00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ավանում գտնվող կրթարանում անչափահասներին ծեծում են, դեղեր խմեցնում եւ սովամահ անում

Ավանի բնակիչները դիմել են Կաթողիկոսին, Ոստիկանապետին ու կրթության եւ գիտության նախարարին։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին,

ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանին,

ՀՀ Կրթության և Գիտության նախարար պրն. Ա.Աշոտյանին

Բ Ա Ց Ն Ա Մ Ա Կ

Մխիթարյան երախտավոր հայրերի վաստակը և ներդրումը հայ իրականության մեջ մեզ հայտնի են հայոց պատմությունից ու մշակույթից: Անկախացումից հետո նրանցից ոմանց վերափոխված ու վտանգավոր գործունեությունը նկատելի եղավ նաև Հայաստանում:

Ոչ վաղ անցյալում էր, որ մխիթարյանները կարողացան հաստատվել նաև մեր թաղամասում՝ Ավան թաղամասի Թամրուչի-36 հասցեում, հիմնելով կասկածելի գիշերօթիկ հանրակրթական դպրոց: Բնակիչներիս ուշադրությունը գրավեց այն, որ արտաքինից սովորական թվացող դպրոցում սովորում են միայն 12-17 տարեկան տղա երեխաներ: Միջնադարյան թվացող այս սահմանափակումը, զարմացրեց ու անհանգստացրեց բնակիչներիս: Սակայն այդ ամենը չէր:

Փոքրիշատե ծանոթանալով դպրոցական կենցաղին` անմիջապես երևան եկավ այնտեղ տիրող տեր-Թոդիկյան բարքեր: Պարզվեց, որ Գնել անունով աշխարհիկ պաշտոնյան, վայելելով տնօրենի հովանավորությունը, իրեն համարում է ոչ միան դպրոցի, այլև ամբողջ թաղամասի վերակացուն: Չունենալով մանկավարժական որակավորում՝ վերոհիշյալ դպրոցում դասավանդում է «Ռազմագիտություն»  առարկան, սակայն հստակ չտիրապետելով առարկային իրական պատերազմի հարթակ է հաճախակի ստեղծում ոչ միայն դպրոցում, այլև թաղամասում: Աշակերտներից ոմանք թաղամասի իրենց տարեկից ընկերներին գաղտնի պատմել են, որ տխրահռչակ «ռազմիկ-հսկիչը» պարբերաբար ծեծում և պատժում է երեխաներին՝ պատճառելով նաև մարմնական լուրջ վնասվածքներ:

Բացի այս, նաև կամայականորեն, առավոտյան որ ժամին ուզում է արթնացնում է աշակերտներին սոված ու ցրտին վազեցնում է, առանց հաշվի առնելու նրանց ֆիզիկական ու առողջական վիճակը: Սակայն սա ամենը չէ…

Տնօրենը՝ ոմն կաթոլիկ Սերովբե վարդապետ Չամուրլյանն ստեղծում է արհեստական դժվարություններ՝ օգտվելով նրանից, որ աշակերտներն անապահով ընտանիքի երեխաներ են, նրանց դարձնում է փորձարարական լաբորատորիայի նմուշներ. երեխաներին ստիպում է խմել անհայտ ծագման դեղեր և հեղուկներ, իբր դիմադրողականության համար, սակայն ծնողների հետ մեր զրույցում պարզվեց, որ ոչ մի ծնողի բացատրություն չի տալիս դրանց բաղադրության և ձեռք բերման մասին: Ստիպողաբար լցնում է երեխաների բերանները, և ստուգում՝ խմել են, թե՝ ոչ: Անհասկանալիորեն դպրոցականները պարբերաբար ստանում են վնասվածքներ և կոտրվածքներ: Համապատասխան բժշկական բուժում չստանալով դրանք դառնում են երեխաների խեղման պատճառ: Տնօրենը խուսափում է իրավապահ մարմիների հետ որևէ շփումից, թաքցնելով բոլոր դեպքերը, որովհետև այս բոլորը կատարվում է իր անփութության պատճառով: Քանի որ աշակերտների մեծամասնությունը սահմանամերձ շրջանների և Ջավախքի՝ հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ են, տնօրենը աստվածային պատվիրանին հակառակ, թե «Պատվիր հորդ ու մորդ» ծնողների և երեխաների միջև կապը հասցնում է նվազագույնի:

Մեզ համար անհասկանալի է, որ 21–րդ դարում կալանավորների նման աշակերտներից վերցվում է բջջային հեռախոները, սահմանափակում է տեսակցության և հանգստի ժամերը, խիստ արգելում է դպրոցից երեխաների ելումուտը և շփումը թաղամասի բնակիչների և իրենց տարեկիցների հետ: Ծնողները պատշաճորեն չեն տեղեկանում իրենց երեխաների իրական կացության մասին, որը քողարկվում է կեղծ բարեպաշտությամբ:

Ժամանակները փոխվել են, սակայն Սերովբե վարդապետը մտովի տակավին ինկվզիցիայի և ինդուգելցաների ժամանակաշրջանում է ապրում: Հագնելով կաթոլիկ հոգևորականի սքեմ՝ իր ամբողջ «բարությամբ» հաճախակի պատժում է երեխաներին՝ ստիպելով, որ աղոթեն՝ այսպիսով հակակրանք առաջացնելով աղոթքի հանդեպ, որը մարդուն պետք է տար հոգեկան խաղաղություն և ներդաշնակություն, բայց այն ծառայեցնում է հոգիները խեղաթյուրելու համար, իսկ եթե աշակերտը չի գոհացնում իրեն ստիպում է, որ մերկ և ծնկաչոք աղոթի: Այս փուլերն ավարտելուց հետո այս «բարի վարդապետը» ուզած ժամանակ հեռացնում է ցանակացած երեխայի, առանց հաշվետու լինելու որևէ մեկին (ո՛չ իր վերադասին (եթե այդպիսիք կան), ո՛չ ԿԳ նախարարությանը և ո՛չ էլ ծնողներին): Եվ եթե որևէ գերատեսչությունից ստուգողներ են այցելում դպրոց, երեխաներին փակում է մատուռում կամ դասարանում, որպեսզի նրանց ոչ ոք չտեսնի և իրական կացության մասին ոչինչ չիմանան:

Կաթոլիկ վարդապետն իր կամավոր աղքատության և կուսակրոնության երդմանը «հավատարիմ», Տիգրանուհի անունով լիբանանահայ սիրուհու հետ վատնում է նաև դպրոցի համար նախատեսված գումարները, մոտ՝ ամսական 20.000 եվրո: Հետաքրքրականն այն է, որ որևէ մարմնի կողմից չի ստուգվում այս հանգամանքը: Այս երկուսի ցոփ և շվայտ կյանքը մեզ հիշեցնում է Բոկաչոյի հայտնի ստեղծագործության հերոսներին:

Մեր հպանցիկ այցելության ժամանակ նկատեցինք, որ կասկածելի է իրավիճակում է նաև հաստատության սանիտարահիգենիկ իրավիճակը: Հասունության տարիքում գտնվող երեխաները սնվում են թերի, և չի ստուգվում նաև կերակրի սննդարարությունը:

Հայր Սերովբե կոչեցյալը նպատակաուղղված գործում է ընդդեմ մեր ազգի՝ քողարկվելով Մխիթարյան վանականի և բարեպաշտ քրիստոնյայի անվան տակ բարոյազրկում և ստրկության ոգի է տարածում վերոգրյալ սահմանամերձ գյուղերի երիտասարդների և նրանց ընտանիքների մեջ: Եվ սա ամենը չէ. նա նաև ակնառու զբաղվում է հոգևորսությամբ՝ ոչնչով չտարբերվելով մորմոններից կամ Եհովայի վկաններից' իրենց ազգադավ ու քայքայիչ գործունեությամբ: Պետության կողմից տրված բանակից ազատման տարեկետում տալու իրավունքը ևս օգտագործում է ի չարս: Ում ուզում տալիս է փաստաթուղթ, որ իբր սովորում է կրթահամալիրում կամ Վենետիկում, որով ազատվում են այդ տղաները հայրենիքի առաջ իրենց սրբազան պարտքը կատարելուց (ինչո՞վ է տարբերվում եհովայի վկաններից, և արդյո՞ք այս «ծառայությունը» գումարային փոխհատուցում չունի):

Հարկ է նշել նաև, որ այս կաթոլիկ վանականը, լինելով օտարերկրյա քաղաքացի, բացահայտ անտեսում է նաև ՀՀ օրենքի տարրը: ՀՀ ԿԳ նախարարության կողմից դպրոցին տրված լիցենզիայի հիման վրա հաստատությունը պիտի լիներ երկսեռ սովորական, հանրակրթական դպրոց, բայց օրենքի բոլոր նորմերը խախտելով, գործում է իբրև միասեռ գիշերօթիկ կրոնական հաստատություն:

Մենք անհանգստանում ենք մեր թաղամասի երեխաների ու այդ դպրոցում սովորող մեր զավակների ընկերների հոգեկան և ֆիզիկական առողջության համար և խնդրում ենք մեր հոգևոր և աշխարհիկ բոլոր ղեկավարներին ձեռնարկել համապատասխան միջոցներ: Մեր թաղամասում գործող այս հաստատությունը և նմանատիպ կառույցներն ու նրանց ղեկավարները քայքայում ու պառակտում են մեր ազգը, և մենք ու մեր զավկները չենք ուզում դառնալ ապագայի նրանց զոհերը և նմանատիպ կառույցների գոյության պատճառով չենք ուզում ամայացնել մեր թաղամասը ու մեր հարազատ բնակավայրը:

Ավան թաղամասի բնակիչներ»։

Նամակը հասցեագրված էր Haynews.am-ին:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
28 Մար
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներից
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել