00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Երևանում գրքի տոնը նշվեց գրքերի բացօթյա տոնավաճառով, պոեզիայի ընթերցումներով Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանինՓետրվարի 26-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է ԺնևումՄասիսում պարեկները հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն, ում գոտկատեղում եղել է ատրճանակՀայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովըԳրեթե 2 օր Գարիկը փակված էր իր մտորումների մեջ, ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր հոգուս ցավնաԱդրբեջանի ՊՆ բարբաջանքում Արարատի մարզն անվանվում է «Դավալուի շրջան», Երասխավանը՝ «Արազդայան»Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը այցելել է ԾիծեռնակաբերդՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը

«Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը». Անդրեյ Այվազյանը և նրա քեռին՝ Արցախը, զոհվել են հայրենի հողը պաշտպանելիս․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Արցախն անվերջանալի պատերազմի միջով են անցնում: Պատերազմից հետո թվում էր, թե մի փոքր հանդարտվել է ամեն ինչ, բայց հետո 2022 թ.-ի սեպտեմբերյան ագրեսիան եղավ Հայաստանի սահմանին: Սակայն երբեք չէինք հավատա, որ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին փոխվելու է մեր պատմության ընթացքը: Անդրեյը մեկն էր արցախցի այն տղաներից, որոնք անմահացան Արցախում, որոնք մինչև կյանքի վերջին պահը պայքարեցին Արցախի լինելիության համար ու չտեսան ամենասարսափելին: Անդրեյ Այվազյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղում: Նա տան հինգ երեխաներից մեկն է, ունի երեք քույր և մեկ եղբայր: Անդրեյի մասին զրուցել ենք կրտսեր եղբոր՝ Վիտյայի հետ: Զրույցն ավելի շուտ էինք նախանշել, սակայն այն ամեն անգամ հետաձգվում էր, ժամանակ էր պետք մտքերը կարգի բերելու, ինչ-որ տեղից ուժ գտնելու համար: Բայց Վիտյան անսահման շատ էր ուզում պատմել եղբոր ու նրա տեսակի մասին: Վիտյայի և Անդրեյի տարիքային տարբերությունը մեկ տարի է: Մեծն Անդրեյն է: Բայց Վիտյան ասում է՝ երբ գյուղում միասին շրջում էին, մարդիկ երբեմն շփոթում էին իրենց:

«Շատ աշխույժ էր: Անգամ, երբ գյուղի փողոցով անցնում էր կամ կանգնում զրուցելու, մարդիկ ուրախանում էին, գիտեին, որ հիմա մի կատակ կպատմի, մի բան կասի: Շատ աշխույժ, կենսուրախ ու կյանքով լեցուն էր եղբայրս: Ով իրեն ճանաչում է, նույնը կասի»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Վիտյան:

2015 թ.-ին Անդրեյը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության՝ Ջրական: 2016 թ.-ին մասնակցում է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: Զորացրվելուց հետո որպես պայմանագրային զինծառայող ծառայության է անցնում Հաթերքի զորամասում: Մի քանի տարի ծառայելուց հետո դուրս է գալիս պայմանագրային զինծառայությունից: Երբ սկսվում է 2020 թ.-ի 44-օրյա պատերազմը, Անդրեյը մեկնում է ռազմի դաշտ՝ իր տունն ու ընտանիքը պաշտպանելու: Իսկ պատերազմի ավարտից հետո նորից պայմանագրային ծառայության է անցնում, այս անգամ՝ Սրխավենդի զորամասում: Վիտյան ասում է՝ երկու-երեք օր էր մնացել, որ դիրքերից իջներ Անդրեյը, բայց պատերազմ սկսվեց. «Անդրեյն ու մեր քեռին ծառայության անցան Սրխավենդի զորամասում: Երկուսով նույն զորամասում էին ծառայում, նույն դիրքում էլ անմահացան: Ցանկանում էին իրար կողքի լինել, միասին ծառայել: Բայց լրիվ հակառակը տեղի ունեցավ: Իրար հետ անմահացան նույն դիրքում սեպտեմբերի 19-ին»:

Վիտյայի խոսքով, դիրքում եղել է 8 հոգի: «Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, իրենց հետ այլևս կապ չկար, մյուս կողմից էլ՝ ամեն ինչ անում էինք, որ տան անդամներին ապահով տեղ տեղափոխենք: Ամեն ինչ իրար էր խառնվել: Երբ սկսվել են ռազմական գործողությունները, ութ տղաներից հինգը, այդ թվում՝ եղբայրս ու քեռիս, պայքարել են մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը, մինչ ի մահ: Տղերքը «բոյ» են տվել: Երբ զինամթերքը վերջանում է, տղաները տեղավորվում են խրամատներում: Իսկ հետո արդեն գիտեք, թե ինչ է լինում: Ասում են, որ թշնամու մեկ տասնյակից ավելի զինվոր է մտնում իրենց խրամատ: Երբ եղբորս տեսա, նրա ամբողջ մարմնի վրա փամփուշտի հետքեր էին»: Վիտյան հիմա հաճախ է հիշում՝ եղբայրը միշտ ասում էր, որ եթե պատերազմ սկսվի, դիրքից դուրս չեն գալու, կռվելու են մինչև վերջ: Իսկ հիմա Անդրեյն ու քեռին՝ Արցախը, Եռաբլուրում են, իրար կողքի:

«Շատ դժվար օրեր էին, բոլորին իրար էի խառնել՝ Կարմիր խաչ, կառավարություն, մարդու իրավունքների պաշտպան, որ նրանց տեղափոխենք Հայաստան: Որևէ մեկը ոչինչ չէր կարողանում անել, ի վերջո, Կարմիր խաչի օգնությամբ տղաներին բերեցինք Եռաբլուր»: Վիտյան ասում է՝ ով ճանաչում էր Անդրեյին, նրա մահն իր սեփական վիշտն էր համարում, իր կորուստը: Հիմա Վիտյայի համար կարևոր է, որ մարդիկ հիշեն բոլոր այն տղաներին, որոնք հանուն հայրենիքի իրենց կյանքն են զոհել և դա գիտակցաբար են արել, գնացել են իմացյալ մահվան: Անդրեյի ընտանիքը հաստատվել է Հայաստանում: Եղբայրն ասում է՝ Հայաստանում են և չեն մտածում այլ տեղ գնալու մասին, քանի որ «տղերքն այստեղ են»:

«Ես այստեղից ուրիշ գնալու տեղ չունեմ: Հիմա ծանր օրեր են տարբեր առումներով, բայց ամենամեծ ցավը տղերքի չլինելն է: Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը: Հիմա ինձ ապրելու ուժ տալիս է եղբայրս, քեռիս, ընտանիքս: Իմ եղբայրն է ինձ ամեն առավոտ ուժ տալիս, որ վեր կենամ անկողնուցս և այդ օրն էլ ապրեմ: Հույս ունեմ, որ մի օր վերադառնալու եմ տուն, իմ հայրենիք: Հայաստանն էլ է իմ հայրենիքը, ես երբեք հակառակը չեմ ասել ու չեմ ասի, երբեք, բայց քո տունն ու անկյունն այլ է: Հիմա իմ ցանկությունն ու նպատակն է, որ մեր տղաներին ճանաչեն, ճանաչեն բոլոր նրանց, ովքեր մինչև վերջին շունչը պայքարեցին հանուն հայրենիքի, ի՞նչ իմանային, որ վերջն այսպիսին է լինելու: Իրենք պայքարում էին իրենց ընտանիքների համար, տղերքն իրենց ընտանիքներին ասում էին, որ իրենք գնալու տեղ չունեն, Արցախում են մնալու, Արցախում են իրենց կյանքը շարունակելու»: Տղաների մասին նյութերի վերջին պարբերությունը պարգևատրումներինն է, բայց այս դեպքում, երբ հարցնում եմ մեդալների մասին, ինքս ինձ սաստում եմ՝ ախր, ի՞նչ մեդալ, ո՞վ պիտի տար այդ մեդալը: Արցախի «լուծարված» համարվող Հանրապետությո՞ւնը, Հայաստանի Հանրապետությո՞ւնը: Թող որ լիներ այն հողը, որի համար անմահացան տղաները, ու ոչ ոք մեդալ չստանար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
25 Փետ
Երևանում գրքի տոնը նշվեց գրքերի բացօթյա տոնավաճառով, պոեզիայի ընթերցումներով Զելենսկին խոսել է Պուտինի հետ անձնական հանդիպման մասին Խոյ համայնքում անվճար ուսանողական երթուղի է գործելու Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանինՓետրվարի 26-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է ԺնևումՄասիսում պարեկները հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն, ում գոտկատեղում եղել է ատրճանակ53-ամյա Նաոմի Քեմփբելը ցուցադրել է իր կազմվածքը` բաց կրծկալով (լուսանկարներ) Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային Գիտնականները հաստատել են, որ սննդակարգում ավելորդ աղը կարող է վնասել երիկամները Թրամփը մեղադրել է արքայազն Հարրիին թագավորական ընտանիքին դավաճանելու մեջ Սբ․ Գայանե վանքում մատուցվել է Սբ․ Պատարագ (տեսանյութ)Հռոմի պապը խոսել է ուկրաինական հակամարտության ավարտի մասին Քեյթ Միդլթոնը դժվարությամբ է վերականգնվում վիրահատությունից հետոՈւկրաինայի հետախուզության ղեկավարը նշել է Նավալնիի մահվան պատճառը Լեհաստանում անհայտ անձինք գետնին են լցրել 160 տոննա ուկրաինական հացահատիկ Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրԿապիտալ շինարարության բյուջեն պրոգրեսիվ աճում է. Գնել ՍանոսյանԱրտաշատում տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերությունը կառավարությունից ստացել է արտոնությունՀրդեհ Մայիսի 9-ի փողոցում Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովըՀրդեհ՝ Արարատի մարզումԼոռու մարզում փրկարարները դի են հայտնաբերելԲավարիայի տնօրենը մեկնաբանել է ակումբի՝ Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին լուրերըԻրանի հարավում հայտնի կին ահաբեկչի են ձերբակալելՁորաղբյուր գյուղի փոքր գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակըԳրեթե 2 օր Գարիկը փակված էր իր մտորումների մեջ, ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր հոգուս ցավնաԿան մարդիկ, կան հերոսներ, որոնք դուրս են ժամանակի չափումներից. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Տարադրամի փոխարժեքները փետրվարի 25-ինԱլոնսոն կարող է դառնալ Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը«Խաղաղության խաչմերուկը» կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի առումով«-46°C» ձմեռային փառատոնը հյուրընկալել էր ձմեռային արկածային տուրիզմի սիրահարներինԷլեկտրաէներգիայի անջատման հասցեները փետրվարի 26-ի համարԱդրբեջանի ՊՆ բարբաջանքում Արարատի մարզն անվանվում է «Դավալուի շրջան», Երասխավանը՝ «Արազդայան»Խորհրդարանական շաբաթԼիվերպուլը գլխավոր մարզչի պաշտոնի երեք թեկնածու ունի Ի հիշատակ Անդրանիկ Օզանյանի 159-ամյակի` Գյումրիում ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին արձանին Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են ընթանումՖրանսիայի ՊՆ ղեկավարը այցելել է ԾիծեռնակաբերդՅուրաքանչյուր տիտղոս առանձնահատուկ է․ ԽաչանովԱվտովթար՝ Արարատում․ բախվել են «Mercedes», «Nissan Altima», «Volkswagen Vento» և «IZH 21-17-220»-ըՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրըԱզգային ժողովում մեկնարկեց 2024 թվականի Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիրըԿարծում եմ, որ մենք Լա լիգայի չեմպիոն դառնալու հնարավորություն դեռ ունենք․ ՉավիԴեռևս չպարզված հանգամանքներում մահացած զինծառայող Ավագ Զաքարյանը Արարատ գյուղից էրՕդի ջերմաստիճանն այսօրվանից կսկսի նվազելՀայտնի է՝ երբ կարող է Բելինգհեմը վերադառնալ խաղադաշտԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW X»-ն ու «Nissan X-Trail»-ըՕրվա խորհուրդ. Փետրվարի 25. Պահք օր 14Փետրվարի 25-ի աստղագուշակ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Վալենսիայի մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին․ ՀՀ ԱԳ նախարար
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել