00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
44-օրյա պատերազմում վիրավորված Աբիգ Մարգարյանը բուժում կստանա Մոսկվայում․ հատկացվել է 4,2 մլն դրամ Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ստորագրել են մի շարք պայմանագրեր2 մլրդ դրամը գերազանցող գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունըՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը շուտով կլինի ՀՀ-ում, գիշերային հեռադիտակների մի մասն արդեն ստացել եքԱրդյոք կաշառքի մեջ ներգրավված կինը ձեռք է բերել է նաև Ֆիզիոթերապիայի ինստիտուտը․ hարց Առողջապահության նախարարինԹուրքիան, Արևմուտքն ու Փաշինյանը Հայաստանը ցանկանում են դարձնել «Ուկրմենիա»․ ՇարմազանովՏեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի և Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցըՀՀ-ին առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն. Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Մերձդաշտյա ճանապարհներով հնձեք եղեգները ու հասեք օդանավակայան․ Փաշինյանը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին

Փաշինյանին ներկայացվել է ԲՏԱ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Զեկույցներով հանդես են եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալները:

Զեկուցվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների քանակը 2022 թվականի համեմատ այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով կրկնապատկվել է: Ոլորտի աշխատակիցների թիվն աճել է 30 տոկոսով: Նախորդ տարվա ընթացքում արտահանվել է ընկերությունների արտադրանքի 82 տոկոսը, իսկ այս տարի այդ թիվը հասել է 92 տոկոսի:

Ներկայացվել է ՀՀ տարածքում «Բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի» 2022-2024 թթ. ներդրման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացիկ վիճակը: Ըստ նախատեսված պլանի՝ 2023 թ. ամբողջությամբ ներկրվել են համակարգի 5 ստացիոնար սպասարկվող և 5 շարժական կայանների համար պահանջվող հիմնական տեխնիկական միջոցները: Ներկայում կառուցվել և շահագործման են հանձնվել ստացիոնար սպասարկվող կայանները, ավարտական փուլում են գտնվում շարժական կայանների հավաքման աշխատանքները, որոնք կավարտվեն 2024թ. 1-ին եռամսյակում: Ընդգծվել է, որ համակարգի ներդրումից հետո մշտադիտարկման արդյունքում եթերի բոլոր տեսակի խափանումներին ԲՏԱ նախարարությունը կարձագանքի:

Անդրադառնալով հանրապետությունում լայնաշերտ ինտերնետ կապի ներդրմանը՝ պատասխանատուները նշել են, որ մինչև 2026 թվականը բնակավայրերի 80 տոկոսում կապահովվի լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիություն:

Վարչապետին ներկայացվել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված կատարված աշխատանքները: Ըստ նախատեսված պլանի՝ 2023 թվականին ՀՀ-ում ստեղծվել է արբանյակի կառավարման կենտրոնը, կենտրոնի օպերատորները վերապատրաստումներ են անցել արտերկրում։ Ընդունիչ կայանի սարքավորումները ներկրվել են ՀՀ և կատարվել են տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի 2-րդ արբանյակի արձակման ծրագրին, որը ՀՀ տիեզերական գործունեության ոլորտի ռազմավարության բաղկացուցիչ մաս է։ Ռազմավարության նախագիծը լրամշակվելուց հետո կներկայացվի Կառավարության հաստատմանը:

Ներկայացվել է ԲՏԱ էկոհամակարգի կարողությունների զարգացմանն ուղղված գործունեությունը՝ ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը, պետության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրերի արդյունքները։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրին, որով ֆինանսավորվում և ռեսուրսներ են տրամադրվում սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ առևտրայնացնելու իրենց գաղափարները։ 2023 թ. ծրագրի «Գաղափարի փուլ» բաղադրիչով հաղթող է ճանաչվել 9 կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է մինչև 5 մլն դրամ, իսկ «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով՝ 17 կազմակերպություն, յուրաքանչյուրին տրամադրվել է մինչև 10 մլն դրամ:

Մեկ այլ՝ «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրն աջակցում է սփյուռքի մեր հայրենակիցների մասնագիտական հայրենադարձությանը՝ պայմաններ ստեղծելով նրանց գիտական և մասնագիտական ներուժը ներդնելու Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։

Հայկական բարձր տեխնոլոգիական ներուժի ու արտադրանքի ճանաչելիության և հեղինակության բարձրացման, ոլորտային ընկերությունների արտադրանքի առաջխաղացման նպատակով նախարարության աջակցությամբ հայկական ոլորտային ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են արտերկրում կայացած 4 և ՀՀ-ում կազմակերպված 2 միջազգային ցուցահանդեսների:

Ըստ «Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքս» նոր զեկույցի տվյալների՝ Հայաստանը 2023թ. բարելավել է դիրքերը 3 հորիզոնականով՝ զբաղեցնելով 57-րդ տեղն աշխարհում՝ տարածաշրջանում մնալով առաջատարը:

Անդրադառնալով ոլորտին տրամադրվող պետական աջակցության ծրագրերին, ներկայացվել է «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը, որով հարկային արտոնություն է տրամադրվում սկսնակ կազմակերպություններին: 2023թ. միայն արտոնության հավաստագիր է ստացել 1633 կազմակերպություն և անհատ ձեռնարկատերեր: Ընդհանուր առմամբ՝ օրենքի գործունեության ընթացքում արտոնությունից օգտվել են 4133 կազմակերպություն և անհատ ձեռնարկատերեր։

Անդրադարձ է կատարվել նաև նոր աշխատակիցներ ներգրավող ընկերություններին աշխատավարձերի եկամտահարկի 50 տոկոսի վերադարձի ծրագրին, որում ընդգրկվել են տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք սկսած 2022թ. մարտի 1-ից ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող։ Ծրագրի շահառու 47 կազմակերպությունների վճարվել է շուրջ 7,8 մլրդ դրամի չափով պետական աջակցություն։

Դրամի արժևորման հետևանքով տեխնոլոգիական ընկերությունների կրած վնասների փոխհատուցման համար էլ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ մեկանգամյա նպատակային պետական աջակցության շահառու ճանաչված 330 տնտեսավարող սուբյեկտի տրամադրվել է 7,4 մլրդ դրամի աջակցություն:

Թվայնացման ոլորտում կատարված աշխատանքների հետ կապված նշվել է, որ տեղի է ունեցել թվայնացման գործընթացների ինստիտուցիոնալացում և դերային բաշխումներ՝ հստակեցնելով ՀՀ ԲՏԱ նախարարության դերը՝ որպես քաղաքականություն մշակող, Հայաստանի տեղեկատվական համակարգերի խորհրդի դերը՝ որպես համակարգող և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության դերը որպես աջակցություն իրականացնող մարմին: Արդեն իսկ մշակված են թվային ծառայությունների ստանդարտները, իրականացվում են ներդրման աշխատանքներ:

Նախարարության փորձագիտական խումբը ստեղծել է «Ծառայությունների թվայնացման ստանդարտներ» և «Թվայնացման ուղեցույց» հարթակները, մշակվել է «Ես եմ» ազգային նույնականացման միասնական հարթակի նախատիպը, ստորագրվել է հուշագիր Էլեկտրոնային ստորագրության համակարգերի վերաբերյալ: 2024թ. նախատեսվում է իրականացնել «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագիրը, որը միտված է միասնական թվային միջավայրի ձևավորմանը և «Արհեստական բանականության կենտրոնի արդիականացում» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ենթակառուցվածքի ստեղծում և գերհամակարգչի ձեռքբերում: Նախատեսվում է ստեղծել նաև արհեստական բանականության կենտրոն:

Տեղեկացվել է, որ նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» 2023 թ․ ծրագրի առաջին փուլի դասընթացների արդյունքում մասնակիցներից 25-ի հետ արդեն կնքվել է աշխատանքային պայմանագիր, 31-ն առաջընթաց է գրանցել աշխատանքում։ Ծրագրի 2-րդ փուլով նախատեսվում է իրականացնել դասընթացներ ևս 850 մասնակցի համար, որի արդյունքում նրանք հնարավորություն կունենան գտնել աշխատանք ոլորտային կազմակերպություններում կամ կարիերայի առաջընթաց ունենալ իրենց աշխատավայրում։

Վերապատրաստման դասընթացներն իրականացնող ընկերությունները պարտավորվում են դասընթացների մասնակիցներին ապահովել աշխատանքային պայմանագրերով, որոնց ժամկետը առնվազն 6 ամիս է: 2020-2022թթ. ընթացքում ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 8912 մասնագետ:

«Ինժեներական քաղաք» ծրագրի շրջանակում Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման շինարարությունը մեկնարկել է 2023թ. հուլիսի 10-ին: Ներկայում Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ են ստացել 14 կազմակերպություններ։ Ռեզիդենտի կարգավիճակ ստացած ընկերությունները հնարավորություն կունենան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու համար։ Նրանց հասանելի կլինեն նաև համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներն ու արտադրական մեքենաները։

Ինժեներական քաղաքում հատկացվել է հողատարածք Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի (ՀԱԳԿԿ) շենքը կառուցելու համար. աշխատանքները մեկնարկել են:

Հաջորդիվ ներկայացվել է «ՀայՓոստ» ՓԲԸ գործունեությունը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ Համաշխարհային Փոստային Միության 2023թ. Փոստային զարգացվածության ցուցանիշով Հայաստանը 48-րդից բարձրացել է 40-րդ հորիզոնական։ Համաշխարհային փոստային միության անդամ 192 երկրների նոր վարկանիշներով «ՀայՓոստ»-ը տարածաշրջանում դարձել է առաջատար: Հայաստանի 16 բնակավայրերում գործարկվել է ծանրոցների «Տուն առաքում» ծառայությունը: Կրճատվել են առաքման ժամկետները: Արդիականացվել Է HayPost+ բջջային հավելվածը: Արդիականացվել է 8 փոստային բաժանմունք: Նշվել է, որ «ՀայՓոստ»-ն այս տարի գործունեության արդյունքում արձանագրել է 873 մլն դրամի շահույթ: Նախորդ տարի ընկերությունն ունեցել էր 730 մլն դրամի վնաս:

Զեկուցվել են նաև հեռուստաընկերությունների՝ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանն ունեցած պարտքի մարման գործընթացների մասին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը տնտեսության առանցքային և աճող ճյուղ է: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է ՏՏ բնագավառի շարունակական զարգացման ու աճի ապահովմանն ուղղված քայլերի և ծրագրերի իրականացումը: Վարչապետը նախարարության աշխատակազմի ուշադրությունն է հրավիրել մի շարք առանցքային թեմաների վրա:

Մասնավորապես, Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ինժեներական քաղաքում գերհամակարգիչը տեղադրելու, թվայնացման, հանրապետությունում լայնաշերտ ինտերնետ կապի ապահովման գործընթացին և այլ ծրագրերի, պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Վարչապետն առանձնակի շեշտել է երիտասարդների շրջանում ՏՏ ոլորտի ծրագրերի իրականացման ընդլայնման ու առկա լավ գաղափարները կյանքի կոչելու միջոցառումներն ընդլայնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հետևողական լինել հեռուստաընկերությունների կողմից ՀՀՌՑ-ին ունեցած պարտքը մարելու հարցում և այդ ուղղությամբ տանել անհրաժեշտ աշխատանք:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
23 Փետ
ԿԳՄՍ նախարարության մասնագետներն այցելել են Վայոց ձորի պատմության և մշակույթի հուշարձանների տարածք44-օրյա պատերազմում վիրավորված Աբիգ Մարգարյանը բուժում կստանա Մոսկվայում․ հատկացվել է 4,2 մլն դրամ Անդամակցության կասեցման մասին հայտարարություններ չենք ստացել Երևանից. ՀԱՊԿՊապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ստորագրել են մի շարք պայմանագրերՀնարավո՞ր է` թվային թանգարաններ ունենանք որոշ ժամանակ անց. Գաբրիելյանը՝ փոխնախարարին«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողներից մեկի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում»2 մլրդ դրամը գերազանցող գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունըՉարենցավանի արագաչափի մոտ բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-նՎիճաբանություն, ծեծ Փարպեցու փողոցում. 57-ամյա տղամարդը մահացել էՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը շուտով կլինի ՀՀ-ում, գիշերային հեռադիտակների մի մասն արդեն ստացել եքՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 22-ից 23-ըՀՀ ՀՕՊ համալրումը ՀՀ-ի երկնքի անվտանգության համար է, այլ ոչ թե որևէ դաշնակցի. Պապիկյան 30 նոր ավտոբուս կհամալրի մայրաքաղաքի երթուղային ցանցըԱրդյոք կաշառքի մեջ ներգրավված կինը ձեռք է բերել է նաև Ֆիզիոթերապիայի ինստիտուտը․ hարց Առողջապահության նախարարինԹուրքիան, Արևմուտքն ու Փաշինյանը Հայաստանը ցանկանում են դարձնել «Ուկրմենիա»․ ՇարմազանովՏեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի և Սեբաստիան Լըկորնյուի առանձնազրույցըՀՀ-ին առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն. Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառում Մերձդաշտյա ճանապարհներով հնձեք եղեգները ու հասեք օդանավակայան․ Փաշինյանը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին Տարադրամի փոխարժեքները փետրվարի 23-ինՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը համակարգային և հեռահար բնույթ ունի․ ՊապիկյանՄարմնամարզության ընտրանու 3 անդամ աշխարհի գավաթի եզրափակչում է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Յոնաս Սուրվիլայի հետԱրարատի մարզի գյուղերից մեկում ծնողները 9-ամյա տղային տանը հայտնաբերել են մահացածՍպանություն՝ Երևանում. կասկածյալը, ով մահացածի որդին է, չկարողացավ ոստիկաններից ճողոպրել Հարկ չեք տալիս՝ ոտքով ու Զանգուի ձորով հասեք Երևան, ճամփաները ո՞վ ա սարքելՄարտունեցիները նկատե՞լ են, որ իրենց քաղաքում նոր բժշկական կենտրոն է կառուցվել․ Փաշինյանը՝ արտագնա աշխատողներին հարկելու մասինՆերքին Հանդում վերջին սադրանքը աստիճանաբար տեղափոխվեց հակառուսական բախումների դաշտ. ԱբրահամյանՄակունցը հայ երիտասարդներին ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունների հիմնական ուղղությունները ՈՒՂԻՂ. Սուրեն Պապիկյանը և Սեբաստիեն Լըկորնյուն հանդես են գալիս համատեղ հայտարարությամբԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԱռատ ձյան և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համարՀայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ ՓաշինյանՍեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը` ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Թանկարժեք մետաղների գներՄենք ավելի քան կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը․ ՓաշինյանՆավթի գներն աճել ենԱդրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է․ Փաշինյան Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն ԼըկորնյուինՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը Օրվա խորհուրդ. Փետրվարի 23. Պահք օր 12«Հրապարակ». Ինչո՞վ են պայմանավորված վերջին սրացումները«Հրապարակ». Պատերազմի ժամանակ վնասված տեխնիկայի գումարը նոր են փոխհատուցում«Ժողովուրդ». Արցախի նախագահը ճակատագրական որոշումն ուղարկել է Նիկոլ Փաշինյանին. նոր զարգացումներ«Հրապարակ». Արմեն Աշոտյանի քննիչը պարգեւատրվել է«Ժողովուրդ». Նուարդ Վարդանյանի հայտարարագրում կեղծի՞ք կա«Ժողովուրդ». Ինչո՞ւ են լռում իրավապահ մարմինները, երբ ՔՊ-ական պատգամավորը «ցեխ է շպրտում» իրենց գործունեության վրա«Հրապարակ». Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիս
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել