չկան քայլեր համատեղ նախաձեռնությունների շուրջ։ Թերևս ՀՀ իշխանությունները միշտ հեշտ ուղիներն են փնտրում, օրինակ՝ զենք ներկրել ու դրանով սահմանափակվել։ Ընդ որում՝ երբեմն կասկածելի որակի ու արդյունավետության զենք:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
25 Փետ
Զելենսկին խոսել է Պուտինի հետ անձնական հանդիպման մասին Խոյ համայնքում անվճար ուսանողական երթուղի է գործելու Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանինՓետրվարի 26-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է ԺնևումՄասիսում պարեկները հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն, ում գոտկատեղում եղել է ատրճանակ53-ամյա Նաոմի Քեմփբելը ցուցադրել է իր կազմվածքը` բաց կրծկալով (լուսանկարներ) Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային Գիտնականները հաստատել են, որ սննդակարգում ավելորդ աղը կարող է վնասել երիկամները Թրամփը մեղադրել է արքայազն Հարրիին թագավորական ընտանիքին դավաճանելու մեջ Սբ․ Գայանե վանքում մատուցվել է Սբ․ Պատարագ (տեսանյութ)Հռոմի պապը խոսել է ուկրաինական հակամարտության ավարտի մասին Քեյթ Միդլթոնը դժվարությամբ է վերականգնվում վիրահատությունից հետոՈւկրաինայի հետախուզության ղեկավարը նշել է Նավալնիի մահվան պատճառը Լեհաստանում անհայտ անձինք գետնին են լցրել 160 տոննա ուկրաինական հացահատիկ Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրԿապիտալ շինարարության բյուջեն պրոգրեսիվ աճում է. Գնել ՍանոսյանԱրտաշատում տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերությունը կառավարությունից ստացել է արտոնությունՀրդեհ Մայիսի 9-ի փողոցում Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովըՀրդեհ՝ Արարատի մարզումԼոռու մարզում փրկարարները դի են հայտնաբերելԲավարիայի տնօրենը մեկնաբանել է ակումբի՝ Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին լուրերըԻրանի հարավում հայտնի կին ահաբեկչի են ձերբակալելՁորաղբյուր գյուղի փոքր գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակըԳրեթե 2 օր Գարիկը փակված էր իր մտորումների մեջ, ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր հոգուս ցավնաԿան մարդիկ, կան հերոսներ, որոնք դուրս են ժամանակի չափումներից. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Տարադրամի փոխարժեքները փետրվարի 25-ինԱլոնսոն կարող է դառնալ Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը«Խաղաղության խաչմերուկը» կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի առումով«-46°C» ձմեռային փառատոնը հյուրընկալել էր ձմեռային արկածային տուրիզմի սիրահարներինԷլեկտրաէներգիայի անջատման հասցեները փետրվարի 26-ի համարԱդրբեջանի ՊՆ բարբաջանքում Արարատի մարզն անվանվում է «Դավալուի շրջան», Երասխավանը՝ «Արազդայան»Խորհրդարանական շաբաթԼիվերպուլը գլխավոր մարզչի պաշտոնի երեք թեկնածու ունի Ի հիշատակ Անդրանիկ Օզանյանի 159-ամյակի` Գյումրիում ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին արձանին Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են ընթանումՖրանսիայի ՊՆ ղեկավարը այցելել է ԾիծեռնակաբերդՅուրաքանչյուր տիտղոս առանձնահատուկ է․ ԽաչանովԱվտովթար՝ Արարատում․ բախվել են «Mercedes», «Nissan Altima», «Volkswagen Vento» և «IZH 21-17-220»-ըՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրըԱզգային ժողովում մեկնարկեց 2024 թվականի Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիրըԿարծում եմ, որ մենք Լա լիգայի չեմպիոն դառնալու հնարավորություն դեռ ունենք․ ՉավիԴեռևս չպարզված հանգամանքներում մահացած զինծառայող Ավագ Զաքարյանը Արարատ գյուղից էրՕդի ջերմաստիճանն այսօրվանից կսկսի նվազելՀայտնի է՝ երբ կարող է Բելինգհեմը վերադառնալ խաղադաշտԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW X»-ն ու «Nissan X-Trail»-ըՕրվա խորհուրդ. Փետրվարի 25. Պահք օր 14Փետրվարի 25-ի աստղագուշակ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայի մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին․ ՀՀ ԱԳ նախարարՓորձարկվելու է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրական շչակը
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել