Ատամնաբույժները՝ ԱԺ-ի շենքի մոտ
Այսօր ատամնաբույժները դարձյալ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք նախ հավաքվել են Ամերիկյան համալսարանի մոտ, ապա ոտքով շարժվել դեպի Ազգային ժողով:
ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպեցին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նրանց խնդիրին, նշեց, որ ատամնաբուժարանները ոչ միայն ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում, այլև երկրի սոցիալական ծրագրերն են թեթևացնում, և անթույլատրելի է նույն հարկման դաշտ բերել և´ խաղատները, և՛ ատամնաբուժական ծառայությունները»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Նշենք, որ ատամնաբույժները բողոքում են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից, ըստ որի՝ հունվարի 1-ից ատամնաբույժները պարտավոր են 60-80 հազար դրամ աթոռահարկ վճարել, նայած թե ատամնաբուժարանը քաղաքի որ տարածքում է գտնվում: